Հեղինակ | Ագաթա Քրիստի |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | դետեկտիվ և քրեական |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | Էրքյուլ Պուարո |
Նկարագրում է | Կոռնուոլ |
Շարք | Էրքյուլ Պուարոյի կանոնը |
Նախորդ | Սիթաֆորդի առեղծվածը |
Հաջորդ | Երեսուն խորհրդավոր խնդիրներ |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակիչ | Dodd, Mead & Co |
Հրատարակման տարեթիվ | փետրվար 1932 |
«Էնդհաուզի առեղծվածը» կամ «Ծայրամասի տան վտանգը» (անգլ.՝ Peril at End House), անգլիացի գրող Ագաթա Քրիստիի դետեկտիվ վեպը, գրված 1932 թվականին։
Անգլիայի ծովափում հանգստի ժամանակ, Էրքյուլ Պուարոն և կապիտան Հասթինգսը ծանոթանում են երիտասարդ և հմայիչ Նիկ Բաքլիի հետ։ Նրա հետ ունեցած առաջին զրույցից հետո Պուարոն ցույց է տալիս Հասթինգսին փամփուշտ, որը խոցել է օրիորդ Բաքլիի գլխարկը և պետք է սպաներ նրան։
Պուարոն որոշում է պաշտպանել Նիկին և բռնել հանցագործին։ Նա և Հասթինգսը գնում են Նիկի տուն, որը կոչվում է «Էնդհաուզ» («տուն ծայրամասում»)։ Պուարոն բացատրում է նրան ամեն ինչ, իսկ Նիկը խոստովանում է, որ մինչ կատարվածը նրա վրա արդեն կատարվել է երեք մահափորձ, բայց նա չի կարևորել դրանք, կարծելով, որ դժբախտ պատահարներ են եղել։ Պուարոն նախազգուշական քայլեր է ձեռնարկում և խորհուրդ է տալիս Նիկին իր մոտ կանչել իր ընկերուհուն, ու նա կարող է վստահել, որպեսզի պաշտպանի նրան։ Նիկը որոշում է հրավիրել իր զարմուհուն՝ Մեգգի Բաքլիին։
Երբ նրա մոտ հրավառություն նայելու նպատակով հյուրեր են գալիս, կատարվում է հանցագործություն։ Սկզբում Պուաորն մտածում էր, որ Նիկն է սպանվել, բայց երբ նրանք զննում են դիակը, ապա տեսնում են, որ դա Մեգգին է, ում շփոթել են Նիկի հետ կարմիր չինական շալի պատճառով։
Այժմ Պուարոն զբաղվում է սպանության հետաքննությամբ և պետք է պահպանի Նիկ Բաքլիին։
Էնդհաուզի բնակիչներ
Ուրիշներ
Երկրորդական հերոսներ
Առաջին անգամ տպագրվել է Ամերիկայում Dodd Mead and Company ընկերությունում (270 էջ), 1932 թվականի փետրվարին (270 էջ)։ Հետագայում Collins Crime Club (250 էջ) ընկերությունում, որը միշտ առաջին է տպագրել Ագաթի Քրիստիի վեպերը[2].
Գրքի հետ ծանոթացման մասում ասվում է՝
«Էդեն Ֆիլպոտսին, ում ես միշտ պարտական եմ նրա ընկերության և քաջալերանքների համար, որը նա ինձ տվել է մի քանի տարի առաջ» |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Էնդհաուզի առեղծվածը կատեգորիայում։ |