Էյփրիլ Ուայն (անգլ.՝ April Wine) Կանադական ռոք խումբ, ձևավորվել է 1969 թվականին Հալիֆաքս, Նոր Շոտլանդիայում։ Երգիչ, կիթառահար, երգահան Մայլզ Գուդուինի գլխավորությամբ Էյփրիլ Ուայն խումբը ստեղծման թվականից (1969) մինչև 2023 թվականի նրա թոշակի անցնելը առաջին անգամ հաջողություններ է ձեռք բերել իրենց երկրորդ ալբոմի՝ On Record-ի (1972) շնորհիվ, որը հասել է Կանադայի թոփ 40֊ին և տվել է երկու հիթ սինգլ. Bad Side of the Moon, թոփ 20 հիթ Կանադայում և You Could Have Been a Lady, համար 2֊րդ երգ Կանադայում։ Նրանց հաջողությունների մեծ մասը սահմանափակվում է իրենց հայրենիք Կանադայում, բայց ունեն նաև չափավոր միջազգային հաջողություններ 1970֊ականների և 80֊ականների սկզբին Weeping Widow (1973), I'm On Fire for You Baby (1974), Tonite Is a Wonderful Time to Fall in Love (1975) Roller (1979), I Like to Rock (1980), Sign of the Gypsy Queen (1981) և Just Between You and Me (1981) երգերով։ Էյփրիլ Ուայնը թողարկել է 20֊ից ավելի ստուդիական ալբոմներ[1][2][3]։
Չնայած նրան, որ Էյփրիլ Ուայնը սկսել է գործունեություն ծավալել 1696թ֊ից Ուեյվերլի, Նոր Շոտլանդիայում, նրանց արմատները կարելի է գտնել Սենթ Ջոնսում, Նյուֆաունդլենդում և Լաբրադորում, 1967/68 թվականներին, որտեղ նախքան Նոր Շոտլանդիա տեղափոխվելը միասին երաժշտություն նվագելով մեծացել են եղբայրներ Դեյվիդ և Ռիչի Հենմանները[4][5]։
Խումբը ստեղծած անդամներից երեքը՝ Դեյվիդ Հենմանը (կիթառ), Ռիթչի Հենմանը (հարվածային գործիքներ) և նրանց զարմիկ Ջիմ Հենմանը (բասս) սկզբնապես եղել են Prism (Պրիզմ) անունով ոչ այդքան հայտնի խմբում։ Համալսարան գնալու կարճ ընդմիջումից հետո եռյակը բարելավվում է Մայլզ Գուդուինի համալրմամբ, որն առաջատար վոկալիստ և կիթառահար էր։ Գուդուինը և Ջիմ Հենմանը նախկինում եղել էին Termites անունով խմբում։ Դեյվիդ Հենմանը նոր խումբը անվանակոչում է որպես April Wine(Էյփրիլ Ուայն)։ Նրանք հասկացան, որ Հալիֆաքսը նվագելու և ձայնագրելու հնարավորություններ չի տվել այնպես որ ուղարկեցին ցուցադրական ժապավենը Aquarius Records֊ին (Աքուարիուս Ռեքորդս)՝ Մոնրեալ։ Աքուարիուսի մենեջերներ Թերրի Ֆլուդը և Դոնալդ Կ. Տարլթոնը վերադարձնում են մերժման նամակ, բայց խումբը այն շփոթում է հրավերի հետ։ 1970 թվականին ապրիլի 1֊ին Էյփրիլ Ուայնը մեկնում է Մոնրեալ, իրենց հետ տանելով երաժշտական գործիքներ և 100$։ Ֆլոդին և Թարլթոնին համոզեցին խմբի հետ պայմանագիր կնքել[6]։ Նրանք տեղավորվում են շվեյցարական փայտե տնակներում և ամրագրում տեղական հումորային ակումբ Անդրե սրճարանը և հաջորդ հինգ ամիսները անցկացնում են Մաշմախանի խմբի հետ՝ արևելյան Կանադայում շրջելով[7]։
