Էնջլ Դերադուրյան | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Angel Deradoorian |
Ի ծնե անուն | անգլ.՝ Angel Rose Deradoorian[1] |
Նաև հայտնի է որպես | Deradoorian |
Ծնվել է | հուլիսի 18, 1986[2] (38 տարեկան) Օրանջվեյլ, Սակրամենտո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Երկիր | ![]() |
Մասնագիտություն | երգերի հեղինակ, հեղինակ-կատարող, կոմպոզիտոր, երգչուհի և երաժիշտ |
Գործիքներ | կիթառ, վոկալ, բաս կիթառ և ստեղնաշարային գործիքներ |
Լեյբլ | anticon.? |
Կրթություն | Bella Vista High School? |
Անդամակցություն | Dirty Projectors? |
![]() |
Էնջլ Դերադուրյան (անգլ.՝ Angel Deradoorian), հայտնի է նաև Դերադուրյան ձևով (անգլ.՝ Deradoorian, հուլիսի 18, 1986[2], Օրանջվեյլ, Սակրամենտո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]), ամերիկացի երաժիշտ[4]։ Առավել հայտնի է Dirty Projectors խմբին մասնակցությամբ, որը թողել է 2012 թվականին, որպեսզի ծավալի անհատական գործունեություն[5][6]։ 2015 թվականին թողարկել է անհատական առաջին «The Expanding Flower Planet» ալբոմը։ Նաև եղել է Բրենդոն Ֆլաուերսի «The Desired Effect» անհատական ալբոմի համար հրավիրված երաժիշտներից մեկը, ավելի ուշ համագործակցել է տարբեր կատարողների հետ[7]։ Ունի հայկական արմատներ[8]։
Ծնվել է Օրանջվեյլում, Կալիֆորնիա[9]։ Դերադուրյանը երաժշտության հանդեպ առաջին անգամ հետաքրքրություն դրսևորել է հինգ տարեկանում՝ մասնավոր դպրոցում սովորելով նվագել ջութակ և դաշնամուր[6][8]։ Նրա ծնողները նկարիչներ էին։ Ունի ավագ քույր՝ Առլինը, որը ևս երաժիշտ է և անհատական ելույթներ է ունենում[9][10]։ Տասնվեց տարեկանում Էնջլը որոշել է թողնել դպրոցը, որպեսզի շարունակի երաժշտական գործունեությունը[8][9]։ 2007 թվականին նա մեկնել է Բրուքլին, որտեղ միացել է Dirty Projectors խմբին։ Նա կարևոր դեր է ունեցել «Bitte Orca» ալբոմի ձայնագրության մեջ[9]։ 2012 թվականին Էվի Թեյրի հետ տեղափոխվել է Լոս Անջելես[9]։
2009 թվականին Lovepump United Records լեյբլում թողարկվել է «Mind Raft» մինի ալբոմը՝ երգչուհու սեփական ազգանվամբ[11]։ Նույն 2009 թվականին նա Vampire Weekend-ի ստեղնահար Ռոստամ Բաթմանգլիջի և Ra Ra Riot-ի վոկալիստ Ուես Մայլզի հետ ձայնագրել է երգ, որը ներառվել է «LP» ալբոմում՝ Discovery ցուցանակով։ Երգն ստացել է «I Wanna Be Your Boyfriend» անվանումը[12]։ 2011 թվականին Animal Collective խումբը երգչուհի է ընտրել՝ All Tomorrow's Parties փառատոնում իրենց ելույթներից առաջ հանդիսատեսին ոգևորելու համար[13]։ Նույն թվականին կայացել է նրա յոթդույմանոց «Marichka» սփլիթ սինգլի ռելիզը, որի բի սայդը Ալբերտ Մաքքլոուդի «Planetarium 2010» երգն էր[14]։ Էվի Թեյրի Slasher Flicks նախագծի անդամ է։ 2014 թվականին թողարկվել է նրանց «Enter the Slasher House» ալբոմը[15]։
2015 թվականին Anticon լեյբլում Դերադուրյանը թողարկել է իր առաջին անհատական «The Expanding Flower Planet» ալբոմը[16]։
2017 թվականի հոկտեմբերին թողարկել է «Eternal Recurrence» մինի ալբոմը[17]։
2007 թվականից Դերադուրյանը ձայնագրվել է հետևյալ կատարողների հետ[7].
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնջլ Դերադուրյան» հոդվածին։ |
|