Էվան Ադամս

Էվան Ադամս
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 15, 1966(1966-11-15) (58 տարեկան)
ԾննդավայրTla'amin Nation, Բրիտանական Կոլումբիա, Կանադա
Քաղաքացիություն Կանադա
ԿրթությունLester B. Pearson College?
Մասնագիտությունդրամատուրգ, դերասան և հեռուստատեսային դերասան
ԱշխատավայրԲրիտանական Կոլումբիայի համալսարան

Էվան Տլեսլա Ադամս (անգլ.՝ Evan Tlesla Adams, նոյեմբերի 15, 1966(1966-11-15), Tla'amin Nation, Բրիտանական Կոլումբիա, Կանադա), կանադացի դերասան, դրամատուրգ, բժիշկ։ Հայտնի է 1998 թվականին Շերման Ալեքսիի նկարահանած «Ծխի ազդանշաններ» և 2002 թվականին նկարահանած «The Business of Fancydancing» Ֆիլմերում մարմնավորած դերերի համար։

Կինոգործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին «Ծխի ազդանշաններ» ֆիլմում «Լավագույն դեբյուտային կատարում» անվանակարգում արժանացել է «Անկախ ոգի» մրցանակին, 2002 թվականին «Fancydancing» ֆիլմում մարմնավորած դերի համար` «Los Angeles Outfest» մրցանակի։

Կանադայում Ադամսը հիմնականում հանդես է եկել հեռուստատեսությամբ, այդ թվում մարմնավորելով դերեր The Beachcombers,"Lost in the Barrens" Da Vinci's Inquest, Neon Rider, These Arms of Mine, Da Vinci's City Hall, The L Word և Wolf Canyon հեռուստաֆիլմերում ու հեռուստաշոուներում և բեմական դերեր Lear և Dry Lips Oughta Move to Kapuskasing պիեսներում։ Հանդես է եկել նաև «Just Watch Me: Trudeau and the 70's Generation» վավերագրական ֆիլմում` խոսելով իր սեփական փորձի մասին` որպես երիտասարդ գեյ[1][2]։

Նրա պիեսները` Dreams of Sheep, Snapshots, Dirty Dog River և Janice's Christmas բեմադրել են Կանադայում և արտերկրում։

2017 թվականին Էվան Ադամսը նկարահանվել է «Հնդկական ձի» ֆիլմում։

Բժշկական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադամսը Կանադայում աշխատել է Սլիամմոն ազգի հետ առողջապահական ծրագրերի շրջանակներում, այդ թվում` ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ի վերաբերյալ ուսուցում, ալկոհոլից և թմրանյութերի չարաշահումից բուժում։ 2002 թվականին Ադամսն ավարտել է Կալգարի համալսարանը` ստանալով բժշկի որակավորում։ Բժշկական պրակտիկան անցել է Սուրբ Պողոսի հիվանդանոցում / UBC (որպես գլխավոր ռեզիդենտ), Ջոն Հոփքինսի համալսարանից ստացել է հանրային առողջության մագիստրոսի կոչում և Բրիտանական Կոլումբիայի առողջապահության նախարարությունում եղել է առողջապահության նահանգային պատասխանատուի տեղակալ։ 2007 թվականի ապրիլին Ադամսը նշանակվել է Բրիտանական Կոլումբիայի նահանգի առաջին բնիկ բժիշկ-խորհրդատուն[3], 2012 թվականի ապրիլին նշանակվել է Բրիտանական Կոլումբիայի առողջապահության պատասխանատուի տեղակալ[4]։ 2014 թվականի դեկտեմբերի 1-ին դարձել է Բրիտանական Կոլումբիայի առաջին ազգերի գլխավոր բժիշկը[5][6][7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Smoke Signals Gay Actor Lands New Career-Defining Role». advocate.com. 2014 թ․ նոյեմբերի 23. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.
  2. «Out». Here Publishing. 2002 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.
  3. BC Government Ministry of Health. «Dr. Evan Adams, Aboriginal Health Physician Advisor». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 24-ին.
  4. BC Government Ministry of Health. «Dr. Evan Adams named Deputy PHO for Aboriginal health». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 16-ին.
  5. Trevor Kehoe (2014 թ․ հոկտեմբերի 30). «FNHA Announces Dr. Evan Adams as New Chief Medical Officer».
  6. «Dr. Evan Adams Named Chief Medical Officer of First Nations Health Authority». Native News Online. 2014 թ․ նոյեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 9-ին.
  7. Anderson-Minshall, Diane (2014 թ․ նոյեմբերի 23). «Smoke Signals' Gay Actor Turned Doctor Lands New Career-Defining Role». Advocate.com.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]