Էրո Պեկա Սակարի Մարկանեն (ֆիններեն՝ Eero Pekka Sakari Markkanen,հուլիսի 3, 1991(1991-07-03)[1], Յուվյասկյուլյա, Ֆինլանդիա), ֆինն ֆուտբոլիստ, «Օրինջ Քաունթի» ակումբի հարձակվող։
«JJK Jyväskylä» ակումբի սան է, որտեղ խաղացել է ութ տարեկանից[2]։ Ակդեմիայի և ցածր դիվիզիոնի ակումբներում երկու տարի խաղալուց հետո վերադարձել է հարազատ ակումբ։ 2013 թվականի հուլիսի 15-ին «Ինտեր» ակումբի հետ մրցախաղում նորամուտ է ունեցել Վեյկաուսլիիգում[3]։ Իր նորամուտային մրցաշրջանում 14 խաղում դարձել է 7 գոլի հեղինակ։ Հաջորդ մրցաշրջանի առաջին կեսի ութ հանդիպումներում խփել է չորս գնդակ։ Դա առիթ է դարձել երկրի ամենաուժեղ ՀԻԿ ակումբում վարձակալվելու համար[4][5]։ Այնտեղ Մարկանեն դաշտում քիչ է հայտնվել և կարողացել է խփել միայն 1 գոլ։ 2013 թվականի դեկտեմբերին տեղի է ունեցել նրա տեղափոխումը շվեդական ԱԻԿ ակումբ[2][6][7], որտեղ կես տարվա ընթացքում խփել է վեց գոլ և գրավել է Մադրիդի «Ռեալ»-ի երկրրորդ ակումբի ուշադրությունը։ «Կաստիլյու» ակումբի տրանսֆերը տեղի է ունեցել 2014 թվականի ամռանը[8][9]։ 2020 թվականի դեկտեմբեր 25-ին պայմանագիր է ստորագրել ՅՈւՍԼ-ի չեմպիոնշիփի «Օրինջ Քաունթի» ակումբի հետ[10]։
- 2016 թվականի մայիս 23-ի դրությամբ
Մրցաշրջան |
Ակումբ |
Լիգա |
Խաղեր (գոլեր)
|
2010 |
«JJK Jyväskylä» |
Վեյկաուսլիիգ |
0 (0)
|
2010 |
«Բլեքբերդ» |
Կաքոնեն |
3 (3)
|
2011 |
«Վիհտաուորեն Պամաուս» |
Նելոնեն |
14 (9)
|
2011 |
«Յամյանկոսկեն Իլվես» |
Կոլմոնեն |
2 (1)
|
2012 |
«Վիկ» |
Կաքոնեն |
12 (9)
|
2012 |
«JJK Jyväskylä» |
Վեյկաուսլիիգ |
14 (7)
|
2013 |
«JJK Jyväskylä» |
Վեյկաուսլիիգ |
8 (4)
|
2013 |
«ՀԻԿ» |
Վեյկաուսլիիգ |
6 (1)
|
2014 |
«ԱԻԿ» |
Ալսվենսկան |
14 (6)
|
2014/15 |
«Ռեալ Մադրիդ Կաստիլիա» |
Սեգունդա B |
10 (2)
|
2015 |
«Rovaniemen Palloseura» |
Վեյկաուսլիիգ |
6 (1)
|
2016 |
«ԱԻԿ» |
Ալսվենսկան |
6 (0)
|
2014 թվականի մայիսի 29-ին առաջին մրցախաղն է անցկացրել Ֆինլանդիայի ազգային հավաքականի կազմում, մրցակիցը եղել է Լիտվայի հավաքականը[11]։
Մարկկանենի հանդիպումները Ֆինլանդիայի հավաքականում
|
№
|
Ամսաթիվ
|
Օպոնենտ
|
Հաշիվ
|
Մարքանենայի գոլեր
|
Մրցակցություն
|
1
|
2014 թվականի մայիսի 29-ը
|
Լիտվա
|
0-1
|
0
|
Բալթիական գավաթ
|
2
|
2014 թվականի սեպտեմբերի 7
|
Ֆարերյան կղզիներ
|
1-3
|
0
|
Եվրոպայի ֆուտբոլի առաջնություն
|
3
|
2014 թվականի հոկտեմբերի 14
|
Ռումինիա
|
0-2
|
0
|
Եվրոպայի ֆուտբոլի առաջնություն
|
4
|
2014 թվականի նոյեմբերի 14
|
Հունգարիա
|
1-0
|
0
|
Եվրոպայի ֆուտբոլի առաջնություն
|
5
|
2015 թվականի հունիսի 9
|
Էստոնիա
|
0-2
|
0
|
Ընկերական խաղ
|
- Ֆինլանդիայի չեմպիոն (1)՝ 2013
Էրոյի հայրը Մարկանեն Պեկն է, որը նախկինում եղել է բասկետբոլիստ, մայրը՝ Ռիկան, ևս բասկետբոլիստ է։ Նա ունի երկու եղբայր՝ Միկան և Լաուրին, նրանք էլ են զբաղվում բասկետբոլով[12][13]։