Խումբը ձայնագրեց և թողարկեց իր դեբյուտային April Wine ալբոմը 1971 թվականի սեպտեմբերին[8][9]։ Ալբոմը ներառում էր Fast Train սինգլը, որը Կանադայում թոփ 40 հիթ էր և RPM Singles Chart-ում հասել է 38-րդ հորիզոնականին[10]։ Այն հաստատում էր Մայլզ Գուդուինին որպես Էյփրիլ Ուայնի գլխավոր երգահան։ Ալբոմը լավ չի վաճառվում, բայց սինգլի հաջողությունները երկրորդ ալբոմի պահանջ են առաջացնում։ 1971 թվականի աշնանը Ջիմ Հենմանը լքում է խումբը և փոխարինվում Ջիմ Քլենչով[1]։ Միևնույն ժամանակ, խումբը 1971 թվականն անցկացրեց քոլեջի շրջանով հյուրախաղերով, բացառությամբ հուլիսի 30-ի, երբ նրանք բացվեցին Մոնրեալի Place Des Nations-ում The Guess Who-ի համար։ 1972 թվականը համարյա նույնն էր, բայց նրանք սկսեցին ելույթ ունենալ ավելի խոշոր հրապարակներում և բացվեցին ավելի մեծ խմբերի ՝ Այկ և Թինա Թրների, Ջեթրո Թալի, Բադֆինգրի և Սթիվի Ուանդերի համար[7]։
Պրոդյուսեր Ռալֆ Մարֆիի ուղորդմամբ[11] Էյթրիլ Ուայնը 1972 թվականին ձայնագրում է իրենց երկրորդ ալբոմը՝ On Record-ը։ Նրանց առաջին սինգլը եղավ Հոթ Չոքլիթի(Hot Chocolate) You Could Have Been a Lady երգի քավրը։ Ձայնագրությունը դարձավ կոմերցիոն հաջողություն և RPM Canadian չարթերում զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը որպես շաբաթվա սինգլ, ինչպես նաև ԱՄՆ-ի Billboard Hot 100 (Բիլբորդ Հոթ 100) աղյուսակում մնաց 11 շաբաթ շարունակ՝ զբաղեցնելով 32-րդ հորիզոնականը[12]։ Երկրորդ սինգլը Էլթոն Ջոնի և Բերնի Թոթինի Bad Side of the Moon երգի քավրն էր, որը կանադական ռադիոյով օրական մի քանի անգամ հնչել է և եղել է փոքր հիթ ԱՄՆ֊ում։ Երկու երգերն էլ Կանադայի ռադիոկայանների կլասիկ ռոքի կարևոր մասն են կազմում։ On Record֊ը Կանադայում վավերականացվել է Gold մրցանակով և խումբը Մըրֆիի հետ վերադարձել է ստուդիա։
Քանի դեռ խումբը ձայնագրում էր իրենց երրորդ ալբոմը, Դեյվիդը և Ռիթչի Հենմանը լքեցին խումբը, ուստի Գուդուինը և Քլենչը լսումներ կազմակերպեցին և խումբը թողած անդամներին փոխարինեցին Ջերրի Մերսերը (նախկինում Մաշմախան) և կիթառահար Գարի Մոֆֆետը։ Նրանք վերջացրին Electric Jewels ալբոմը, որն իր մեջ ներառում է "Weeping Widow," "Just Like That" և "Lady Run, Lady Hide" երգերը, որոնք դեռ երկար տարիներ կմնան Էյփրիլ Ուայնի համերգների երգացանկում[13]։ Ալբոմն առաջ տանելու նպատակով խումբը սկսեց Electric Adventure շրջագայությունը կանադական գրեթե բոլոր համերգասրահներում, որտեղ ավելի քան 2500 հոգի տեսան խմբի ելույթը[9]։ Շրջագայության ժամանակ կար նաև մասսայական լուսային և պիրոտեխնիկական շոու[14]։ Շրջագայությունը հաջող էր. Ջին Քորնիշը և The Rascals խմբից Դինո Դանելլին ներկա էին 1974 թվականի Մասսի Հոլլում տեղի ունեցող համերգին և այնքան տպավորված էին, որ առաջարկեցին ձայնագրել խմբի կենդանի (live) ալբոմը։ Մեկ գիշերվա ձայնագրությունը շտապողական էր, քանզի նրանք ցանկանում էին թողարկել ալբոմը մինչ շրջագայության ավարտը։ Գուդուինին դուր չէր գալիս ձայնը, բայց Էյփրիլ Ուայնը վերիֆիկացվեց Gold մրցանակով[9]։
Խմբի հինգերորդ թողարկումը՝ 1975 թվականի Stand Back-ը, կրկնակի պլատինե մրցանակ ստացավ Կանադայում՝ հենվելով «Tonight Is A Wonderful Time To Fall In Love» և «I Wouldn't Want To Lose Your Love» սինգլների հաջողությանը[14][15]։ Էյփրիլ Ուայնը շրջագայություններ է ունենում Heart֊ի և Thundermug֊ի հետ[7]։ Շրջագայություններից հետո Ջիմ Քլենչը լքում է խումբը՝ տեղափոխվելով Bachman–Turner Overdrive[16]; Նրան փոխարինում է Սթիվ Լանգը։
