Էյմոս Բրոնսոն Օլքոթ | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 29, 1799[1][2][3] |
Ծննդավայր | Wolcott[2][4] |
Մահացել է | մարտի 4, 1888[1][2][3] (88 տարեկան) |
Մահվան վայր | Կոնկորդ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[2][4] |
Գերեզման | Մասաչուսեթս և Sleepy Hollow Cemetery[5] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | բանաստեղծ, փիլիսոփա, ուսուցիչ և գրող |
Ամուսին | Abby May?[2] |
Ծնողներ | մայր՝ Anna Alcott?[6] |
Զբաղեցրած պաշտոններ | պրոֆեսոր |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
Երեխաներ | Anna Alcott Pratt?, Լուիսա Մեյ Էլքոթ[4], Elizabeth Sewall Alcott? և Abigail May Alcott Nieriker? |
Bronson Alcott Վիքիպահեստում |
Էյմոս Բրոնսոն Օլքոթ[7] (Amos Bronson Alcott), հաճախ նրա անունը տառադարձվում է որպես Ամոս (նոյեմբերի 29, 1799[1][2][3], Wolcott[2][4] - մարտի 4, 1888[1][2][3], Կոնկորդ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[2][4]), մանկավարժ, փիլիսոփա, բանաստեղծ, էսսեագիր։
Ծնվել է աղքատ գյուղացու ընտանիքում։ Զբաղվել է ինքնակրթությամբ։ Ապրուստ հայթայթելու համար սկսել է աշխատել վաղ տարիքից՝ աշխատելով որպես շրջիկ վաճառական հարավային նահանգներում։
Իր ազգականի ազդեցությամբ, որը Չեշիրի դպրոցի տնօրենն էր, ընտրեց մանկավարժական գործունեության ուղին և 1823 թվականից սկսած՝ զբաղվում էր ուսուցչությամբ։ 1834 թվականին բացում է իր դպրոցը Բոստոնում (Temple School)։ Դասավանդման իր փորձը նա ամփոփեց գրքերում․
Այս գրքերից երկրորդը ենթարկվեց քննադատության․ նրան մեղադրեցին «աստվածաբանության նկատմամբ ոտնձգության» և երիտասարդ մտքերն այլասերելու մեջ։ Նրա դպրոցը փակվեց 1838 թվականին։
1840 թվականին Օլքոթն ընտանիքի հետ տեղափոխվել է Կոնկորդ՝ Մասաչուսեթս, որտեղ իր ընկերոջ՝ Ռ.Ու. Էմերսոնի հետ միասին դարձել է տրանսցենդենտալ ակումբի հիմնադիրներից մեկը։ Իր տան մոտ Էյմոսը կառուցել է մեծ փայտե խորդանոց, այնտեղ տեղադրել է կոպիտ աթոռներ ու նստարաններ ու այն անվանել «փիլիսոփայական դպրոց»։ Այնտեղ հաճախ էին հավաքվում խմբակի անդամները, այդ թվում նաև Գ. Դ. Թորոն, Մ. Ֆուլերը, Թ. Պարկերը, Ս. Հ. Ուիթմանը, Ն. Գոթորը և ուրիշներ։
Այդ ժամանակաշրջանը նա նկարագրել է իր գրքերում․
Օլքոթը նաև բանաստեղծական ժողովածուների հեղինակ էր․
1938 թվականին հրապարակվել են հատվածներ Օլքոթի օրագրերից, որոնցում մոտ 30 հազար էջ կա։
Ամուսնացած է եղել Էբիգեյլ Օլքոթի՝ ամերիկացի ակտիվիստուհու հետ։
Ընտանիքում ծնվել են չորս դուստրեր, այդ թվում՝ մանկագիր Լուիզա Մեյ Էլքոթը և նկարչուհի Էբիգեյլ Նեյրիգերը։ Նրանց՝ հորն ու դուստրերին, նվիրված է Չարլզ Այվզի «Սոնատներ-Կոնկորդ» երրորդ մասը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էյմոս Բրոնսոն Օլքոթ» հոդվածին։ |
|