Էնն Հենդերսոն-Սելերս | |
---|---|
Ծնվել է | մարտի 7, 1952[1] (72 տարեկան) Շեֆիլդ, Յորքշիրի արևմտյան ռայդինգ, Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | կլիմայաբան, համալսարանի դասախոս և գրող |
Հաստատություն(ներ) | Մակքուորի համալսարան[1] |
Գործունեության ոլորտ | աշխարհագրություն[2] և Կլիմայագիտություն[2] |
Անդամակցություն | American Meteorological Society?[3] և American Geophysical Union?[3] |
Գիտական աստիճան | գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[4][2] |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Brian Henderson-Sellers?[6] |
Էնն Հենդերսոն-Սելերս (անգլ.՝ Ann Henderson-Sellers, մարտի 7, 1952[1], Շեֆիլդ, Յորքշիրի արևմտյան ռայդինգ, Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]), Սիդնեյի Մաքուորի համալսարանի շրջակա միջավայրի և աշխարհագրության ամբիոնի պատվավոր պրոֆեսոր[7]։ 2006 և 2007 թվականներին եղել է կլիմայի համաշխարհային հետազոտական ծրագրի համատեղ պլանավորման աշխատակազմի (JPS) տնօրենը, ինչպես նաև 1998-2005 թվականներին Ավստրալիայի միջուկային գիտության և տեխնոլոգիայի կազմակերպության (ANSTO) շրջակա միջավայրի բաժնի տնօրենը։ 1996-1998 թվականներին Մելբուռնի թագավորական տեխնոլոգիական ինստիտուտի փոխռեկտորի (հետազոտություն և մշակում) տեղակալն էր, որից առաջ հանդիսացել է Մաքուորի համալսարանի Կլիմայական ազդեցությունների կենտրոնի հիմնադիր տնօրենը․ նույն համալսարանում շարունակում է զբաղեցնել ֆիզիկական աշխարհագրության պրոֆեսորի կոչում։
Նախկինում ղեկավարել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության Հողային մակերևույթի պարամետրացման սխեմաների համադրման նախագիծը, որը գործում է որպես միջազգային ինտերնետային «համագործակցություն»։ Վերջերս ղեկավարել է Կլիմայի գնահատման (MECCA) վերլուծության թիմի Մոդելային գնահատման կոնսորցիումը, նաև հանդես է գալիս որպես ՄԱԿ-ի համալսարանի խորհրդատու` կլիմայի ազդեցության տարբեր ասպեկտների վերաբերյալ։ 1995 թվականին Կլիմայի փոփոխության միջկառավարական հանձնաժողովի երկրորդ գնահատման հաշվետվության գլխավոր հեղինակն է եղել։
Իր ամբողջ կյանքի ընթացքում պրոֆեսոր Հենդերսոն-Սելերսը եղել է Երկրային համակարգերի գիտնական, առաջ է տարել հողածածկույթի և հողօգտագործման փոփոխության ազդեցության նկարագրությունը և կանխատեսումը կլիմայի և մարդկային համակարգերի վրա։ Ունի մագիստրոսի կոչում մաթեմատիկայից, համագործակցելով Միացյալ Թագավորության օդերևութաբանական գրասենյակի հետ՝ զբաղվել է իր թեկնածուական ատենախոսությամբ ու 1999 թվականին ստացել կլիմայի վերաբերյալ գիտության դոկտորի գիտական կոչում։ Ավստրալիայի տեխնոլոգիական և ճարտարագիտական ակադեմիայի ընտրված անդամ է, 2003 թվականին օդերևութաբանության բնագավառում ավստրալիական հասարակությանը մատուցած ծառայության համար արժանացել է Ավստրալիայի հարյուրամյակի մեդալին[8]։
Ավելի քան 500 հրատարակությունների հեղինակ է, այդ թվում՝ 14 գիրք, ինչպես նաև Ամերիկայի երկրաֆիզիկական միության ու Ամերիկյան օդերևութաբանական միության ընտրված անդամ[9]։
«Կլիմայի փոփոխության միջկառավարական հանձնաժողովի զեկույց. Ի՞նչ են իրականում մտածում առաջատար հեղինակները»[10] վերնագրով նրա էսսեն քննարկում է առաջատար հեղինակների տեսակետները։
|