Էշլի Պարկեր անգլ.՝ Ashley Parker | |
---|---|
Ծնվել է | 1982 |
Ծննդավայր | Բետեսդա, Մոնտգոմերի շրջան, Մերիլենդ, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Փենսիլվանիայի համալսարան[1] և Walt Whitman High School? |
Մասնագիտություն | լրագրող, White House correspondent և քաղաքական թղթակից |
Աշխատավայր | Վաշինգտոն Փոստ[2][3] |
Ամուսին | Michael C. Bender?[4] |
Պարգևներ և մրցանակներ | |
Ashley Parker Վիքիպահեստում |
Էշլի Ռեբեկա Պարկեր (անգլ.՝ Ashley Rebecca Parker, 1982, Բետեսդա, Մոնտգոմերի շրջան, Մերիլենդ, ԱՄՆ), ամերիկացի լրագրող, «Վաշինգտոն Փոստ» թերթի ավագ ազգային քաղաքական թղթակից։ Գրել է «The New York Times» թերթի, «The Washingtonian» ամսագրի և այլոց համար[5]։
Պարկերը ծնվել և մեծացել է Բեթեսդայում (ԱՄՆ՝ Մերիլենդ նահանգ)՝ Բրյուս և Բեթի Պարկերների ընտանիքում։ Նրա հայրը եղել է Վաշինգտոնում գտնվող ասոցացիայի տնօրեն և բնապահպանական արդյունաբերության ասոցիացիայի գլխավոր գործադիր տնօրեն[6][7]։
2018 թվականի հունիսի 16-ին Էշլին ամուսնացել է Մայքլ Բանդերայի հետ, որն այդ ժամանակ Սպիտակ տան «The Wall Street Journal»-ի լրագրող էր[6]։
2018 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Մազարինը[8]։ Պարկերն ունի նաև խորթ աղջիկ[9]։
2001 թվականին Պարկերն ավարտել է Բեթեսդայի Ուոլթ Ուիթմենի ավագ դպրոցը[10]։ Սովորել է նաև Իսպանիայի Սևիլիայի համալսարանում։ Տիրապետում է իսպաներենին։
2005 թվականին գերազանցությամբ ավարտել է Ֆիլադելֆիայում գտնվող Փենսիլվանիայի համալսարանը, որտեղ սովորել է անգլերեն և հաղորդակցություն[11][12]։ 2005 թվականին ստացել է «Nora Magid Mentorship Prize» (Նորա Մագիդի մենթորության մրցանակ)։ Նա պրակտիկա է անցել «The New York Sun» և «Gaithersburg Gazette» թերթերում, որոնք պատկանում էին «Վաշինգտոն Փոստ»-ին։ Որպես խմբագիր և գրող է աշխատել Փենսիլվանիայի համալսարանի «The Daily Pennsylvanian» թերթում[13]։
Որպես հետազոտող է աշխատել ամերիկացի սյունակագիր Մորին Դաուդի մոտ[14]։
2017 թվականին Պարկերը 11 տարի «The New York Times»-ում աշխատելուց հետո միացել է «The Washington Post» թերթին։ Պարկերը «The Washington Post» թիմի մի մասն էր, որը 2018-ին արժանացել է Պուլիտցերյան մրցանակի ազգային ռեպորտաժի համար[15]։
2019 թվականի նոյեմբերի 20-ին Պարկերը Ռեյչել Մեդոուի, Անդրեա Միտչելի և Քրիստեն Վելկերի հետ միասին հանդես է եկել որպես դեմոկրատական կուսակցության նախագահական բանավեճերի մոդերատորներից մեկը[9]։
2021 թվականին դարձել է Սպիտակ տան «The Washington Post» բյուրոյի ղեկավարը[16]։
2022 թվականին եղել է «The Washington Post»-ի թիմի մի մասը, որը Պուլիտցերյան մրցանակի է արժանացել հասարակությանը ծառայելու համար[15][17]։
{{cite news}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էշլի Պարկեր» հոդվածին։ |