Էքին Քոչ (թուրքերեն՝ Ekin Koç, հունիսի 21, 1992(1992-06-21)[1], Անթալիա, Թուրքիա), կինոյի և հեռուստատեսության թուրք դերասան։ Քոչը ներկայումս սովորում է Ստամբուլի Բիլգի համալսարանի բիզնես կառավարման բաժնում։ Բացի այդ, սովորում է նաև կրթության սոցիոլոգիայի բաժնում։ Ավարտել է «35 ու կես» արվեստի կենտրոնը, որտեղ սովորել է Ալթան Գյորդումի և Վահիդե Փերչինի դասարաններում[2]։
Էքին Քոչը իր առաջին դերը ստացել է «Ես կհայտնեմ քեզ մի գաղտնիք» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորել է Թիլքի անունով զորեղ ուժ ունեցող գողի դերում[3]։ Այս դերով նա հայտնի է դարձել թուրքական հասարակության մեջ[2][3]։ Ավելի ուշ, նա նկարահանվել է «Իմ անունն է Գյուլթեփե» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորել է Սեյֆի Յաշարի դերը[4]։
Առաջին ֆիլմը, որտեղ նկարահանվել է Քոչը եղել է «Այն ամենը, ինչ մնացել է քեզ ինձնից» ֆիլմը, որտեղ մարմնավորել է Օզգյուր Արըջայի դերը։ Այդ դերի համար նա հաղթել է «Այհան Իշըքի անվան հատուկ մրցանակ»[2][5]։ Նա խաղացել է նաև Մեհմեդի դերը բրիտանական "Ալին և Նինո" ֆիլմում, որը նկարահանվել է Քուրբան Սայիդի համանուն վեպի հիման վրա[6][7]։ Նրա ամենահայտնի դերը եղել է Ահմեդ I սուլթանի դերը, որը նա մարմնավորել է «Հոյակապ Դար։ Քյոսեմ սուլթան» հեռուստասերիալում[8]։