Էնթոնի Գրաֆթոն անգլ.՝ Anthony Grafton | |
---|---|
Ծնվել է | մայիսի 21, 1950[1] (74 տարեկան) Նյու Հեյվեն[2] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | պատմաբան, գիտության պատմություն, փիլիսոփայության պատմաբան և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Փրինսթոնի համալսարան, Կոռնելի համալսարան և Լեյդենի համալսարան |
Անդամակցություն | BBAW?, Բրիտանական ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Phi Beta Kappa |
Ալմա մատեր | Չիկագոյի համալսարան և Ֆիլիպսի ակադեմիա |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[3][4] |
Եղել է գիտական ղեկավար | Ann M. Blair? և Giovanna Cifoletti?[5] |
Պարգևներ | |
Anthony Grafton Վիքիպահեստում |
Էնթոնի Գրաֆթոն (անգլ.՝ Anthony Grafton, մայիսի 21, 1950[1], Նյու Հեյվեն[2]), ամերիկացի պատմաբան, ժամանակակից Եվրոպայի վաղ ժամանակաշրջանի մասնագետ։ Փրինսթոնի համալսարանի մասնագետ։ Բալցանի մրցանակի դափնեկիր (2002 թ.):
Հայտնի լրագրող Սեմյուել Գրաֆթոնի որդին է[10]։
Ավարտել է Չիկագոյի համալսարանը (պատմության բակալավրիատ, 1971 թ., պատմության մագիստրոս, 1972 թ.): 1975 թվականին այնտեղ ստացել է պատմության փիլիսոփայության դոկտորի աստիճան։ Սովորել է նաև Լոնդոնի համալսարանական քոլեջում։
Չիկագոյի համալսարանում նրա ուսուցիչներն էին Քոհրեյնը և Ա. Մոմիլյանոն, ում ղեկավարությամբ նա Վարբուրգի ինստիտուտում աշխատել է իր դոկտորական թեզի վրա։
Կոռնելի համալսարանում մեկ տարի անցկացնելուց հետո, 1975 թվականից աշխատել է Փրինսթոնի համալսարանում, որտեղ 1993-2000 թվականներին եղել է պատմության անվանի պրոֆեսոր։
Որպես պատմության պրոֆեսոր, հրավիրված է եղել դը Ֆրանս քոլեջ, Կոլումբիայի համալսարան, EHESS, Էկոլ Նարմալ, Վարբունգի տուն և Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան։ Աշխատել է Պեմբրոկ և Մերթոն քոլեջներում։
Հանդես է գալիս մամուլում, մասնավորապես London Review of Books, Nation, New York Review of Books, New Yorker, Times Literary Supplement. էջերում։
2007 թվականից Փենսիլվանիայի համալսարանի «Journal of the History of Ideas»-ի խորհրդի անդամ է։
Ամերիկյան փիլիսոփայական հասարակության անդամ է։ 2011 թվականին Ամերիկյան պատմական ասոցիացիայի նախագահ էր։
Ամերիկյան գիտության և արվեստի ակադեմիայի անդամ է։ Բրիտանական ակադեմիայի անդամ (1997 թ.):
Եղել է Գուգենհեյմի կրթաթոշակառու։ Մելլոն հիմնադրամի մրցանակի դափնեկիր է (2003 թ.): Օքսֆորդի համալսարանում պատվավոր դոկտոր է (2013 թ.)[11]: Լոս Անջելես Թայմսի գրական մրցանակի դափնեկիր է։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնթոնի Գրաֆթոն» հոդվածին։ |
|