Էնդի Ուորհոլի ժամանակակից արվեստի թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Սլովակիա |
Տեղագրություն | Medzilaborce? |
Հիմնադրվել է | 1991 |
Կայք | muzeumaw.sk(սլովակ.), muzeumaw.sk/en(անգլ.), muzeumaw.sk/de(գերմ.), muzeumaw.sk/pl(լեհ.) և muzeumaw.sk/hu(հունգարերեն) |
Էնդի Ուորհոլի ժամանակակից արվեստի թանգարան (սլովակ.՝ Múzeum moderného umenia Andyho Warhola, անգլ.՝ Andy Warhol Museum of Modern Art , կրճատ՝ AWMMA), ժամանակակից արվեստին նվիրված թանգարան Սլովակիայի Մեդզիլաբորցե քաղաքում։ Կոչվել է ժամանակակից արվեստի հայտնի ամերիկացի նկարիչ Էնդի Ուորհոլի պատվին։
Թանգարանը հիմնադրվել է 1991 թվականի սեպտեմբերի 1-ին Ջոն Ուորհոլի (Էնդի Ուորհոլի եղբայրը), բժիշկ Միքայել Բայքոյի (Michal Bycko (Ph.D.))[1], Ֆրեդ Հյուզի (Fred Hughes)[2], Վլադիմիր Պրոտիվնակի (Vladimír Protivňák)[3], ինչպես նաև Նյու Յորքի Էնդի Ուորհոլի անվան վիզուալ արվեստի ֆոնդի (The Andy Warhol Foundation for the Visual Arts) և Սլովակիայի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ։
1991 թվականի սեպտեմբերի 9-ին թանգարան են բերվել Էնդի Ուորհոլի աշխատանքների առաջին 13 բնօրինակները, որոնց ուղեկցել է Ուորհոլի օգնական, Էնդի Ուորհոլի անվան վիզուալ արվեստի ֆոնդի անդամ Ջեյ Շրայվերը (Jay Shrive'): Հոկտեմբերի 5-ին կայացել է «Andy Warhol in the Country of His Parents» ցուցահանդեսի հանդիսավոր բացումը, որին մասնակցել են Ջոն Ուորհոլը և Սլովակիայի Հանրապետության մշակույթի նախարար Լադիսլավ Սնոպկոն։
2001 թվականին թանգարանի հիմնադիրների կազմում մտել է Պրեշովի ինքնավար շրջանը։ 2002 թվականի նոյեմբերի 16-ին թանգարանի առջև գտնվող հրապարակում բացվել է Էնդի Ուորհոլի 230 սմ բարձրությամբ հուշարձանը[4], որը կառուցել է Յուրայ Բարտուշը (Juraj Bartusz)[5]:
2011 թվականին՝ թանգարանի 20-ամյակի տոնակատարության ժամանակ, տեղադրվել է Ջոն Ուորհոլի հուշատախտակը։ 2016 թվականին Էնդի Ուորհոլի ժամանակակից արվեստի թանգարանը նշել է իր հիմնադրման 25 ամյակը. այս կապակցությամբ իր ընտանիքի հետ թանգարան է այցելել Էնդի Ուորհոլի եղբորորդի Դոնալդ Ուորհոլը։
Ներկայումս թանգարանի ներածական մասը բաժանված է երեք մասի.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնդի Ուորհոլի ժամանակակից արվեստի թանգարան» հոդվածին։ |
|