Էնրիկո Բետտի

Էնրիկո Բետտի
իտալ.՝ Enrico Betti
Ծնվել էհոկտեմբերի 21, 1823(1823-10-21)[1][2][3][…]
Պիստոյա, Տոսկանա, Իտալիա[4][5]
Մահացել էօգոստոսի 11, 1892(1892-08-11)[1][2][3][…] (68 տարեկան)
Soiana, Տերիչոլա, Պիզա, Տոսկանա, Իտալիա[4][5]
ԳերեզմանԿամպո Սանտո գերեզմանատուն
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունմաթեմատիկոս, տոպոլոգ, ֆիզիկոս, համալսարանի դասախոս և քաղաքական գործիչ
Հաստատություն(ներ)Պիզայի համալսարան և Բարձրագույն նորմալ դպրոց
Գործունեության ոլորտտեղաբանություն, մաթեմատիկա[6], ֆիզիկա[6] և քաղաքականություն[6]
Պաշտոն(ներ)Բարձրագույն նորմալ դպրոցի տնօրեն, Բարձրագույն նորմալ դպրոցի տնօրեն, Իտալիայի թագավորության սենատոր, Իտալիայի թագավորության դեպուտատների պալատի անդամ, Իտալիայի թագավորության դեպուտատների պալատի անդամ և Իտալիայի թագավորության դեպուտատների պալատի անդամ
ԱնդամակցությունՇվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Գյոթինգենի Գիտությունների ակադեմիա, Լինչեի ազգային ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[4]
Ալմա մատերՊիզայի համալսարան
Գիտական աստիճանդափնեկիր[7]
Տիրապետում է լեզուներինիտալերեն[6]
Գիտական ղեկավարՋուզեպպե Դովերի[8]
Եղել է գիտական ղեկավարՈւլիսս Դինի, Չեզարե Արցելա, Լուիջի Բիանկի[9], Վիտո Վոլտերա[9], Գրեգորիո Ռիչչի-Կուրբաստրո և Ֆեդերիգո Էնրիկես[10]
Հայտնի աշակերտներAdolfo Campetti?
 Enrico Betti Վիքիպահեստում

Էնրիկո Բետտի (իտալ.՝ Enrico Betti, հոկտեմբերի 21, 1823(1823-10-21)[1][2][3][…], Պիստոյա, Տոսկանա, Իտալիա[4][5] - օգոստոսի 11, 1892(1892-08-11)[1][2][3][…], Soiana, Տերիչոլա, Պիզա, Տոսկանա, Իտալիա[4][5]), իտալացի մաթեմատիկոս և ֆիզիկոս։ Հայտնի է տեղաբանության վերաբերյալ իր աշխատանքներով, զբաղվել է նաև ընդհանուր հանրահաշվով և մաթեմատիկական վերլուծությամբ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է տոսկանական Պիստոյա քաղաքում, վաղ տարիքից զրկվել է հորից։ 1846 թվականին ավարտել է Պիզայի համալսարանը։ Մասնակցություն է ունեցել Իտալիայի միավորման համար մղվող զինված պայքարին, այնուհետև դասախոսել է Պիզայի համալսարանում։

  • 1857 թվականին բարձրագույն հանրահաշվի պրոֆեսոր, այնուհետև փոխադրվել է վերլուծության բարձրագույն երկրաչափության ամբիոն
  • 1864 թվականին Մաթեմատիկական ֆիզիկայի պրոֆեսոր
  • 1870 թվականին Երկնային մեխանիկայի պրոֆեսոր

Բետտին դասավանդել է նաև Պիզայի Բարձրագույն նորմալական դպրոցում, իսկ 1864 թվականից դառնում է նրա տնօրենը։ Այդ տարիներին Բարձրագույն նորմալական դպրոցը դարձել է Իտալիայի առաջատար ուսումնական հաստատություններից մեկը։ Իտալիայի 19-րդ դարի երկրորդ կեսի շատ նշանավոր մաթեմատիկոսներ սովորել են նրա դասախոսություններով։ Սկզբնապես (1850-1860) Բետտիի հետազոտությունները վերաբերվում էին հանրահաշվին (Գալուայի տեսություն), մաթեմատիկական վերլուծությանը (Էլլիպտիկ ֆունկցիաներ), ֆունկցիաների տեսությանը։ Եվրոպայում ճամփորդությունների ժամանակ (1858) ծանոթացել է Ռիմանի հետ, տարվել է նրա գաղափարներով և շարունակել նրա աշխատանքները բազմաչափ երկրաչափության և մաթեմատիկական ֆիզիկայի վերաբերյալ։ 1871 թվականին Բետտին հոդված հրատարակեց «Կամայական թվերի տարածության չափերի վերաբերյալ» (Sopra gli spazi di un numero qualunque di dimensioni), որտեղ ի հայտ եկավ մի տերմին-հասկացություն, որը հետագայում կոչվեց «Բետտիի թվեր»։ Տերմինի անվանումը տվեց Անրի Պուանկարեն, որն էլ ավարտեց տոպոլոգիայի հիմքերի ստեղծումը։ Բետտին իր ավանդը ունեցավ պոտենցիալի տեսության, մակերեսների բազմաչափ կապակցման տեսության բնագավառում։ Ֆիզիկայի բնագավառում ուսումնասիրեց ջերմության տարածման, հիդրոդինամիկայի և մազական տեսության պրոբլեմները։ Առաձգականության տեսության մեջ բացահայտել է Բետտիի կարևորագույն թեորմը։

1862 թվականից իտալական խորհրդարանի անդամ էր, 1884 թվականին դարձել է պատգամավոր[11]։

Նշանավոր աշակերտներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բետտիի վերը հիշատակվածներից ամենանշանավորը «Կամայական թվերի տարածության չափերի վերաբերյալ» հոդվածն է։

Բետտիի ստեղծագործությունների երկհատորյակը հրատարակվել է հետմահու 1903-1913 թվականներին։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Боголюбов А. Н. Математики. Механики. Биографический справочник. - Киев: Наукова думка, 1983.
  • Колмогоров А. Н., Юшкевич А. П. (ред.). Математика XIX века. - М.: Наука, 1981. - Т. 2. Геометрия. Теория аналитических функций..

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 StructuraeRatingen: 1998.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 www.accademiadellescienze.it (իտալ.)
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  7. https://storia.camera.it/deputato/enrico-betti-18231021
  8. Mathematics Genealogy Project — 1997.
  9. 9,0 9,1 Mathematics Genealogy Project — 1997.
  10. Mathematics Genealogy Project — 1997.
  11. «Edizione Nazionale Mathematica Italiana - Enrico Betti». mathematica.sns.it. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 30-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնրիկո Բետտի» հոդվածին։