Էնն Փրեսլի

Էնն Փրեսլի
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 28, 1982(1982-08-28)[1]
ԾննդավայրBeaufort, Հարավային Կարոլինա, ԱՄՆ
Մահացել էհոկտեմբերի 25, 2008(2008-10-25)[1] (26 տարեկան)
Մահվան վայրԼիթլ Ռոք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունRhodes College?
Մասնագիտությունդերասանուհի, լրագրող և կինոդերասանուհի
ԱշխատավայրKATV?

Էնն Փրեսլի (անգլ.՝ Anne Pressly, օգոստոսի 28, 1982(1982-08-28)[1], Beaufort, Հարավային Կարոլինա, ԱՄՆ - հոկտեմբերի 25, 2008(2008-10-25)[1], Լիթլ Ռոք, ԱՄՆ), ամերիկացի լրագրող, հեռուստահաղորդավար և դերասանուհի։ 2008 թվականի հոկտեմբերի 20-ին նա հարձակման է ենթարկվել իր տան վրա կատարված կողոպուտի ժամանակ և հինգ օր հետո մահացել հիվանդանոցում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնն Փրեսլին ծնվել է 1982 թվականի օգոստոսի 28-ին Բոֆորտում (Հարավային Կարոլինա, ԱՄՆ), Բրենթլի Ֆիլիպս-Փրեսլիի և Պատրիսիա Քենեդիի ընտանիքում։ Էննի ծնողները ամուսնալուծվել են նրա ծնվելուց կարճ ժամանակ անց։

Մոր երկրորդ ամուսնությունից հետո նրանք տեղափոխվել են Արկանզաս նահանգի Լիթլ Ռոք քաղաք, որտեղ Էնն ավարտել է Ռոդսի քոլեջը և ստացել քաղաքագիտության բակալավրի կոչում։

2008 թվականի հոկտեմբերի 20-ին Լիթլ Ռոքում (Արկանզաս, ԱՄՆ) իր տանը կողոպուտի ժամանակ նրան ծեծել և բռնաբարել է Քերթիս Լավել Վենսը։ Հաջորդ առավոտ աղջկա մայրը չի կարողացել հեռախոսով կապնվել նրա հետ։ Ժամը 4:30-ի սահմաններում ժամանած ոստիկանները հայտնաբերել են Էննին անկողնում և հոսպիտալացվել «Սուրբ Վինսենթ» բժշկական կենտրոն»։ 2008 թվականի հոկտեմբերի 25-ին նա մահացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներից։ Նրա մահվան օրը մայրն ու խորթ հայրը հայտարարություն են տարածել՝

Խորը ցավով հայտնում ենք, որ մեր սիրելի Էննը կորցրել է կյանքի համար պայքարը։ Մեր և ձեր հույսն էր, որ Էննը կհաղթահարի իր տանը դաժան հարձակման ժամանակ իրեն հասցված վնասվածքները։ Մենք նրա հետ էինք մինչև նրա վերջին պահը, և չնայած մեր սրտերը կոտրված են, մենք միևնույն ժամանակ մխիթարվում ենք մեր հավատքով՝ իմանալով, որ Էննը այժմ մեր երկնային հոր հետ է։ Կարեկցանքի հեղումը, որ մենք ստացել ենք, իսկապես վկայում է այն մասին, թե ինչպես է էննը դրականորեն հուզել այդքան շատ մարդկանց։ Շնորհակալ եմ ձեր աղոթքների և ձեր բազմաթիվ բարության համար։ Մենք երախտապարտ ենք Էննի հրաշալի խնամքի համար, որը ստացել է բժիշկների և բուժքույրեր կողմից։ Մեր կյանքն առանց նրա նույնը չի լինի։ Մենք խնդրում ենք, որ դուք շարունակեք աղոթել մեզ համար, մինչ մենք պայքարում ենք առաջ գնալ առանց մեր սիրելի քաղցր դստեր։ Մենք նաև խնդրում ենք, որ մեզ տրամադրեք մեզ անհրաժեշտ գաղտնիությունը այս շատ դժվար պահին[2]։

Էննը թաղվել 2008 թվականի հոկտեմբերի 30-ին[3][4][5]։

Մեկ ամիս անց ոստիկանությունը պաշտոնապես հայտարարել է Փրեսլիին սպանողի անունը՝ Քերթիս Լավել Վենսին[6]։ Ապացուցվել են նաև տղամարդու բազմաթիվ այլ հանցագործությունները և նա դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորության[7]։ 2011 թվականին Արկանզաս նահանգի գերագույն դատարանը մերժել է Վենսի վերաքննության բողոքը[8]։

Էնն Փրեսլին ամուսնացած չի եղել և երեխա չի ունեցել։ 2008 թվականին նա նկարահանվել է Օլիվեր Սթոունի նկարահանած «Բուշ» ֆիլմում, որտեղ մարմնավորել է ամերիկացի հասարակական գործիչ Էնն Քոուլթերի կերպարը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. TV Anchor in Arkansas Dies of Beating Wounds
  3. Ark. anchorwoman dies in hospital after beating. Retrieved on October 26, 2008.
  4. «Arkansas anchorwoman dies in hospital after beating». New York Daily News. 2008 թ․ հոկտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 29-ին.
  5. «Memorial service for Arkansas anchorwoman set for Thursday». FOX16.com. 2008 թ․ հոկտեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 29-ին.
  6. «Report: Man found guilty of killing Arkansas TV anchor». CNN. 2009 թ․ նոյեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 13-ին.
  7. Rued, Monika; Mone't, Ebone'; Ritter, Paul. «Jury Gives Curtis Vance Life Without Parole, Family Speaks». KTHV. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  8. Lyon, John (2011 թ․ հունիսի 2). «Court affirms conviction in TV anchorwoman's murder». Arkansas News Bureau. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 13-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]