Էռնեստաս Շետկուս լիտ.՝ Ernestas Šetkus | |||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Լիտվա | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 25, 1985[1] (39 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Tauragė, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 188 սանտիմետր | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 82 կիլոգրամ | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | դարպասապահ | ||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Էռնեստաս Շետկուս (լիտ.՝ Ernestas Šetkus, մայիսի 25, 1985[1], Tauragė, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ), լիտվացի ֆուտբոլիստ, իսրայելական «Հապոել Բեեր Շևա» ակումբի և Լիտվայի ազգային հավաքականի դարպասապահ։
Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2005 թվականին «Ժալգիրիս» ակումբում։ 2009 թվականին տեղափոխվել է «Տաուրաս»։
2010 թվականին վերադարձել է «Ժալգիրիս»։ Վերադարձից հետո թիմում իր առաջին հանդիպումն անցկացրել է նույն տարվա մարտի 21-ին «Տաուրասի» դեմ»[2]։ Այդ մրցաշրջանում Շետկուսը մասնակցել է Ա-լիգայի 16 խաղերի
2010 թվականի օգոստոսին Շետկուսը տեղափոխվել է Կիպրոսի «Օլիմպիակոս» (Նիկոսիա) ակումբ։ Հոկտեմբերի 2-ին կատարել է նորամուտը «Պաֆոսի» դեմ խաղում[3]։ Թիմում անցկացրած 18 հանդիպումներից երկուսում Շետկուսն անառիկ է պահել իր դարպասը։ Հաջորդ մրցաշրջանում նա արդեն եղել է մեկ այլ դարպասապահ՝ Անդրեյ Պավլովի փոխարինողը։ Շետկուսն առաջին հանդիպումն անցկացրել է 2011 թվականի նոյեմբերի 21-ին ընդդեմ «Արիսի»։ Ավելի ուշ նա կրկին դարձել է թիմի հիմնական դարպասապահ, իսկ հունվարի 7-ին մասնակցել է ԱԷԿ-ի դեմ խաղին։ 2012 թվականի ապրիլին մասնակցել է դիտումների «Հիբեռնիանում» և «Հարթում»[4]։
2012 թվականի ամռանը Շետկուսը պայմանագիր է կնքել բուլղարական «Բոտև» (Պլովդիվ) ակումբի հետ։ Օգոստոսի 11-ին կատարել է նորամուտը Սոֆիայի «Սլավիա» ակումբի դեմ խաղում։ 2013 թվականի սկզբին հեռացել է ակումբից։ Նույն տարվա մարտին շատ մոտ էր շոտլանդական «Կիլմարնոկ» ակումբի հետ պայմանագիր կնքելուն[5]։
Մարտի 28-ին կարճաժամկետ պայմանագիր է կնքել բելառուսական «Գոմելի» հետ։ Մի քանի օր անց Շետկուսը ստացել է ենթածնկային ջլի վնասվածք։ Ապաքինվելուց հետո՝ հունիսի 23-ին, կատարել է նորամուտը Բելառուսի առաջնությունում՝ մասնակցելով Սոլիգորսկի «Շախտյորի» դեմ խաղին։ Մեկ շաբաթ անց նա օգնել է իր թիմին 2։0 հաշվով հաղթել «Դինամո Բրեստի» դեմ խաղում։
2013 թվականի հուլիսին Շետկուսը վերադարձել է Կիպրոս՝ մեկ տարվա պայմանագիր կնքելով «Նեա Սալամինայի» հետ։ Կիպրոսում հաջող մրցաշրջանից հետո՝ 2014 թվականի հուլիսին, Շետկուսը մեկ տարվա պայմանագիր է կնքել հունական «Կերկիրա» ակումբի հետ։ 2017 թվականի հուլիսին նա տեղափոխվել է Իսրայելի «Հապոել» (Հայֆա)[6]։ Երկու տարի անց տեղափոխվել է Բեեր Շևայի «Հապոել»։
Լիտվայի հավաքականում նորամուտը նշել է 2011 թվականի մարտի 25-ին՝ Լեհաստանի հավաքականի դեմ ընկերական խաղում, որի ընթացքում փոխարինել է Ռայմոնդաս Ժուտաուտասին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էռնեստաս Շետկուս» հոդվածին։ |
|