Էյրլի Բիչ

Բնակավայր
Էյրլի Բիչ
ԵրկիրԱվստրալիա Ավստրալիա
ՀամայնքՔվինսլենդ[1], Whitsunday Region? և Shire of Whitsunday?
ԲԾՄ31 մետր
Բնակչություն1312 մարդ (օգոստոսի 10, 2021)[2]
Փոստային դասիչ4802
Էյրլի Բիչ (Ավստրալիա)##
Էյրլի Բիչ (Ավստրալիա)

Էյրլի Բիչ (անգլ.՝ Airlie Beach), փոքր քաղաք Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի արևելյան մասում, պատկանում է Ուիթսանդի շրջանին (անգլ.՝ Whitsunday): Քաղաքի բնակչությունը 2006 թվականին գնահատվում էր մոտ 2750 մարդ[3]։ Մոտակա խոշոր քաղաքներն են Մաքքեյը (գտնվում է 130 կիլոմետր հարավ) և Թաունսվիլը (գտնվում է 250 կիլոմետր հյուսիս-արևմուտք)։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էյրլի Բիչը գտնվում է փոքրիկ թերակղզու վրա՝ Կորալյան ծովի ափին։ Տարածաշրջանի տեղանքը լեռնային է՝ մինչև 450 մետր բարձրությամբ։ Ուիթսանդի կղզիները սկսվում են քաղաքից 15 կիլոմետր դեպի արևելք։ Մեծ արգելախութը գտնվում է Էյրլի Բիչից 60 կմ հեռավորության վրա։

Առաջին եվրոպացին, որը նավարկել է Էյրլի Բիչի ափերով, եղել է Ջեյմս Կուկը։ Դա եղել է 1770 թվականի հունիսին՝ նրա առաջին շուրջերկրյա ճանապարհորդության ժամանակ։ Հենց Կուկն է անվանել մերձակա կղզիների խումբը «Ուիթսանդի», քանի որ ինքը նրանց կողքով լողացել է Հոգեգալստյան (անգլ.՝ Whit Sunday) եկեղեցական տոնի ժամանակ։ 1936-1987 թվականներին պաշտոնական անվանումը եղել է Էյրլի, երբ այն միավորվել է Ուիթսանդեյ մեծ քաղաքի մեջ, իսկ Էյրլի Բիչը դարձել է բնակավայրի պաշտոնական անվանումը։

Էյրլի Բիչի փոստային բաժանմունքը բացվել է 1959 թվականի նոյեմբերի 2-ին[4]։

Վերջին տարիներին Էյրլի Բիչի ափերի մոտ շնաձկների հարձակումներ են տեղի ունեցել։ 2018 թվականին տեղի է ունեցել 2 հարձակում, իսկ վերջին հարձակումը տեղի է ունեցել 2019 թվականի հոկտեմբերի 29-ին[5][6][7]։

Զբոսաշրջություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էյրլի Բիչը փոքրիկ առողջարանային քաղաք է, որն իր եկամտի մեծ մասը ստանում է զբոսաշրջության շնորհիվ, հիմնականում՝ ավստրալիացի զբոսաշրջիկների։ Քաղաքն ունի մեծ թվով հյուրանոցներ, հանգստյան տներ, լողափեր, սրճարաններ և ռեստորաններ։ Տարածքի հիմնական տեսարժան վայրերն են մոտակա Ուիթսանդեյ կղզիները և Մեծ արգելախութը։

Տեղական օդանավակայանն առաջարկում է օդային էքսկուրսիաներ դեպի կորալային խութեր, ինչպես նաև ուղղաթիռային կապ կա հարևան բոլոր խոշոր կղզիների հետ։ Այստեղ ամենահաճախ լուսանկարվող առարկան «Սիրտ Ռիֆն» է (անգլ.՝ Heart Reef)։ Այս կորալային խութը՝ 15 մետր տրամագծով, նման է նշանի, որը սովորաբար ներկայացնում է սիրտը կամ սերը։ Ջրասուզորդների համար կազմակերպվում են հատուկ դայվինգային շրջագայություններ Էյրլի Բիչ նավահանգստից մինչև Մեծ արգելախութ։

Ափի նշան

Էյրլի Բիչն ունի գեղեցիկ ավազոտ լողափեր, որոնց մեծ մասը գտնվում է Ուիթսանդեյ կղզիներում։ Սակայն տեղական ջրերում լողալու ժամանակ պետք է հիշել, որ նոյեմբերից մայիս ընկած ժամանակահատվածում թունավոր մեդուզաների հետ հանդիպելու հավանականությունը կտրուկ մեծանում է։ Այստեղ ապրում են տարբեր տեսակի թունավոր մեդուզաներ, օրինակ՝ Կորներոթներ, իրուկանջի մեդուզա, պորտուգալական նավակ, սակայն դրանցից ամենահայտնին «Ծովային մեդուզան» է, որի այրվածքներից մահը վրա է հասնում երեք րոպեի ընթացքում։ Կարելի է լողալ միայն արհեստական ծովածոցում (անգլ.՝ Swimming Lagoon)՝ մեծ լողավազանում, որը կառուցված է քաղաքի արևելյան մասում՝ ծովափին կամ լողափերի փոքր հատվածներում՝ շրջապատված պաշտպանիչ ցանցով։

