Էստավայե (ֆր.՝ Estavayer), համայնք Շվեյցարիայի Ֆրիբուրի կանտոնում։ Բրուայե շրջանի վարչական կենտրոնն է։ Գտնվում է Նյոշատել (Նևշատել) լճի հարավային ափին, Իվերդոն ու Բեռն քաղաքների միջև։ Զբաղեցնում է 40,13 քառակուսի կիլոմետր տարածք։ 2017 թվականի դեկտեմբերի տվյալներով համայնքի բնակչության թվաքանակը կազմել է 9.494: Համայնքը կազմավորվել է 2017 թվականի հունվարի 1-ին, շրջակա յոթ բնակավայրերի՝ Էստավայե լը Լակ քաղաքի և Բուսի, Մորեն, Մուրի, Ռոյրե լը Պրե, Վեռնեյ ու Վուիսան գյուղերի միավորմամբ[2]։ Պատմական փաստաթղթերում Բուսին առաջին անգամ հիշատակվել է 1142 թվականին՝ որպեսBussey, Մորենը՝ 1216-ին՝ որպես Morens, Մուրին՝ 1228-ին՝ որպես Muris, Ռոյրե լը Պրեն՝ 1288-ին՝ որպես en Ruere: Վեռնեյն ինքն էլ կազմավորվել է երեք համայնքների՝ Օտավոյի, Ֆորեի ու Մոնբրելոյի միավորոման արդյունքում, որ տեղի է ունեցել 2006 թվականի հունվարի 1-ին[3]։
Համայնքի մի շարք պատմամշակութային հուշարձաններ ընդգրկված են Շվեյցարիայի համազգային նշանակության պատմամշակութային ժառանգության ցանկում, այդ թվում՝ Դը Ռիվա մատուռը (De Rivaz Chapel), Սակրե Կյոր մատուռը (Sacré-Coeur Chapel), Շենո դղյակը (Chenaux Castle), Սեն Լորեն վանքը, դոմինիկյան կույսերի վանքը, քաղաքային պարիսպն ու մյուս ամրությունները, Դիմի և Sires d’Estavayer շենքերը Էստավայե լը Լակում, Սեն Մորիս եկեղեցին Բուսիում, Սեն Պիեռ եկեղեցին ու La Molière աշտարակը Մուրիսում։ Բացի այդ, Էստավայե լը Լակ քաղաքը և Բուսի ու Վուիսան գյուղերն ամբողջությամբ ներառվել են Շվեյցարական ժառանգության գույքացուցակում[4]։
-
De Rivaz մատուռը
-
Sacré-Coeur մատուռը
-
Chenaux դղյակը
-
Saint-Laurent վանքը
-
Դոմինիկյան վանքը
-
Ամրությունները
-
Dîme շենքը
-
Saint-Maurice եկեղեցին
-
Saint-Pierre եկեղեցին
-
La Molière աշտարակը
Համայնքի բնակչության թվաքանակը պատմական ժամանակի ընթացքում կրել է հետևյալ փոփոխությունները[5]
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
|