Էստոնական թանգարան բաց երկնքի տակ | |
---|---|
Տեսակ | թանգարան և բացօթյա թանգարան |
Երկիր | Էստոնիա |
Տեղագրություն | Տալլին |
Վայր | Rocca al Mare? |
Կազմված է | Կոլու պանդոկ |
Հիմնադրվել է | մայիսի 22, 1957 |
Մակերես | 790 000±1 քառակուսի մետր |
Կայք | evm.ee |
Էստոնական թանգարան բաց երկնքի տակ (էստ․՝ Eesti Vabaõhumuuseum), Էստոնիայի գյուղական ավանդական ճարտարապետության թանգարան, 18-րդ դարի ձկնորսական գյուղի վերակառուցում (բնական չափերով), որն ունի եկեղեցի, պանդոկ, դպրոց, մի քանի ալրաղաց, հրշեջ կայան, 12 բակեր ու ուռկանների պահպանման համար նախատեսված տաղավարներ։ Թանգարանը տեղակայված է Տալլինի կենտրոնից 8 կմ արևմուտք՝ Rocca al Mare շրջանում։
Էստոնիայում բաց երկնքի տակ թանգարան հիմնելու հարցն առաջին անգամ քննարկվել է 1913 թվականին[1], երբ էստոնացի մի խումբ մտավորականներ, որ հավանել էին Սկանդինավյան թանգարանը բաց երկնքի տակ, ցանկացան նման թանգարան ունենալ Էստոնիայում[2]։
Թանգարանը հիմնադրվել է 1957 թվականի մայիսի 22-ին (այդ ժամանակ այն ընդգրկում էր գյուղական 68 տուն, որոնք միավորված էին 20 բակով)։ Թանգարանն զբաղեցնում է 72 հա տարածք (2005 թվականի դրությամբ)[3] և ներառում է 72 առանձին շինություններ, որոնց մեծ մասը միավորված են 11 բակերում, որոնք էլ իրենց հերթին ներառված են չորդ տարածքային խմբերում՝ Արևմտյան Էստոնիա, Հյուսիսային Էստոնի, Հարավային Էստոնիա և Կղզիներ։ Բնակելի տներից բացի թանգարանում ցուցադրվում են նաև հասարակական շինություններ (մատուռ, գյուղական խանութ, դպրոց և այլն), որոնք տեղակայված են առանձին կամ խմբերով։
Որոշ կառույցների ներսում ներկայացված են գյուղական կենցաղի պարագաներ, աշխատանքային գործքիներ, կահույք, սպասք և այլն։ Թանգարանը նպատակ ունի ամբողջական պատկերացում տալ նախորդ հարյուրամյակների Էստոնիայի ճարտարապետության, ինչպես նաև Էստոնիայի գյուղական կյանքի վերաբերյալ։
Թանգրանն անցկացնում է «Կենդանի պատմության օրեր», որոնց ընթացքում նրա աշխատակիցները, հագնելով ազգային տարազ, ցուցադրում են գյուղացիների հիմնական աշխատանքների կատարումը, ինչպես նաև անցկացվում են սեմինարներ, երաժշտության դասեր, ձեռագործության շաբաթ օրեր, խոհարարության կիրակիներ և այլ միջոցառումներ։ Ավանդական պանդոկի սրահները տրվում են վարձով, որտեղ կարելի է անցկացնել երեկույթներ, հարսանիքներ, և տոնական միջոցառումներ։
2015 թվականին բացվել են մի քանի նոր ցուցանմուշներ, այդ թվում նոր կառույց՝ ձկնորս, հնադավան Պեչոնկինի տունը, որն անմիջական կապ չունի էթնիկ էստոնացիների հետ[4]։
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էստոնական թանգարան բաց երկնքի տակ» հոդվածին։ |
|