![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 22, 1993[1][2] (30 տարեկան) | ||
Ծննդավայր | Նյուքասլ, Նոր Հարավային Ուելս, Ավստրալիա | ||
Քաշ | 75 կիլոգրամ | ||
Դիրք | պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Էնդրյու Ջեյմս Հուլ (անգլ.՝ Andrew James Hoole, հոկտեմբերի 22, 1993[1][2], Նյուքասլ, Նոր Հարավային Ուելս, Ավստրալիա), ավստրալիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։
Հուլը իր հայրենի քաղաքի «Նյուքասլ Յունայթեդ Ջետս» ֆուտբոլային ակումբի սան է։ 2013 թվականի հունվարի 12-ին «Բրիսբեն Ռոար» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում նորամուտ է ունեցել Ավստրալիայի ֆուտբոլի առաջնությունում[3]։ 2013 թվականի հունվարի 17-ին Հուլը իր առաջին պրոֆեսիոնալ մեկ մրցաշրջան տևողությամբ պայմանագիրն է կնքել «Նյուքասլ Ջետս»-ի հետ[4]։ 2015 թվականի ապրիլի 17-ին «Սիդնեյ»-ի դեմ խաղում Էնդրյուն իր առաջին գոլն է խփել «Ջետս»-ի կազմում[5]։
2015 թվականի ապրիլի 30-ին Հուլը տեղափոխվել է «Սիդնեյ»՝ ստորագրելով երկամյա պայմանագիր[6]։ Հոկտեմբերի 24-ին «Վեյսթերն Սիդնեյ Վոնդերերս»-ի դեմ խաղում նորամուտ է ունեցել նոր ակումբի կազմում[7]։ 2016 թվականի հունիսի 20-ին «Սիդնեյ»-ը խզել է պայմանագիրը Հուլի հետ[8]։
2016 թվականի հունիսի 21-ին Էնդրյուն վերադարձել է «Նյուքասլ Յունայթեդ Ջետս»՝ պայմանագիր ստորագրելով 2016/2017 մրցաշրջանի համար[9]։
2017 թվականի մայիսի 31-ին Հուլը միացել է «Սենտրալ Կոստ Մարինես»-ին՝ ստորագրելով երկամյա պայմանագիր[10]։ Հոկտեմբերի 14-ին «Վեյսթերն Սիդնեյ Վոնդերերս»-ի դեմ խաղում նա նորամուտ է ունեցել նոր ակումբի կազմում[11]։ Նոյեմբերի 10-ին իր նախկին ակումբի՝ «Սիդնեյ»-ի դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «Սենտրալ Կոստ Մարինես»-ի կազմում[12]։
Ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնություն 2013-ի կազմում Հուլը մասնակցություն է ունեցել Թուրքիայում Աշխարհի երիտասարդական առաջնությունում։ Մրցաշրջանում խաղացել է Սալվադորի[13], Թուրքիայի[14] և Կոլումբիայի[15] ակումբների դեմ խաղում։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնդրյու Հուլ» հոդվածին։ |
|