Էրին Էնդրյուս | |
---|---|
Ծնվել է | մայիսի 4, 1978[1] (46 տարեկան) |
Ծննդավայր | Լյուիսթոն, Անդրոսկոգին շրջան, Մեն, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ֆլորիդայի համալսարան և Bloomingdale High School? |
Մասնագիտություն | լրագրող, մարզական մեկնաբան և հեռուստահաղորդավարուհի |
Ամուսին | Jarret Stoll? |
Կայք | erinandrews.com |
![]() |
Էրին Ջիլ Էնդրյուս (անգլ.՝ Erin Jill Andrews, մայիսի 4, 1978[1], Լյուիսթոն, Անդրոսկոգին շրջան, Մեն, ԱՄՆ), ամերիկացի լրագրողուհի, սպորտային մեկնաբան, ֆոտոմոդել, և դերասանուհի[2][3]։
Էրին Ջիլ Էնդրյուսը ծնվել է 1978 թվականի մայիսի 4-ին Լյուիսթոն քաղաքում՝ ուսուցչուհի Պաուլա Էնդրյուսի և հեռուստալրագրող Սթիվեն Էնդրյուսի ընտանիքում։ Էրինն ավարտել է Բլումինգդեյլ դպրոցը Վալրիկոյում (Ֆլորիդա նահանգ)։ 2000 թվականին ավարտել է Ֆլորիդայի համալսարանը՝ հեռահաղորդակցության ոլորտում արվեստի բակալավրի աստիճանով։ Ունի կրտսեր քույր՝ Կենդրան։
Էրինը հեռուստատեսային գործունեությունն սկսել է 2000 թվականին «Fox Sports Florida» ալիքում՝ որպես հեռուստալրագրող։ 2004 թվականից մինչև 2012 թվականն աշխատել է «ESPN» հեռուստաալիքում[4]։ 2012 թվականի հունիսից Էրինն աշխատել «FOX Sports» հեռուստաալիքում[5]։
2010 թվականին Մաքսիմ Չմերկովսկու հետ զուգապարով մասնակցել է «Պարեր աստղերի հետ» (անգլ.՝ Dancing with the Stars) շոուի տասներորդ եթերաշրջանին և գրավել է երրորդ տեղը[6]։
2010 թվականին ըստ «Maxim» ամսագրի դասկարգման «Hot 100» ցուցակում զբաղեցրել է 58-րդ տեղը[7], իսկ 2011 թվականին՝ 91-րդ տեղը[8][9][10]։
2013 թվականին «Choice TV Personality: Female» անվանակարգում առաջադրվել է «Teen Choice Awards» մրցանակի[11]։
«2015 թվականի ամենացանկալի կանայք» ցանկում զբաղեցրել է 83-րդ տեղը՝ ըստ AskMen[12] առցանց պորտալի վիճակագրության[13]։
2017 թվականից հունիսի 24-ին Էրինն ամուսնացել է հոկեյիստ Ջարեթ Սթոլլի հետ։ Զույգը սկսել էր հանդիպել ամուսնությունից չորսուկես տարի առաջ[14]։
2016 թվականին Էրինի մոտ ախտորոշվել է արգանդի վզիկի քաղցկեղ։ Նա երկու վիրահատություն է տարել, և 2017 թվականի հունվարի դրությամբ հիվանդությունն արդեն սկսել է նահաջել[15]։ Քանի դեռ Էրինի բուժումը ընթացքի մեջ էր, ամուսինները երեխա ունենալու մասին չէին մտածում, սակայն Էրինը կարծում է, որ երեխաներն իրենց կյանքին նոր իմաստ կհաղորդեն։ Էրինը և Ջարեթը որոշել են դիմել արտամարմնային բեղմնավորման (IVF)[16]:
Քաղցկեղը հաղթահարելուց հետո Էրինը, հիվանդության վերաբերյալ ճանաչողական արշավ ձեռնարկելու նպատակով, սկսել է համագործակցել կանանց առողջության պահպանմամբ և իրազեկմամբ զբաղվող կազմակերպության հետ։ Կազմակերպության նշանաբանն էր. «Մենք կարող ենք փոխել այս կարգավիճակը»։ Նա կոչով դիմել է բոլոր կանանց և նրանց ամուսիններին, որպեսզի ամուսինները խրախուսեն կանանց՝ պարբերաբար բժշկական հետազոտություն անցնելու, ինչը թույլ կտա հիվանդությունը հայտնաբերել և կանխարգելել վաղ փուլում[17]։
Տարեթիվ | Հայերեն անվանում | Օրիգինալ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2012 | ֆիլմ | Նա իմ տղան է | That's My Boy | Ռենդել Մորգանի քարտուղար |
2013 | ֆիլմ | Դյուկ Կարոլինա, Կապույտ արյունների մրցակցությունը | Duke-Carolina: The Blue Blood Rivalry | Fox Sport ալիքի հեռուստալրագրող |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրին Էնդրյուս» հոդվածին։ |
|