Էյրլի Բիչը, Ուիթսանդի կղզեխմբի հետ մեկտեղ, ամբողջ Ավստրալիայի ամենահայտնի առագաստանավային ուղղություններից մեկն է։ Ամեն օգոստոսին այստեղ անցկացվում են զբոսանավերի մրցավազք՝ Meridien Marinas Airlie Beach Race Week[8]:

Ուիթսանդի կղզիների ճնշող մեծամասնությունը ազգային պարկեր են, ինչի արդյունքում նրանք անմարդաբնակ են։ Դրա շնորհիվ կղզիների բնությունը պահպանվել է բնական, անձեռնմխելի վիճակում։ 74 կղզիներից 8-ը բնակեցված են, 11-ը վերածվել են էկզոտիկ հանգստավայրերի։ Ամենահայտնի հանգստավայրերը գտնվում են «Հայման»( անգլ.՝ Hayman), «Հեմիլթոն»( անգլ.՝ Hamilton) և «Դեյդրիմ» (անգլ.՝ Daydream) կղզիներում։ «Ուիթսանդի» (անգլ.՝ Whitsunday Island) կղզում է տեղակայված հայտնի «Ուիթհևեն» լողափը, որը համարվում է աշխարհի ամենագեղեցիկ լողափերից մեկը։

Էյրլի Բիչը գտնվում է երկու կլիմայական գոտիների սահմանին՝ մերձարևադարձային և արևադարձային[9]։ Տարվա ընթացքում այստեղ կարելի է առանձնացնել երկու տարբեր սեզոններ՝ անձրևների սեզոն, որը տևում է դեկտեմբերից ապրիլ և չոր սեզոն՝ մայիսից նոյեմբեր, տարեկան միջինը մոտ 1760 մմ տեղումներով։ Ամռանը ցերեկային ջերմաստիճանը կարող է գերազանցել 30 °C-ը, իսկ գիշերը իջնում է մինչև 24 °C: Ձմռանը ցերեկային ջերմաստիճանը տատանվում է շուրջ 23 °C, իսկ միջին գիշերային ջերմաստիճանը կազմում է մոտ 18 °C:

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Էյրլի Բիչ
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին առավելագույնը (°C) 30,4 30,1 28,8 27,1 24,8 22,4 21,9 22,9 25,4 27,6 29,1 30,0 26,7
միջին նվազագույնը (°C) 24,9 24,9 24,0 22,6 20,8 18,4 17,6 18,1 19,8 21,8 23,3 24,4 21,7
տեղումների քանակը (մմ) 257,1 347,9 225,2 205,6 136,6 102,9 69,0 47,2 23,7 48,0 88,5 194,2 1766,6
Աղբյուր՝ http://www.bom.gov.au/climate/averages/tables/cw_033255.shtml

Փողոցային կատարումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փողոցային կատարումներն օրինականացվել են 2010 թվականի հունիսին Ուիթսանդեյի տարածաշրջանային խորհրդի կողմից մշակված քաղաքականության նախագծով[10][11][12][13]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://quickstats.censusdata.abs.gov.au/census_services/getproduct/census/2016/quickstat/SSC30016
  2. Airlie Beach // QuickStatsABS.
  3. Australian Bureau of Statistics: Airlie Beach (Urban Centre/Locality)(չաշխատող հղում)
  4. Phoenix Auctions History. «Post Office List». Phoenix Auctions. Վերցված է 2021 թ․ մարտի 20-ին.
  5. «Two people seriously injured in shark attack at Airlie Beach». Nine News. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
  6. «Whitsundays shark attack: woman and child bitten in shallow waters». The Guardian. 2019 թ․ հունվարի 10.
  7. Natalie Wolfe (2018 թ․ նոյեմբերի 8). «Crisis talks to be held over horror Whitsundays shark attacks». news.com.au.
  8. «History of Meridien Airlie Beach Race Week». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 17-ին.
  9. Australian climate zones Արխիվացված 2009-05-07 Wayback Machine
  10. «He's breaking the law by busking». Dailymercury.com.au. 2010 թ․ հուլիսի 13. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 21-ին.
  11. Ben Glover (2010 թ․ փետրվարի 25). «The busking blues». Whitsunday Times. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 21-ին.
  12. James Tolmie (2010 թ․ հուլիսի 22). «Busker happy with decision». Whitsunday Times. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 21-ին.
  13. James Tolmie (2010 թ․ սեպտեմբերի 2). «Busker still not happy with rules». Whitsunday Times. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 21-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էյրլի Բիչ» հոդվածին։