Էուգենիո Իմազ

Էուգենիո Իմազ Էչեվերրիա ( Սան Սեբաստիան, հունիսի 14, 1900 - Վերակրուս, հունվարի 28, 1951), իսպանացի փիլիսոփա և թարգմանիչ։ Էուգենիոն մեքսիկացի քաղաքական գործիչ Կառլոս Իմազ Գիսպերտի պապն է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմազն ավարտել է Մադրիդի Կենտրոնական համալսարանի իրավագիտության (1925) և փիլիսոփայության բաժինները (1929)։ Ուսումնասիրությունների Ընդլայնման Խորհրդի դրամաշնորհի միջոցով Իմազը մեկնել է Գերմանիա, որտեղ աշխատել է տարբեր համալսարաններում։ Այս ժամանակաշրջանից նա սկսեց համագործակցել այնպիսի հրատարակությունների հետ, ինչպիսիք էին Revista de Occidente-ն և Cruz y Raya-ն [1]։

Իսպանական քաղաքացիական պատերազմի ավարտին Իմազը աքսորվեց Մեքսիկա, որտեղ կարճ ժամանակ անց մասնակցեց Junta de Cultura Española-ի սահմանադրության հաստատմանը՝ որպես ղեկավար Խոսե Բերգամինի փոխքարտուղար[1]։ Այստեղ նա շարունակեց իր աշխատանքը՝ հրատարակելով «España Peregrina և Romance»-ը։ Հետագայում նա աշխատանքի անցավ Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանում որպես փիլիսոփայության և գրականության ֆակուլտետի պրոֆեսոր[1]։

1939-ից մինչև 1946 թվականներին Էմազն ապրել է Մեխիկոյում։ 1939 թվականի ամռանը իր կնոջ՝ գերմանուհի Հիլդե Յանկեի և նրանց երեխաների՝ Կառլոսի և Վիկտորի հետ միասին, նա որպես փախստական ժամանեց Մեքսիկա[1] Այնտեղ նա շարունակեց իր աշխատանքը Junta de Cultura Española-ի հետ: Սկզբում նա աշխատել է որպես «España Peregrina» ամսագրի քարտուղար և հետագայում միացել Cuadernos Americanos-ին[1]։ Նա դասավանդել է Իսպանո-Մեքսիկանա Ակադեմիայում: Իմազի, թերևս, ամենակարևոր աշխատանքը եղել է թարգմանչի աշխատանքը Fondo de Cultura Económica-ում[1]։

1946-1948 թվականներին նա ապրել է Կարակասում և նվիրվել ժուռնալիստիկայի և փիլիսոփայության ֆակուլտետների ստեղծման և ամրապնդման նախագծին[1]։ Վենեսուելայում Իմազը կատարել է նույնքան ինտենսիվ մշակութային աշխատանք, որքան որ Իսպանիայում և Մեքսիկայում: Այնուամենայնիվ, նա ստիպված եղավ վերադառնալ Մեքսիկա, որտեղ նորից միացավ Fondo de Cultura Económica- ի թարգմանիչների թիմին: Նրա ժառանգության մի մասը, որն ընդգրկում է ավելի քան 50 թարգմանություն, Վիլհելմ Դիլթեյի «Ամբողջական Ստեղծագործություններ»-ն են[1]։

Նա շարունակել է իր աշխատանքը որպես գերմաներենի թարգմանիչ։ Բացի Դիլթեյի աշխատությունների թարգմանությունից, նա նաև թարգմանել է Իմանուիլ Կանտի, Յակոբ Բուրքհարդտի, Յոհան Հայզինգայի և Էռնստ Կասիրերի ստեղծագործությունները[1]։

Երբ նա պատրաստվում էր մեկնել Պուերտո Ռիկոյի համալսարան փիլիսոփայության դասախոսների կոլեկտիվի անդամ դառնալու նպատակով, նա հանկարծամահ եղավ մեքսիկական Վերակրուս քաղաքում[1]։

Աշխատությունների

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմազի գործերը դասակարգվում է երկու բաժնի՝ փիլիսոփայական և քաղաքականության հոդվածներ ու աշխատություններ։ Քաղաքական թեմային վերաբերվող աշխատանքները պրոֆեսոր Խոսե Անխել Ասկենսը հավաքել և հրատարակել է երեք հատորով՝ «La fe por la palabra» (1989), «Topia y Utopia». (1988), «Luz en la caverna» (1988)։ Բոլորը հատորները հրատարակվել են Սան Սեբաստիանի Դոստոյի Համալսարանում:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 «biografías». May 9, 2012. Արխիվացված է օրիգինալից 2012-05-09-ին. Վերցված է 2021-04-27-ին.