Էնդրյու Վիտերբի իտալ.՝ Andrew Viterbi | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 9, 1935[1] (90 տարեկան) Բերգամո, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն |
Բնակության վայր(եր) | ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | գյուտարար, ձեռնարկատեր, համակարգչային գիտնական և ճարտարագետ |
Հաստատություն(ներ) | Կալիֆոռնիայի համալսարան և Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան |
Անդամակցություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Ճարտարագիտական ազգային ակադեմիա |
Ալմա մատեր | Հարավային Կալիֆոռնիայի համալսարան, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ և Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[2] |
Գիտական ղեկավար | Solomon W. Golomb?[3] |
Պարգևներ | |
![]() |
Էնդրյու Ջեյմս Վիտերբի (անգլ.՝ Andrew James Viterbi, մարտի 9, 1935[1], Բերգամո, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն), ամերիկացի ինժեներ և գործարար, որը հիմնադրել է Qualcomm-ը և մշակել է Վիտերբիի ալգորիթմը։
Վիտերբին ծնվել է Բերգամոյում (Իտալիա) և մինչև 1939 թվականին ԱՄՆ տեղափոխվելը կրել է Անդրեա Ջակոմո Վիտերբի անունը։ Նրա ծնողները փոխել են նրա անունը անգլերեն ձևով, երբ ներգաղթել են ԱՄՆ։
Վիտեբրին սովորել է Բոստոնի լատինական դպրոցում, որից հետո 1952 թվականին ընդունվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ։ Նա ավարտել է MIT-ը՝ ստանալով էլեկտրական գիտությունների բակալավրի աստիճան 1957 թվականին։
Աշխատել է Raytheon ընկերությունում, իսկ հետո՝ Փասադենայի Ռեակտիվ շարժման լաբորատորիայում։ 1963 թվականին դոկտորի աստիճան է ստացել Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում։ Աստիճանը ստանալուց հետո նա պաշտոն է զբաղեցրել Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանում (UCLA)։ Ավելի ուշ նա աշխատել է UCLA-ում և Սան Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարանում։
1967 թվականին առաջարկել է օգտագործել Վիտերբիի ալգորիթմը՝ ծածկագրի վերծանման համար, որը փոխանցվում է ցանցերով աղմուկի առկայությամբ։ Ալգորիթմը լայնորեն օգտագործվում է սխալների ուղղակի ուղղման, ինչպես նաև խոսքի ճանաչման համար և այլ ոլորտներում, որտեղ օգտագործվում են թաքնված մարկովյան մոդելներ։ Վիտերբին մասնակցել է նաև CDMA ստանդարտի մշակմանը։
2004 թվականին նրա 52 մլն դոլարի նվիրատվությունից հետո Հարավային Կալիֆոռնիայի համալսարանին կից ճարտարագիտության դպրոցը վերանվանվել է նրա պատվին[11]։
Իրվին Ջեյկոբսի հետ Վիտերբին հիմնադրել է Լինկաբիթ (անգլ.՝ Linkabit) ընկերությունը։ 1985 թվականին նույնպես Ջեյկոբսի հետ նա հիմնադրել է Qualcomm ընկերությունը։
Վիտերբին 2005 թվականին պարգևատրվել է Բենջամին Ֆրանկլինի մեդալով[12]։ 2008 թվականին Վիտերբին ԱՄՆ-ի ազգային գիտական մեդալ է ստացել Վիտերբիի ալգորիթմի մշակման համար[13]։ 2010 թվականին նա պարգևատրվել է IEEE պատվո մեդալով, իսկ 2011 թվականին ստացել է Ջոն Ֆրիցի մեդալ[14]։
Վիտերբին ամուսնացած էր Էռնա Ֆինչիի (1934-2015)[15], որը Սարաևոյից հրեական փախստական է Հարավսլավիայից[16]։ նրանք ունեն երեք երեխա՝ Ալան Վիտերբին, Օդրի Վիտերբին և Ալեքսանդր Վիտերբին (որը մահացել է 2011 թվականին 40 տարեկանում)[17]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնդրյու Վիտերբի» հոդվածին։ |
|