Էրիկ Տորբա

Էրիկ Տորբա
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացումըմբիշ
Երկիր Հունգարիա
Ծննդյան ամսաթիվփետրվարի 1, 1996(1996-02-01) (28 տարեկան)
ԾննդավայրԷստերգոմ, Էսստերգոմ շրջան, Հունգարիա
Հասակ՝164 սանտիմետր[1]
Քաշ65 կիլոգրամ[1]

Էրիկ Տորբա (փետրվարի 1, 1996(1996-02-01), Էստերգոմ, Էսստերգոմ շրջան, Հունգարիա), հունգարացի հունահռոմեական ոճի ըմբիշ։ Եվրոպական խաղերի արծաթե և ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

Տորբան հանդես է եկել տղամարդկանց 59 կգ քաշային կարգում 2017 թվականին Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող ըմբշամարտի Եվրոպայի և 2017 թվականի Փարիզում (Ֆրանսիա) ըմբշամարտի աշխարհի առաջնությունում[2][3]: 2018 թվականի սկզբին Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան փոփոխություններ է կատարել ըմբշամարտում կիրառվող քաշային կարգերում և այդ տարում սկսել է հանդես գալ 60 կգ և 63 կգ քաշային կարգերում[4]։ Հանդես է եկել տղամարդկանց 60 կգ քաշային կարգում՝ ինչպես Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում 2018 թվականի ըմբշամարտի Եվրոպայի, այնպես էլ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում 2018 թվականի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում[5][6]։

Տորբան ներկայացրել է Հունգարիան 2019 թվականին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացած Եվրոպական խաղերում և 60 կգ քաշային կարգում նվաճել է արծաթե մեդալ[7][8]։ Եզրափակչում պարտվել է ռուս Ստեփան Մարյանյանին[8]։ Ղազախստանի Նուր-Սուլթան քաղաքում ընթացող 2019 թվականի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հանդես է եկել 60 կգ քաշային կարգում[9]։

2020 թվականին Տորբան Իտալիայի Հռոմ քաղաքում կայացած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 63 կգ քաշային կարգում նվաճել է բրոնզե մեդալներից մեկը[10][11]։ Նույն թվականին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացված ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի 63 կգ քաշային կարգում նվաճել է արծաթե մեդալ[12][13]։

2021 թվականի մարտին Տորբան մասնակցել է Եվրոպական որակավորման մրցաշարին Բուդապեշտում՝ հույս ունենալով 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել[14]: Հաղթել է իր առաջին երկու գոտեմարտում, իսկ հետո չի կարողացել որակավորվել, քանի որ կիսաեզրափակիչում պարտվել է թուրք Քերեմ Քամալին[15]:

2022 թվականին Տորբան Բուլղարիայի Վելիկո Տառնովո քաղաքում անցկացված Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի մրցաշարում 63 կգ քաշային կարգում նվաճել է բրոնզե մեդալներից մեկը[16]։ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած 2022 թվականի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 60 կգ քաշայինների պայքարում պարտվել է բրոնզե մեդալի համար գոտեմարտում[17][18]։ Մի քանի ամիս անց մասնակցել է Իտալիայի Հռոմ քաղաքում անցկացված Matteo Pellicone Ranking Series 2022-ին[19]։

Տարի Մրցում Վայր Արդյունք Քաշային կարգ
2019 Եվրոպական խաղեր Մինսկ, Բելառուս 2-րդ Հունահռոմեական 60 կգ
2020 Եվրոպայի առաջնություն Հռոմ, Իտալիա 3-րդ Հունահռոմեական 60 կգ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.iat.uni-leipzig.de/datenbanken/dbwrestling/daten.php?spid=D2A5AD13DCB64881BF0527CDA29133B0
  2. «2017 European Wrestling Championships Results» (PDF). United World Wrestling. Արխիվացված (PDF) օրիգինալից 15 December 2020-ին. Վերցված է 15 April 2020-ին.
  3. «2017 World Wrestling Championships» (PDF). United World Wrestling. Արխիվացված (PDF) օրիգինալից 1 May 2019-ին. Վերցված է 13 January 2020-ին.
  4. «New Weight Categories, 2018 Host Cities Among Wrestling's Bureau Announcements». United World Wrestling. 25 August 2017. Վերցված է 28 June 2021-ին.
  5. «2018 European Wrestling Championships Results» (PDF). United World Wrestling. Արխիվացված (PDF) օրիգինալից 12 April 2020-ին. Վերցված է 12 April 2020-ին.
  6. «2018 World Wrestling Championships Results» (PDF). United World Wrestling. Արխիվացված (PDF) օրիգինալից 14 April 2020-ին. Վերցված է 14 April 2020-ին.
  7. Rowbottom, Mike (29 June 2019). «Langride and Ellis lift European Games badminton men's doubles title as British players enjoy successful day». InsideTheGames.biz. Վերցված է 11 February 2020-ին.
  8. 8,0 8,1 «2019 European Games Wrestling Results» (PDF). United World Wrestling. Վերցված է 4 April 2020-ին.
  9. «2019 World Wrestling Championships Results» (PDF). United World Wrestling. Արխիվացված (PDF) օրիգինալից 12 April 2020-ին. Վերցված է 12 April 2020-ին.
  10. Houston, Michael (11 February 2020). «Teenager Nazaryan wins Greco-Roman gold on day two of European Wrestling Championships». InsideTheGames.biz. Վերցված է 11 February 2020-ին.
  11. «2020 European Wrestling Championships Results» (PDF). United World Wrestling. Արխիվացված (PDF) օրիգինալից 12 April 2020-ին. Վերցված է 12 April 2020-ին.
  12. Iveson, Ali (14 December 2020). «Russia win four more titles as Greco-Roman dominance continues at UWW Individual World Cup». InsideTheGames.biz. Արխիվացված օրիգինալից 14 December 2020-ին. Վերցված է 16 December 2020-ին.
  13. «2020 Individual Wrestling World Cup Results Book» (PDF). United World Wrestling. Արխիվացված (PDF) օրիգինալից 18 December 2020-ին. Վերցված է 18 December 2020-ին.
  14. «2021 European Wrestling Olympic Qualification Tournament Results Book» (PDF). United World Wrestling. Արխիվացված (PDF) օրիգինալից 24 March 2021-ին. Վերցված է 24 March 2021-ին.
  15. «2021 European Wrestling Olympic Qualification Tournament Results Book» (PDF). United World Wrestling. Արխիվացված (PDF) օրիգինալից 24 March 2021-ին. Վերցված է 24 March 2021-ին.
  16. «2022 Dan Kolov & Nikola Petrov Tournament Results Book» (PDF). United World Wrestling. Արխիվացված է օրիգինալից (PDF) 13 March 2022-ին. Վերցված է 15 March 2022-ին.
  17. Pavitt, Michael (3 April 2022). «Turkish wrestlers earn Greco-Roman titles as European Championships conclude». Inside the Games. Վերցված է 4 April 2022-ին.
  18. «2022 European Wrestling Championships Results Book» (PDF). United World Wrestling. Արխիվացված է օրիգինալից (PDF) 3 April 2022-ին. Վերցված է 3 April 2022-ին.
  19. «Matteo Pellicone Ranking Series 2022 Results Book» (PDF). United World Wrestling. Արխիվացված է օրիգինալից (PDF) 25 June 2022-ին. Վերցված է 25 June 2022-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրիկ Տորբա» հոդվածին։