Էյսթեյն Բաադսվիք | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | Øystein Baadsvik |
Ծնվել է | օգոստոսի 14, 1966 (58 տարեկան) Տրոնհեյմ, Նորվեգիա |
Երկիր | ![]() |
Մասնագիտություն | դիրիժոր, դասական երաժիշտ, կոմպոզիտոր և chamber musician |
Գործիքներ | տուբա |
![]() |
Էյսթեյն Բաադսվիք (նորվ.՝ Øystein Baadsvik, օգոստոսի 14, 1966, Տրոնհեյմ, Նորվեգիա), նորվեգացի կոմպոզիտոր և դիրիժոր։ Համարվում է աշխարհի միակ մենակատարը, ով ցուցադրում է համերգ, առանց նվագախմբի[1]։
Ծնվել է 1966 թվականի օգոստոսի 14-ին Նորվեգիայում։ Էյսթեյնը սկսել է զբաղվել տուբայով տասնհինգ տարեկան հասակում։
18 տարեկան հասակում նա հաղթում է Նորվեգիայի ազգային երաժշտական կատարողների մրցույթը։ Ունեցել է նաև միջազգային երաժշտական հայտնիություն։ 1991 թվականին հաղթել է Շվեյցարիայում կայացող Ժնևի միջազգային երաժշտական մրցույթում։
Ներկայումս Բաադսվիքը զբաղվում է սոլո և կամերային երաժշտական գործունեությամբ։ Ոչ հաճախ հանդես է գալիս նվագախմբերում, որպես մենակատար արտիստ։
Նա առաջիններից է աշխարհում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Նորվեգիայի, Շվեդիայի և Շվեյցարիայի 40 ամենալավ կոմպոզիտորների շարքում։ Նա նաև զբաղվում է երգահանությամբ՝ գրելով երաժշտություններ նվագախմբերի համար։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էյսթեյն Բաադսվիք» հոդվածին։ |
|