Էռնան Սանտա Կրուս | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 8, 1906 |
Ծննդավայր | Սանտյագո, Չիլի |
Մահացել է | փետրվարի 10, 1999 (93 տարեկան) |
Մահվան վայր | Սանտյագո, Չիլի |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դիվանագետ և դատավոր |
Էռնան Սանտա Կրուս (իսպ.՝ Hernán Santa Cruz, փետրվարի 8, 1906, Սանտյագո, Չիլի - փետրվարի 10, 1999, Սանտյագո, Չիլի), չիլիացի իրավաբան և դիվանագետ, որը եղել է Միավորված ազգերի կազմակերպության պատվիրակ և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի առաջին խմբագիրներից մեկը
Ինչպես նշել է Սյուզան Վալցը, «... Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի առաջին տարբերակի խմբագրման գործում նրա քաղաքական և բովանդակային ներդրումը այնքան նշանակալից էր, որ այդ տարբերակի համահեղինակներ Ջոն Փիթերս Համֆրին ու Յոհաննես Մորսինկը հետագայում շեշտել են նրա կարևոր դերը Հռչակագիրը տասնութերորդ դարի Լուսավորության փիլիսոփայության տեսլականից հասարակական-տնտեսական իրավունքներից մեկի վերափոխելու գործում[1]»:
Միավորված ազգերի կազմակերպության փաստաթղթերը վկայում են, որ Էռնան Սանտա Կրուսը, ի հավելումն Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի մշակման, խմբագրման ասպարեզում իր կատարած աշխատանքի, «եռանդուն կերպով մասնակցել է Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների համար տնտեսական հանձնաժողովի ստեղծման գործընթացներին[2]»:
Գնահատելով նրա ներդրումը վերոնշյալ հանձնաժողովի ստեղծման և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի մշակման, խմբագրման բնագավառներում՝ Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների համար տնտեսական հանձնաժողովի՝ Սանտյագո դե Չիլի քաղաքում տեղակայված կառույցում գտնվող գրադարանը կոչել են Էռնան Սանտա Կրուսի անունով[3]։
|