![]() անգլ.՝ Erin Gray | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 7, 1950[1] (75 տարեկան) |
Ծննդավայր | Հոնոլուլու, Territory of Hawaii |
Կրթություն | Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան, Redwood High School? և Palisades Charter High School? |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | սպիտակ ամերիկացի |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և գործ տվող արվեստի ասպարեզում |
Ընտրանի | Buck Rogers in the 25th Century? և Silver Spoons? |
Պարգևներ և մրցանակներ | SDFF? |
eringray.com | |
Էրին Գրեյ (անգլ.՝ Erin Gray, հունվարի 7, 1950[1], Հոնոլուլու, Territory of Hawaii), ամերիկացի դերասանուհի։
Էրին Գրեյը ծնվել է Հոնոլուլուում (Հավայան կղզիներ[2]): Երբ Գրեյը ութ տարեկան էր, նրա ծնողները բաժանվեցին, և հաջորդ մի քանի տարիների ընթացքում նա ապրել է իր տատի հետ Փալմ Սփրինգսում[3]։ Ի վերջո Էրինը մոր հետ տեղափոխվել է Կալիֆոռնիա, որտեղ սովորել է Ռեդվուդի ավագ դպրոցում, իսկ հետո Palisades Charter High School դպրոցում[3]։
1965 թվականին, 15 տարեկան հասակում, Էրին Գրեյը հոլիվուդյան գործակալություններից մեկում սկում է իր ֆոտոմոդելի կարիերան։ Հասել է որոշակի հաջողությունների որպես մոդել և մինչև 1975 թվականն իր տարեկան եկամուտը կազմում էր ավելի քան 100,000 ԱՄՆ դոլար[3]։ 1978 թվականին նկարահանվել է «Երեկոն Բյուզանդիայում» հեռուստաֆիլմում, որտեղ կինոքննադատների կողմից լավ արձագանքների է արժանացել իր դերասանական խաղը, ինչից հետո Universal Studios առաջարկել է դերասանուհուն կնքել յոթնամյա պայմանագիր։ Հաջորդ տարի «Բակ Ռոջերսը 25-րդ դարում» հեռուստասերիալում նա ստացել է գլխավոր կնոջ դերը[4]։
Սերիալն ավարտվելուց հետո Էրին Գրեյը Քեննի Ռոջերսի հետ նկարահանվել է «Վեցի ավազակախումբ» ֆիլմում, որը ձախողվել է վարձույթում։ 1982 թվականին ստացել է գլխավոր դեր «Արծաթե գդալներ» կատակերգական սերիալում, որը ունեցել է 5 եթերաշրջան և ավարտվել 1987 թվականին։ Այն ավարտվելուց հետո նա շարունակել է մնալ հեռուստատեսությունում, նկարահանվել է այնպիսի սերիալներում, ինչպիսիք են՝ «Հյուրանոց», «Նա գրել է սպանություն» և «Լոս Անջելեսի օրենքը», ինչպես նաև նկարահանվել է մի քանի ֆիլմում, որոնցից ամենահայտնին հավանաբար 1993 թվականի «Վերջին ուրբաթ. Ջեյսոնն ուղարկվում է դժոխք»։
Էրին Գրեյն ամուսնացել է երկու անգամ։ Ունի երկու զավակ[5]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրին Գրեյ» հոդվածին։ |
|