Էյփրիլ Էշլի անգլ.՝ April Ashley | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 29, 1935[1][2] |
Ծննդավայր | Լիվերպուլ, Միացյալ Թագավորություն[2] |
Մահացել է | դեկտեմբերի 27, 2021[3][2] (86 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | մոդել և կինոդերասան |
Ամուսին | Արթուր Քորբեթ և Ջեֆրի Ուեսթ |
Ծնողներ | հայր՝ Ֆրեդերիկ Ջեքսոն[1] |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | aprilashley.org |
![]() |
Էյփրիլ Էշլի (անգլ.՝ April Ashley, ապրիլի 29, 1935[1][2], Լիվերպուլ, Միացյալ Թագավորություն[2] - դեկտեմբերի 27, 2021[3][2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[2]), անգլիացի մոդել, գրող, ԼԳԲՏ իրավունքների շարժման ակտիվիստ և ռեստորանի ադմինիստրատոր, առավել հայտնի է առաջին բրիտանուհին, որը կատարել է սեռափոխություն։ Տրանսգենդերների իրավունքների պահպանման գործում ունեցած վաստակի համար 2012 թվականին պարգևատրվել է Բրիտանական կայսրության շքանշանով։
Ջորջ Ջեյմիսոնը ծնվել է 1935 թվականի ապրիլի 29-ին, Լիվերպուլի Սեֆթոն հիվանդանոցում[4]։ Նա եղել է ընտանիքի վեց ողջ մնացած երեխաներից մեկ։ Նրա հայրը եղել է հռոմեական կաթոլիկ, իսկ մայրը՝ բողոքական։
Մանկության տարիներին տղան տառապել է կալցիումի պակասից, ինչի պատճառով նրան անհրաժեշտ են եղել կանոնավոր ներարկումներ և անկողնային թրջոցներ[5]։
1951 թվականին միացել է Առևտրական նավատորմին, որտեղ ինքնասպանության փորձ է կատարել։ Այդ պատճառով նրան հեռացրել են աշխատանքից։ Ինքնասպանության երկրորդ փորձից հետո Ջորջին 17 տարեկանում ուղարկել են Օրմսկիրկի հոգեբուժարան։ Իր «Առաջին տիկին» գրքում Էշլին պատմել է երիտասարդ տարիքում բռնաբարվելու մասին․ հարևանը բռնաբարել է նրան, ինչի հետևանքով նա ծանր վիրավորվել է[6]։
Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Ջորջը տեղափոխվել է Լոնդոն։ Ինչ-որ պահի նա հայտարարել, որ ապրել է այն ժամանակ նավի կառավարիչ Ջոն Պրեսկոտի հետ, որը հետագայում դարձել է Միացյալ Թագավորության փոխվարչապետ։
1950-ականների վերջին նա տեղափոխվել է Փարիզ, որտեղ օգտագործել է Թոնի Էյփրիլ կեղծանունը։ Փարիզում նա ընդգրկվել է ֆրանսիացի հայտնի արտիստուհի Կոնկսինեի կաբարեի կազմում և և ելույթներ է ունեցել «Կարուսել» թատրոնում[7][8]։
25 տարեկանում նա խնայել է 3000 ֆունտ, որը վճարել է սեռը փոխելու գաղտնի վիրահատության համար։ 7 ժամ տևողությամբ վիրահատությունը կատարվել է Մարոկկոյի Կասաբլանկա քաղաքում, 1960 թվականի մայիսի 12-ին՝ ֆրանսիացի բժիշկ Ժորժ Բուրունի կողմից։
Մեծ Բրիտանիա վերադառնալուց հետո Ջորջը սկսել է օգտագործել Էյփրիլ Էշլի անունը և դարձել հաջողակ մոդել՝ հայտնվելով այնպիսի հրատարակությունում, ինչպիսին է Վոգ կանացի ամսագիր[9]։ Նա փոքր դեր է ունեցել «Ճանապարհ դեպի Հոնկոնգ» ֆիլմում[10]։
Էյփրիլ Էշլիի ընկերը 1961 թվականին նրա պատմությունը վաճառել է զլմներին, ինչից հետո նրա գաղտնիքը բացահայտվել է։ Նրան «The Sunday People» թերթն անվանել է տրանսգենդեր կին։ Այդ ամենից հետո նա հայտնվել է սկանդալի կենտրոնում, և նրան դադարել են կինո հրավիրել։
1960 թվականի նոյեմբերին Էշլին հանդիպել է Արթուր Քորբեթին, որը եղել է լորդ Ռովալանի ժառանգը։ Նրանք ամուսնացել են 1963 թվականին, բայց նրանց ամուսնությունն արագ փլուզվել է։ Ամուսնությունը չեղյալ հայտարարվել 1970 թվականին այն հիմքով, որ Էշլին տղամարդ էր, չնայած Քորբեթն այդ մասին գիտեր ամուսնությունից առաջ։
Լոնդոնում սրտի կաթվածից հետո Էշլին մի քանի տարի անցկացրել Ուելսի սահմանին գտնվող Հեյ-օն-Ուայ քաղաքում։ Իր «April Ashley 's Odyssey» գրքում նա նշել է, որ Ամանդա Լիրը ծնվել է որպես Ալեն Թափ, և նրանք միասին աշխատել են «Կարուսել» թատրոնում, որտեղ Լիրը օգտագործել է Պեկի դ' Օսլո կեղծանունը։ Էշլին և Լիրը երկար ժամանակ ընկերություն են արել, սակայն այդ հայտարարությունից հետո նրանք դադարել են ընկերություն անել։,
1980-ականներին Էշլին ամուսնացել է Ջեֆրի Ուեսթի հետ, սակայն 1990-ականներին նրանք բաժանվել են։ 2004 թվականի գենդերային օրենքի ընդունումից հետո Էշլին վերջապես իրավաբանորեն ճանաչվել է որպես կին և 2005 թվականին նրան տրվել է նոր ծննդյան վկայական։ Մեծ Բրիտանիայի այն ժամանակվա փոխվարչապետ Ջոն Պրեսկոտը, որը նախկինում ճանաչել է Էշլիին, օգնել է նրան փաստաթղթերի հարցում։
2008 թվականի նոյեմբերի 15-ին Լիվերպուլի Գեորգիևյան սրահում, «Homotopia» քաղաքային փառատոնի շրջանակներում Էշլին պատմել է իր կյանքի մասին։
Էյփրիլ Էշլին մահացել է 86 տարեկանում, 2021 թվականի դեկտեմբերի 27-ին, Լոնդոնի իր տանը[11][12]։
Նրա «Էյփրիլ Էշլի ոդիսականը», «Դունկան Ֆոլոուելի կենսագրությունը» հրատարակվել է 1982 թվականին։ 2006 թվականին Էշլին թողարկել է իր ինքնակենսագրությունը՝ «Առաջին տիկինը» և հանդես եկել հեռուստատեսությամբ։ Հարցազրույցներից մեկոում նա ասել է. «Սա իրական պատմություն է և պարունակում է շատ բաներ, որոնք ես պարզապես չէի կարող ասել 1982 թվականին»[13]։
2012 թվականին «Pacific Films» և «Limey Yank Productions» ընկերությունները հայտարարել են Էյփրիլ Էշլի կյանքի մասին պատմող Ֆիլմի մասին[14]։
2013 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2015 թվականի մարտի 1-ը Լիվերպուլի թանգարանում տեղի է ունեցել «Էյփրիլ Էշլի․ տիկնոջ դիմանկարը» ցուցահանդեսը[15]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էյփրիլ Էշլի» հոդվածին։ |
|