Էնն-Մարի Գումբա | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 9, 1954 (70 տարեկան) |
Ծննդավայր | Ռուանդա |
Քաղաքացիություն | Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն |
Կրթություն | Կենտրոնական Աֆրիկայի կաթոլիկ համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Պանաֆրիկյան խորհրդարանի անդամ, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության Ազգային ժողովի անդամ և Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության Ազգային ժողովի անդամ |
Կուսակցություն | Առաջընթացի հայրենասիրական ճակատ |
Էնն-Մարի Գումբա (ֆր.՝ Anne-Marie Goumba, հոկտեմբերի 9, 1954, Ռուանդա), Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության Ազգային ժողովի անդամ և Պանաֆրիկյան խորհրդարանի անդամ Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունից։ Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության քաղաքական գործիչ Աբել Գումբայի կինը։
Էնն-Մարի Մբակոնդոն ծնվել է 1954 թվականի հոկտեմբերի 9-ին Ռուանդայի Նիանզա քաղաքում։ Բարձրագույն կրթություն ստացել է Ռուանդայի Սեյվ համայնքի Բարձրագույն նորմալ դպրոցում, այնուհետև տեղափոխվել է Կենտրոնական Աֆրիկայի կաթոլիկ համալսարան։ Հետագայում 1973-1977 թվականներին դասավանդել է Բուտարեի բժշկական ֆակուլտետում, որտեղ հանդիպում է Աբել Գումբային, որը դասավանդում էր հանրային առողջության հարցերով։ Հետագայում նրանք ամուսնացել են[1]։
Էնն-Մարի Գումբայի ամուսինը եղել է Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության երկարատև քաղաքական բարեփոխիչներից, որը հիմնադրել էր այն, ինչն ի վերջո դարձավ Առաջընթացի հայրենասիրական ճակատ կուսակցություն։ Էնն-Մարի Գումբան նույնպես աջակցել է Առաջադիմական հայրենասիրական ճակատ կուսակցությանը և մասնակցել Կենտրոնական Աֆրիկայի 2005 թվականի ընդհանուր ընտրություններին, Բանգիի 5-րդ թաղամասից 37.32-% ձայնով ընտրվել պատգամավոր։ Նույն ընտրություններում ամուսինը կորցրեց իր տեղը։ Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության Ազգային Ժողով ընտրվելուց հետո նա ընդգրկվել է Պանաֆրիկյան խորհրդարանում որպես Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչ[1]։ 2015 թվականի հունվարին նա բարձր է գնահատել Ռուանդայի խաղաղապահ գործողությունները, ասելով, որ թեև 30 տարի ապրել է Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում, երբեք չի մոռացել, որ ինքը Ռուանդայից է[2]։ Էնն-Մարի Գումբան կանանց և երեխաների նկատմամբ բռնությունները կանխող Les Flamboyants հասարակական կազմակերպության համակարգողն է[3]։
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)