Էրիկ Մելրոզ Բրաուն | |
---|---|
![]() | |
հունվարի 21, 1919 - փետրվարի 21, 2016 (97 տարեկան) | |
Ծննդավայր | Լիթ |
Մահվան վայր | Ռեդհիլ, Ռեյգեյթ և Բանստեդ, Սըրրի, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Զորատեսակ | Թագավորական նավատորմի և Թագավորական ռազմաօդային ուժեր |
Կոչում | կապիտան |
Մարտեր/ պատերազմներ | Երկրորդ համաշխարհային պատերազմ, Երկրորդ համաշխարհային պատերազմի երկրորդ ճակատ և Ատլանտիկայի ճակատամարտ |
Կրթություն | Էդինբուրգի համալսարան, Թագավորական բարձրագույն դպրոց և Schule Schloss Salem? |
Պարգևներ |
Էրիկ Մելրոզ (Ուինքլ) Բրաուն,ՊԲՍ[1](անգլ.՝ Eric Melrose "Winkle" Brown, հունվարի 21, 1919, Լիթ - փետրվարի 21, 2016, Ռեդհիլ, Ռեյգեյթ և Բանստեդ, Սըրրի, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանական նավատորմի սպա, փորձարկող օդաչու, որը գրանցված է Գինեսի գրքում, որպես ռեկորդային թվով ինքնաթիռների տեսակներ փորձարկած օդաչու[2][3][4]։ Բրիտանական ռազմածովային օդաչուների շրջանում ամենաշատ մրցանակներն ունի[5]։
Բրաունին է պատկանում նաև տախտակամածից թռիչքների և վայրէջքների համաշխարհային ռեկորդը, համապատասխանաբար՝ 2,401 և 2,271[2]։ Հայտնի է նաև բոլոր տեսակի թռչող ապարատներ վարելու համար ՝ սավառնակ, կործանիչ, ռմբակոծիչ, թռչող նավ և ուղղաթիռ։ Երկրորդ աշխարհամարտի տարիներին նա փորձարկում էր նաև գերմանական ինքնաթիռներ, այդ թվում ռեակտիվ։ Հետպատերազմյան շրջանում նա առաջինն էր, ով փորձարկում էր ռեակտիվ տեխնիկա[6]։
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Էրիկ Մելրոզ Բրաուն կատեգորիայում։ |