Էրիկա Ֆազանա | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Բնօրինակ անուն՝ | իտալ.՝ Erica Fasana |
Մասնագիտացում՝ | սպորտային մարմնամարզիկ |
Երկիր՝ | Իտալիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | փետրվարի 17, 1996 (28 տարեկան) |
Ծննդավայր՝ | Կոմո, Լոմբարդիա, Իտալիա |
Հասակ՝ | 152 սմ |
Քաշ՝ | 50 կգ |
Էրիկա Ֆազանա (իտալ.՝ Erica Fasana, փետրվարի 17, 1996, Կոմո, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի մարմնամարզիկ, 2012 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։
Իտալիայի առաջնությունում Էրիկան նորամուտը կատարել է 2009 թվականին Բրեշինի թիմի կազմում՝ թիմային առաջնությունում հավաքելով 124.600 միավոր[1]։ Նույն առաջնությունում հենացատկից հավաքել է 13.900 միավոր, իսկ գերանի վրա կատարվող վարժությունից՝ 14.550 միավոր[2]։ Նորամուտ է կատարել նաև Տրոֆեյ Ջեսոլոյի թիմային առաջնությունում՝ 163.650 միավորով իր հավաքականին հաղթանակ բերելով։ Բազմամարտում նա հավաքել է 54.600 միավոր՝ զբաղեցնելով երկրորդ տեղը և առաջ թողնելով համերկրացի Կառլոտա Ֆեռլիտոյին[3]։
2010 թվականին Էրիկան իր նորամուտն է կատարել Տրոֆեյ Ջեսոլոյի մեծահասակների կատեգորիայում՝ 56.050 միավոր արդյունքով բազմամարտում զբաղեցնելով երրորդ տեղը[4]։ Ապրիլի վերջին Բիրմինգհեմի Եվրոպայի առաջնությունում մասնակցել է և՛ բազմամարտին (5-րդ տեղ, 54.325 միավոր արդյունք) և թիմային մրցույթներին (3-րդ տեղ, 52.925 միավոր արդյունք)։ Նա նաև մասնակցել է հենացատկի, անհավասար զուգափայտերի և ազատ վարժությունների անհատական մրցումներին, բայց դրանցից նշանակալի հաջողություններ չի ունեցել[5]։
2011 թվականին Ֆազանան Թուրքիայի Տրաբզոն քաղաքում մասնակցել է Երիտասարդական օլիմպիական փառատոնին՝ Իտալիայի հավաքականի կազմում նվաճելով ոսկե մեդալներ[6][7], արծաթե մեդալներ բազմամարտում (55.450 միավոր արդյունք)[8] և ազատ վարժություններում[9], ինչպես նաև բրոնզե մեդալներ զուգափայտերի վրա կատարվող վարժություններում[10] և հենացատկում[11]։
2012 թվականին Ֆազանան 56.016 ընդհանուր արդյունքով թիմային մրցումներում անցել է Օլիմպիական խաղերի որակավորումը, սակայն ձախողվել է հենացատկում։ Օլիմպիական խաղերին նախապատրաստվելու շրջանակներում նա մասնակցել է Բելգիայում կայացած Եվրոպայի առաջնությանը, որտեղ նրա թիմը 56.799 միավոր արդյունքով արժանացել է բրոնզե մեդալների։ Էրիկան ասել է, որ թիմում բոլոր մարմնամարզիկներն աջակցում էին միմյանց և պատրաստ էին ցուցադրելու իրենց լավագույն որակները, ինչն էլ օգնել է նվաճելու մեդալներ[12]։ Օլիմպիադայում Էրիկան չի կարողացել նվաճել որևէ մեդալ, բազմամարտում 53.965 միավորով զբաղեցրել է միայն 30-րդ տեղը, իսկ թիմային մրցումներում՝ 7-րդ տեղը[13]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրիկա Ֆազանա» հոդվածին։ |
|