Խմբի հաջորդ թողարկումը 1976 թվականին եղավ The Whole World's Goin' Crazy֊ին։ Դա առաջին անգամն էր, որ Էյփրիլ Ուայնի թողարկումը հասնի պլատինե վավերականացման հիմնված միայն առաջադեմ վաճառքի պատվերների վրա[17]։ Նրանց վեցերորդ՝ Forever for Now ալբոմը ևս պլատինե էր և դրանում էր նաև խմբի մեծագույն սինգլը՝ "You Won't Dance With Me".[18]
Մարտի 4֊ին և 5֊ին Տորոնտոյում ունեցան բարեգործական համերգ, որում օրինագծի համահեղինակը The Rolling Stones֊ն էր[19]։
1977 թվականին Բրայն Գրինուեյը բերում է երրորդ կիթառահարին և վոկալիստին։ Այդ տարի շարունակվեցին կանադական հաջողությունները և սկսեցին ունենալ միջազգային հաջողություններ։ Խմբի յոթերորդ ալբոմը՝ First Glance֊ը առաջին ալբոմն էր Capitol֊ի հետ, և "Let Yourself Go" և"Get Ready For Love" սինգլները հաջողություններ գրանցեցին կանադական ռադիոյում[20]։ "Roller" սինգլը Հյուսիսային Ամերիկայի շրջանում խմբին բերեց մասսայական հրապուրանք և տասնմեկ շաբաթ այն մնաց Billboard Hot 100 աղյուսակում։ First Glance֊ը երկար շաբաթներ մնաց Բիլբորդի ալբոմների աղյուսակում և տվեց Էյփրիլ Ուայնի Կանադայից դուրս առաջին ոսկե ձայնագրությունը։ Մշտական շրջագայություննցերը մեծ հաջողությունների պատճառ դարձան, իսկ ամերիկացիները ընդունեցին կանադական «նոր» խմբի ծանր ռոքը։ 1978 թվականին նրանք շրջագայեցին Rush-ի հետ և ելույթ ունեցան Triumph-ի, Starcastle-ի և Teaze-ի հետ, իսկ հուլիսին համերգ տվեցին Rolling Stones-ի, Journey-ի և Atlanta Rhythm Section-ի հետ[7]։
Հետևելով First Glance֊ի հաջողություններին Էյփրիլ Ուայնը 1979 թվականին թողարկեց Harder ... Faster ալբոմը։ "Say Hello" և "I Like to Rock" սինգլները, որոնք հայտնի հիթեր էին սահմանի երկու կողմերում և Harder ... Faster ալբոմը խմբի համար դարձավ ևս մի մուլտի֊պլատինե թողարկում[21] և 40 շաբաթ մնաց Billboard top album աղյուսակում։ 1979 թվականին եղան շրջագայություններ Styx֊ի, Rush֊ի, Toto֊ի, Boston֊ի, Squeeze֊ի և Blue Öyster Cult֊ի հետ[7]։ Մինչ այժմ խումբը կուտակել է բավարար հիթեր, որոնք Aquarius֊ը թողարկել է Greatest Hits ալբոմում։ 1979 թվականին միջազգային տարածման համար BBC֊ն թողարկեց In Concert֊ը, իսկ 1981 թվականին Aquarius֊ը թողարկեց The Best of April Wine Rock Ballads ալբոմը։
Էյփրիլ Ուայնը ընդգրկված է եղել նաև Canadian Music Industry Hall of Fame-ում և 2009 թվականի մարտի 13֊ին պարգևատրվել է Lifetime Achievement Award֊ով (Կյանքի Ձեռքբերումների Մրցանակաբաշխությամբ)[67][68][69]։
2008 թվականին Էյփրիլ Ուայնը ներառվել է East Coast Music Hall of Fame֊ում, իսկ 2008 թվականի ապրիլի 18֊ին՝ Canadian Music Hall of Fame֊ում։
↑Stone, Doug. «April Wine Review». allmusic.com. AllMusic. Վերցված է 2022 թ․ հունվարի 30-ին.
↑ 9,09,19,2Barris, Alex. (2001). Making music : profiles from a century of Canadian music. Barris, Theodore. (1st ed.). Toronto: HarperCollins. ISBN0-00-200056-3. OCLC46629111.
↑Aaron, S. Victor (2013 թ․ մարտի 26). «Almost Hits: April Wine, Mar 2013». somethingelsereviews.com. Something Else Reviews. Վերցված է 2022 թ․ հունվարի 30-ին.