Էսթեր Հութ եբրայերեն՝ אסתר חיות | |
![]() | |
Կրթություն՝ | Թել Ավիվի համալսարան (1977) |
---|---|
Մասնագիտություն՝ | փաստաբան և դատավոր |
Ծննդյան օր | հոկտեմբերի 16, 1953[1] (71 տարեկան) |
Ծննդավայր | Հերցլիահ, Թել Ավիվի մարզ, Իսրայել կամ Իսրայել |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | ֆր.՝ Esther Avni |
Էսթեր Հութ (եբրայերեն՝ אסתר חיות, հոկտեմբերի 16, 1953[1], Հերցլիահ, Թել Ավիվի մարզ, Իսրայել և Իսրայել), Իսրայելի Գերագույն դատարանի նախագահ (2017 թվականի հոկտեմբերի 26-ից)[2]։
Էսթեր Հութը (նախկինում՝ Ավնի) ծնվել է Հերցլիահում 1953 թվականի հոկտեմբերի 16-ին Յուդիթի և Հուդայի ընտանիքում։ Նրա ծնողները ամուսնալուծվել են, երբ նա մոտ մեկուկես տարեկան էր, և դրանից հետո նրա հայրը գաղթել է Անգլիա։ Մեծացել է Գերցլիայի Նևե Ամալ թաղամասում գտնվող իր տատիկների ու պապիկների տանը[3]։
1970 թվականին, 17 տարեկանում, նա տեղափոխվել է Էյլաթ, որպեսզի ապրի իր մոր հետ, որը երկրորդ անգամ էր ամուսնացել։ Ավարտել է միջնակարգ դպրոցը քաղաքային հանրակրթական դպրոցում 1971 թվականին։
Նա Իսրայելի պաշտպանության բանակում ծառայել է կենտրոնական հրամանատարական նվագախմբում որպես կոնցերտմեյստեր՝ վոկալիստ Դորիտ Ռեուվենի, ինչպես նաև էլի Գորենշտեյնի, Ուզի Հիթմանի և Ռոնիտ Օֆիրի հետ միասին[2]։ Բանակից հեռանալուց հետո սովորել է Թել Ավիվի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, որն ավարտել է 1977 թվականին[4][5]։ Իրավաբանական ֆակուլտետում սովորելու ընթացքում նա ծանոթացել է իր ամուսնու՝ Դեյվիդ Հութի հետ, որից ունեցել է երկու որդի։ Հութը վերապատրաստվել է Իսրայելի արդարադատության նախկին նախարար Խաիմ Յոսեֆ Ցադոկի իրավաբանական ընկերությունում, որտեղ 1977-1985 թվականներին աշխատել է որպես իրավաբանի օգնական։ Ընկերությունից հեռանալուց հետո ամուսնու հետ միասին բացել է անկախ գրասենյակ։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էսթեր Հութ» հոդվածին։ |