Էսհաք Ջահանգիրի | |
Կուսակցություն՝ | Executives of Construction Party? |
---|---|
Կրթություն՝ | Shahid Bahonar University of Kerman?, Շարիֆ տեխնոլոգիայի համալսարան և Իսլամական Ազադ համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և ճարտարագետ |
Դավանանք | իսլամ |
Ծննդյան օր | հունվարի 10, 1957 (67 տարեկան) |
Ծննդավայր | Սիրջան, Քերմանի նահանգ, Իրան |
Քաղաքացիություն | Իրան |
Ամուսին | Manijeh Jahangiri? |
Ինքնագիր | |
Էսհաք Ջահանգիրի[1] (պարս.՝ اسحاق جهانگیری, հունվարի 10, 1957, Սիրջան, Քերմանի նահանգ, Իրան), Իրանի քաղաքական գործիչ, երկրի գործող առաջին փոխնախագահը։ 1997 թվականից մինչև 2005 թվականը Ջահանգիրին եղել է արդյունաբերության և հանքերի նախարար՝ նախագահ Մոհամադ Խաթամիին առընթեր[2]։
Էսհաք Ջահանգիրին ծնվել է 1958 թվականի հունվարի 21-ին Քերման նահանգի Սիրջան գավառում[3]։ Ավարտել է Քերմանի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։ Ակտիվ էր հեղափոխական խմբերում, նախքան իրանական հեղափոխությունը մի անգամ վիրավորվել է շահ Մոհամմադ Ռեզա Փահլավիի զորքերի կողմից[2]։ Ավելի ուշ նա ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան Թեհրանի Ազադ Իսլամական համալսարանի գիտահետազոտական մասնաճյուղում արդյունաբերական կառավարման համար։
Իսլամական հեղափոխությունից հետո Ջահանգիրին սկսել է քաղաքական գործունեությունը։ 1980 թվականի հուլիսին դարձել է Քերմանի գյուղատնտեսության բաժնի պետի տեղակալ։ 1982 թվականինին դարձել է այդ բաժնի պետ, իսկ 1984 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրվել է որպես Իրանի խորհրդարանի անդամ։ 1988 թվականին վերընտրվել է հաջորդ ընտրություններում։ 1992 թվականի սեպտեմբերի 1-ին Էսհաքը նշանակվել է Սպահանի նահանգապետ, նախագահ Ալի Ակբար Հաշեմի Ռաֆսանջանին այդ պաշտոնում փոխարինել է Գուլամհոսեյն Կարբասշին։ 1997 թվականի օգոստոսի 20-ին Ջահանգիրին նախագահ Մոհամմադ Խաթամիի կողմից նշանակվել է արդյունաբերության և հանքերի նախարարի պաշտոնակատար[4]։ Նրա պորտֆելը հետագայում փոխվել է արդյունաբերության և հանքերի նախարարի[5]։ 2005 թվականին Իրանի նախագահ է դարձել Մահմուդ Ահմադինեժադը, Ջահանգիրին հեռացվել է նախարարի պաշտոնից[6]։
2008 թվականին լուրեր էին շրջանառվում, որ Ջահանգիրին կառաջադրվի խորհրդարանում, սակայն նա հերքել է այդ ենթադրությունը[7]։ 2013 թվականին եղել է նախագահական ընտրություններին մասնակցելու հավանական թեկնածու, սակայն դրել է իր թեկնածությունը Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի օգտին։ 2013 թվականի հուլիսի 23-ին հաղորդագրություններ հայտնվեցին, որ Ջահանգիրին կդառնա առաջին փոխնախագահը և այդ պաշտոնում կնշանակվի Հասան Ռոհանիի երդմնակալությունից հետո[8][9]։ 2013 թվականի օգոստոսի 5-ին Հասան Ռուհանին Էսհաք Ջահանգիրիին նշանակել է առաջին փոխնախագահ՝ այդ պաշտոնում փոխարինելով Մոհամմադ Ռեզա Ռահիմիին[10]։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)