Էուջենիո Սկալֆարի իտալ.՝ Eugenio Scalfari | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 6, 1924 |
Ծննդավայր | Չիվիտավեկյա, Հռոմ, Լացիո, Իտալիա |
Վախճանվել է | հուլիսի 14, 2022[1] (98 տարեկան) |
Վախճանի վայր | Հռոմ, Իտալիա[2] |
Մասնագիտություն | լրագրող, գրող և քաղաքական գործիչ |
Լեզու | իտալերեն |
Քաղաքացիություն | Իտալիա |
Կրթություն | Ջենովայի համալսարան և Հռոմի Սապիենզա համալսարան |
Կուսակցություն | Իտալիայի սոցիալիստական կուսակցություն, Ազգային ֆաշիստական կուսակցություն, Իտալիայի լիբերալ կուսակցություն և Արմատական կուսակցություն |
Աշխատավայր | Ռեպուբլիկա |
Պարգևներ | |
Eugenio Scalfari Վիքիպահեստում |
Էուջենիո Սկալֆարի (ապրիլի 6, 1924, Չիվիտավեկյա, Հռոմ, Լացիո, Իտալիա - հուլիսի 14, 2022[1], Հռոմ, Իտալիա[2]), իտալացի լրագրող, գրող, հրատարակչությունների խմբագիր, եղել է «L`Espresso» ամսագրի և «Լա Ռեպուբլիկա» թերթի հիմնադիրը։ Նա համարվել է 20-րդ դարի իտալացի մեծագույն լրագրողներից մեկը[3][4][4]։
Էուջենիո Սկալֆարի ծնվել է 1924 թվականի ապրիլի 6-ին Չիվիտավեկիում[5]։ Նա իրավաբանական կրթություն է ստացել, իսկ 1950 թվականին սկսել է լրագրողական աշխատանք կատարել «Il Mondo» քաղաքական, մշակութային և տնտեսական ամսագրում[6]։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մտերմիկ հարաբերություններ է ունեցել Իտալիայի Լիբերալ կուսակցության անդամների, իսկ 70-ականներին՝ սոցիալիստների հետ[7]։
1955 թվականին իտալացի հայտնի լրագրող Արիգո Բենեդետիի հետ նա հիմնել է Իտալիայի առաջին հետաքննական «L'Espresso» շաբաթաթերթը, որի ղեկավարեն է եղել 1963-1968 թվականներին[8]։
1976 թվականին նա հիմնել է մեկ այլ թերթ՝ «La Repubblica»-ն, որը ղեկավարել է մինչև 1996 թվականը, իսկ ղեկավարությունից հեռանալուց հետո նա շարունակել է մնալ թերթի սյունակագիր։ Միևնույն ժամանակ նա զբաղվել է գրքեր գրելով։ Նրա առաջին վեպը՝ «Լաբիրինթոսը», լույս է տեսել 1998 թվականին։ Գրքում հեղինակը քննարկում է զգացմունքներն ու բանականությունը, մտքի դերը մարդու գոյության մեջ, ձգտումների ու իրականության հակադրությունը[9]։
Էուջենիո Սկալֆարին մահացել է 2022 թվականի հուլիսի 14-ին, Հռոմ քաղաքում[10]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էուջենիո Սկալֆարի» հոդվածին։ |
|