Էռնեստ Գոլդ | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հուլիսի 13, 1921[1][2][3][…] |
Ծննդավայր՝ | Վիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն[4] |
Վախճանի թիվ՝ | մարտի 17, 1999[1][2][3][…] (77 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն՝ | Ավստրիա ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | կոմպոզիտոր և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0006104 |
Էռնեստ Գոլդ (անգլ.՝ Ernest Gold), ծննդյան անունը՝ Էռնստ Զիգմունդ Գոլդներ (գերմ.՝ Ernst Sigmund Goldner, հուլիսի 13, 1921[1][2][3][…], Վիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն[4] - մարտի 17, 1999[1][2][3][…], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի կինոկոմպոզիտոր։
Էռնեստ Գոլդը ծնվել է 1921 թվականի հուլիսի 13-ին Վիեննայում։ 1938 թվականին՝ անշլյուսից հետո, նրա ընտանիքը մեկնել է ԱՄՆ՝ փախչելով նացիստների հետապնդումներցի (նրա հայրը եղել է հրեա)[5][6][7]։
Գրել է երաժշտություն գրեթե 100 ֆիլմի և հեռուստատեսային բեմադրությունների համար 1945-1992 թվականներին, որոնց թվում են «Ճակատամարտ Կորալային ծովի համար», «Ելք», «Չխոնարհված գլուխներ», «Սա խենթ, խենթ, խենթ, խենթ աշխարհ է», «Ափին», «Հիմարների նավը», «Դիկի և Ջեյնի զվարճալի արկածները», «Հաջողություն, միսս Վայկոֆ», «Սանտա Վիտորիի գաղտնիքը» և «Երկաթյա խաչ»։
Գոլդի ավանդը նշանավորվել է «Օսկար» մրցանակի չորս անվանակարգերով՝ ֆիլմի լավագույն երաժշտության համար և «Ոսկե գլոբուսի» երեք անվանակարգերով։ 1960 թվականին արժանացել է «Ոսկե գլոբուսի» 1959 թվականի «Ափին» ֆիլմի երաժշտության համար (որի համար հետագայում ստացել է «Գրեմմի» մրցանակ՝ տարվա լավագույն երգի համար), իսկ մեկ տարի անց ստացել է «Օսկար» «Ելք» ֆիլմի երաժշտության համար։ Կինոարտադրության բնագավառում ունեցած ավանդի համար արժանացել է աստղի Հոլիվուդի Փառքի ծառուղում։
Ֆիլմերից բացի երաժշտություն է գրել Բրոդվեյի «Ես Սոլոմոնն եմ» (անգլ.՝ I'm Solomon) մյուզիքլի համար։ Հեղինակել է մի շարք ստեղծագործություններ դասական ժանրում, որոնց թվում են դաշնամուրի կոնցերտը, լարային քառյակը և դաշնամուրի սոնատը։
Երեք անգամ ամուսնացած է եղել։ Երկրորդ կինը եղել է երգչուհի և դերասանուհի Մառնի Նիքսոնը։ Նրանց ամուսնությունը տևել է 1950-1969 թվականներին, ունեցել են երեք երեխա, որոնցից մեկը եղել է երաժիշտ Էնդրյու Գոլդը («Lonely Boy» և «Thank You for Being a Friend» երգերի կոմպոզիտորը)։ Իր ինքնակենսագրության մեջ Նիքսոնը պնդում է, որ Գոլդը ամուսնության ընթացքում բազմիցս դավաճանել է իրեն։ 1975-1999 թվականներին ամուսնացած է եղել Ջեն Քելլեր Գոլդի հետ։
Մահացել է սրտի կաթվածից հետևանքով Կալիֆոռնիայի Սանտա Մոնիկա քաղաքում։
|