Էռնո Քիշ | |
---|---|
Ծնվել է | հունիսի 13, 1799 |
Ծննդավայր | Տիմիշոարա, Տիմիշ |
Մահացել է | հոկտեմբերի 6, 1849 (50 տարեկան) |
Մահվան վայր | Արադ (Ռումինիա), Ռումինիա |
Քաղաքացիություն | Ավստրիական կայսրություն |
Մայրենի լեզու | հունգարերեն |
Կրթություն | Թերեզիանում (1818) |
Մասնագիտություն | հեղափոխական և սպա |
Ernő Kiss Վիքիպահեստում |
Էռնո Քիշ կամ Էրնե Օգոստինոսի Կիշյան նաև Գիշ, Կիշ (հնագույն տոհմանունը՝ Ագոնց) (գերմ.՝ Ernst Kiss von Ellemér und Ittebe, հունգ.՝ Kiss Ernő, իսկական ազգանունը՝ Քեշիշյան) (հունիսի 13, 1799, Տիմիշոարա, Տիմիշ - հոկտեմբերի 6, 1849, Արադ (Ռումինիա), Ռումինիա), հունգարահայ սպա, Արադի նահատակներից մեկը։
1817 թվականից եղել է զինվորական ծառայության մեջ։ 1842 թվականին նշանակվել է Հաննովերյան հեծելազորային գնդի հրամանատար։ Հունգարիայի հեղափոխության սկզբից միացել է հեղափոխական զորքերին՝ հեղափոխության տրամադրության տակ դնելով իր գերդաստանի հարստությունը (մոտ 6-7 միլիոն ֆորինտ)։ Բանակում սերբական հակահեղփոխական զորքերի ջախջախման ժամանակ դրսևորած մարտական հմտության համար ստացել է գեներալի աստիճան, նշանակվել հեղափոխական բանակի հարավային ուժերի ընդհանուր հրամանատար։
Երբ բռնկվեց 1848 թ. հեղափոխությունը, Քիշն իր գնդի հետ անցավ հունգարական կառավարության կողմը և գործում էր ընդդեմ սերբերի։ 1848 թ. դեկտեմբերին Քիշը նշանակվեց հարավային Հունգարիայի հրամանատար. կապիտուլացվել է Վիլագոշում և հանձնվել Պասկևիչինի։ Ռազմական դատարանը դատապարտել է նրան գնդակահարության։
Ազատագրել է մի շարք քաղաքներ, մերժել կայսերական բանակի կողմն անցնելու առաջարկը։ Հեղափոխության պարտությունից հետո, 1849 թվականի սեպտեմբերի 21 թվականին, Կիշը ձերբակալվել է և 12 այլ զորապետերի հետ (այդ թվում՝ Վիլմոշ Լազարը) գնդակահարվել։ Կիշը կապված է եղել հունգարահայ գաղութին և օժանդակել նրան։
Նադպեչկերեկում (Հարավսլավիա) կանգնեցվել է Կիշի հուշարձանը (1906), իսկ Արաղում՝ հուշակոթող՝ ի պատիվ 13 հերոսների։ Կիշի անվամբ փողոցներ են կոչվել Բուդապեշտում, Սեգեդում և այլուր։
Պարգևատրվել է Հունգարիայի հեղափոխության շքանշանով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 438)։ |