Էնիս Բերբերօղլու | |
![]() | |
Կուսակցություն՝ | Հանրապետական ժողովրդավարական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | St. George's Austrian High School? և Բոսֆորի համալսարան |
Մասնագիտություն՝ | լրագրող և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | ապրիլի 1, 1956 (68 տարեկան) |
Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա |
Քաղաքացիություն | ![]() |
Քադրի Էնիս Բերբերօղլու (ապրիլի 1, 1956, Ստամբուլ, Թուրքիա), թուրք քաղաքական գործիչ և լրագրող։
Ծնվել է 1956 թվականի ապրիլի 1-ին Ստամբուլում։ 1975 թվականին ավարտել է ավստրիական վարժարանը[1]։ Ստացել է տնտեսագիտության մագիստրոսի աստիճան Բոսֆորի համալսարանում։ Հայտարարել է, որ իր ծնողները սոցիալիստներ են, այդ պատճառով էլ ժառանգական սոցիալ-դեմոկրատ է[2]։
1981 թվականից աշխատել է որպես լրագրող «Dünya» թերթում, հետագայում աշխատանքի է անցել «CNN Türk» հեռուստաալիքում, զբաղեցրել է նաև «Հուրիեթ» և «Radikal» թերթերի խմբագրի պաշտոնը։ 2009 թվականի դեկտեմբերի 29-ից մինչև 2014 թվականի օգոստոսի 10-ը զբաղեցրել է «Հուրիեթ»-ի հրապարակումների գլխավոր տնօրենի պաշտոնը։ Պաշտոնը լքել է թերթի վրա գործադրվող աճող քաղաքական ճնշման պատճառով։ 2014 թվականի հոկտեմբերից աշխատել է «Sözcü» թերթում[3]։
2014 թվականի սեպտեմբերի 6-ին Հանրապետական ժողովրդական կուսակցության 18-րդ արտահերթ համագումարում Բերբերօղլուն ընտրվել է կուսակցության խորհրդի անդամ[4]։ Նույն թվականի սեպտեմբերի 14-ին նա նշանակվել է կուսակցության նախագահի տեղակալ Քեմալ Քըլըչդարօղլուի` Զանգվածային լրատվության միջոցներների հետ կապերի և հաղորդակցության հարցերով[5]։ 2015 թվականի հունիսին ընտրվել է Ազգային մեծ ժողովի անդամ[6]։
2016 թվականի մայիսին Բերբերօղլուն խորհրդարանի որոշմամբ զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից։ 2017 թվականի հունիսին նա մեղավոր էր ճանաչվել պետական դավաճանության մեջ՝ «Ջումհուրիյեթ» թերթի լրագրողներին լուսանկարներ և տեսագրական նյութեր փոխանցելու համար, որոնցում պատկերված էին զենքով բեռնատարները, որոնք ենթադրաբար նախատեսված էին սիրիական ընդդիմության զինյալներին մատակարարելու համար, և դատապարտվել էին 25 տարվա ազատազրկման[7]։ Ավելի վաղ նույն գործով դատապարտվել էին լրագրողներ Ջան Դյունդարը և Էրդեմ Գյուլը։
Դատապարտյալի կուսակից Էնգին Ալթայը հայտարարել է, որ գործը կեղծվել է, և դատարանի որոշումը «թելադրվել է Արդարություն և զարգացում կուսակցության կողմից»[8][9][10][11]։
{{cite web}}
: Invalid |url-status=да
(օգնություն)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնիս Բերբերօղլու» հոդվածին։ |
|