Էրիկ Սուոլուել | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Մերիլենդի համալսարան (2003)[1], University of Maryland Francis King Carey School of Law? (2006)[1], Dublin High School?[1] և Campbell University? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, ֆուտբոլիստ և փաստաբան |
Ծննդյան օր | նոյեմբերի 16, 1980[2] (43 տարեկան) |
Ծննդավայր | Sac City, Այովա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ամուսին | Brittany Watts? |
Կայք՝ | swalwell.house.gov |
Էրիկ Սուոլուել (անգլ.՝ Eric Michael Swalwell Jr., նոյեմբերի 16, 1980[2], Sac City, Այովա, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, դեմոկրատական կուսակցության անդամ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ (2013 թվականից)։
Ծնվել է 1980 թվականի նոյեմբերի 16-ին Սեք Սիթի քաղաքում (Այովա նահանգ), սակայն մեծացել է Կալիֆոռնիայում՝ Սան Ֆրանցիսկոյի ծովախորշի արևելյան ափին։ Ծնվել է ոստիկանի ընտանիքում։ Չորս երեխաններից ավագն էր, և առաջինը ընտանիքում, ով բարձրագույն կրթություն է ստացել։ 2003 թվականին ավարտել է Մերիլենդի համալսարանը, 2006 թվականին՝ Բալթիմորի Մերիլենդի համալսարանի իրավունքի դպրոցը։ 2006-2013 թվականներին աշխատել է Կալիֆոռնիայի Ալամիդա շրջանի դատախազի գրասենյակում[3]։
2012 թվականի նոյեմբերին Կալիֆոռնիայի 15-րդ ընտրատարածքում հաղթել է իր կուսակից Փիթ Սթարկին, որն այդ պատգամավորական աթոռը զբաղեցնում էր 40 տարի, և անցել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ[4]։
2019 թվականի ապրիլի 8-ին Սուոլուելը հայտարարել է 2020 թվականի նախագահական ընտրություններում դեմոկրատական կուսակցությունից իր թեկնածության առաջադրման համար պայքարի մեջ մտնելու մասին[5]։
2019 թվականի հուլիսի 8-ին, հունիսի վերջին մասնակցելով Մայամիի թեկնածուների առաջին բանավեճերին, Սուոլուելը հայտարարել է իր քարոզարշավի դադարեցման մասին՝ նպատակ ունենալով կենտրոնանալ Ներկայացուցիչների պալատում վերընտրվելու վրա։ Բանավեճերի ընթացքում լսարանի ուշադրությունը գրավել է՝ Ջոզեֆ Բայդենին հիշեցնելով, որ նա 32 տարի առաջ առաջին անգամ հայտարարել է «ջահը նոր սերնդին փոխանցելու» մտադրության մասին, և նախկին փոխնախագահին կոչ է արել ի վերջո դա անել[6]։
2016 թվականին ամուսնացել է Բրիթանի Ուոթսի (Brittany Watts) հետ, մինչև 2018 թվականը նրանք ունեցել են երկու երեխա[7]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրիկ Սուոլուել» հոդվածին։ |
|