Էնն Սոֆի Ռևենթլոու դան․՝ Anna Sophie Reventlow | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 16, 1693[1][2] |
Ծննդավայր | Clausholm Castle, Favrskov Municipality, Կենտրոնական Յուտլանդիա տարածաշրջան, Դանիա |
Մահացել է | հունվարի 7, 1743[1][2] (49 տարեկան) |
Մահվան վայր | Clausholm Castle, Favrskov Municipality, Կենտրոնական Յուտլանդիա տարածաշրջան, Դանիա |
Գերեզման | Ռոսկիլդեի մայր տաճար |
Քաղաքացիություն | Դանիա |
Կրոն | լյութերականություն |
Մասնագիտություն | թագավորական կոնսորտ |
Ամուսին | Frederick IV of Denmark? |
Ծնողներ | հայր՝ Conrad von Reventlow? |
Զբաղեցրած պաշտոններ | Դանիայի կոնսորտ թագուհի |
Երեխաներ | Frederik Christian Oldenburg?[1], Christiana Amalia Oldenburg?[1] և Charles Oldenburg?[1] |
Anne Sophie Reventlow Վիքիպահեստում |
Էնն Սոֆի Ռևենթլոու (դան․՝ Anna Sophie, ապրիլի 16, 1693[1][2], Clausholm Castle, Favrskov Municipality, Կենտրոնական Յուտլանդիա տարածաշրջան, Դանիա - հունվարի 7, 1743[1][2], Clausholm Castle, Favrskov Municipality, Կենտրոնական Յուտլանդիա տարածաշրջան, Դանիա), դանիացի թագավոր Ֆրեդերիկ 4-րդի երկրորդ կինը։
Դանիացի կանցլեր, կոմս Կոնրադ ֆոն Ռևենթլոուի և նրա երկրորդ կնոջ՝ Սոֆի Ամալի Հանի դուստրը։
1711 թվականին, դիմակահանդեսի ժամանակ ծանոթացել է թագավորի հետ, ով նրանից 22 տարով մեծ էր։ 1712 թվականի հունիսի 26-ին առևանգել է 19-ամյա Էնն Սոֆի ֆոն Ռևենթլոյին Կլաուսհոլմ ամրոցից և գաղտնի ամուսնացել նրա հետ Սկաններբորգում։ Նրան պարգևել է Շլեզվիգի դքսուհու տիտղոս։ 1721 թվականի ապրիլի 4-ին թագուհի Լուիզա Մակլենբուրգցու մահից մի քանի օր անց, Էնն Սոֆիի և Ֆրեդերիկ 4-րդի ամուսնությունը պաշտոնապես ճանաչվել է, իսկ նույն թվականի ապրիլի 16-ին[3] նա թագադրվել է։ Էնն Սոֆի Ռևենթլոուն դանիացի առաջին թագուհին է, ով ծագումով թագավորական ընտանիքից չէր։ Ամուսնությունը տարաձայնություն առաջացրեց դանիական թագավորական ընտանիքում. թագաժառանգ արքայազն՝ Կրիստիանը ատում էր խորթ մորը, արքայազն Կառլը և արքայադուստր Սոֆիա Գեդվիգը, Ֆրեդերիկ 4-րդի քույրն ու եղբայրը լքեցին Կոպենհագենը։ Էնն Սոֆիի ընտանիքը, քաղաքական նշանակալի ազդեցություն ուներ։ 1730 թվականին թագավորի մահից հետո, Էնն Սոֆին արտաքսվել է Կոպենհագենից և մահացել Կլաուսհոլմի կալվածքում։
Ֆրեդերիկի հետ ամուսնության ընթացքում Էնն Սոֆին ծնել է երեք երեխա, նրանք բոլորը մահացել են վաղ տարիքում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնն Սոֆի Ռևենթլոու» հոդվածին։ |
|