Էրիկա Ստեֆանի

Էրիկա Ստեֆանի (իտալ.՝ Erika Stefani, հուլիսի 18, 1971(1971-07-18), Վալդանո, Վիչենցա, Վենետո, Իտալիա), իտալական քաղաքական գործիչ, տարածաշրջանային և ինքնակառավարման գործերով, առանց պորտֆելի նախարար (2018—2019)։

Էրիկա Ստեֆանի
իտալ.՝ Erika Stefani
Դիմանկար
Ծնվել է1971 թվականի հուլիսի 18–ին
ԾննդավայրՎալդանո, Վիչենցա, Վենետո, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա
Մայրենի լեզուիտալերեն
ԿրթությունՊադովայի համալսարան
ՄասնագիտությունՓաստաբան
ԱշխատանքԻտալիայի տարածաշրջանային և ինքնակառավարման գործերով, առանց պորտֆելի նախարար
ԳործունեությունՔաղաքականություն
Զբաղեցրած պաշտոններItalian Minister of Regional Affairs and Autonomies?, Իտալիայի սենատոր, Իտալիայի սենատոր և Italian Minister for Disabilities?
ԿուսակցությունLega Nord?
Կայքaffariregionali.gov.it/il-ministro/biografia/
 Erika Stefani Վիքիպահեստում

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1971 թվականի հուլիսի 18–ին Վալդանոյում՝ Վիչինցա գավառում։ Մասնագիտությամբ փաստաբան է. քաղաքական կարիերան սկսել է 1999 թվականին՝ որպես Տրիսինոյի խորհրիդի պատգամավոր։ 2009 թվականին Հյուսիսային լիգայի խորհրդի աջակցությամբ վերընտրվել է և նշանակվել է Տրիսինոի փոխվարչապետ, քաղաքային պլանավորման և մասնավոր բնակարանային շինարարության պատասխանատու է[1]։

2013 թվականին ընտրվել է Սենատում, 2014 թվականի հուլիսի 15–ից՝ Հյուսիսային լիգա ֆրակցիայի նախագահի փոխարինող։ Նա եղել է ընտրությունների և խորհրդարանական անձեռնմխելիության հարցերի վարչության անդամ, (արդարադատության), կանանց սպանության և սեռական հանցագործությունների վարչապետական հետախուզության անդամ, մեղադրանքի ընթացակարգի խորհրդարանական կոմիտեի, մանուկների և պատանիների հարցերով խորհրդարանական հանձնաժողովի անդամ։ 2018 թվականին Սենատ է ընտրվել Վիչենցա նահանգի միամանդատ օկրուգում ընտրվել է մեկ մանդատով[2]։

2018 թվականի հունիսի 1–ին ստանձնում է նախարարի պաշտոնը՝ առանց պորտֆելի, տարածաշրջանային և ինքնակառավարման գործերով Կոնտեի կառավարությունում[3]։

2019 թվականի սեպտեմբերի 4-ին Ջուզեպպե Կոնտեն ձևավորել է իր երկրորդ կառավարությունը (տարածաշրջանային և ինքնակառավարման գործերով նոր նախարար է դարձել Ֆրանչեսկո Բոչչան, Էրիկա Ստեֆանին ոչ մի պաշտոն չի ստացել)[4], և սեպտեմբերի 5–ին նոր կաբինետը երդում է տվել[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «PROFILO/ Erika Stefani alle Regioni, in politica dal 1999» (իտալերեն). ANSA. 2018 թ․ մայիսի 31. Վերցված է 2018 թ․ հունիսի 8-ին.
  2. «Erika Stefani, l'avvocatessa vicentina alle Regioni» (իտալերեն). la Presse. 2018 թ․ հունիսի 1. Վերցված է 2018 թ․ հունիսի 8-ին.(չաշխատող հղում)
  3. «Governo Conte. Ecco chi sono i 18 ministri (solo 5 donne)» (իտալերեն). Avvenire. 2018 թ․ մայիսի 31. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
  4. «Governo Conte bis: ecco la lista completa dei ministri» (իտալերեն). la Repubblica. 2019 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  5. «Il nuovo governo ha giurato, iniziato il primo Consiglio dei ministri» (իտալերեն). la Stampa. 2019 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Erika STEFANI». Dati anagrafici e incarichi (իտալերեն). Senato della Repubblica. Վերցված է 2018 թ․ հունիսի 8-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրիկա Ստեֆանի» հոդվածին։