Վերջին ժամանակներում ակտիվ զարգանում է արկածային տուրիզմը։ Սա տուրիզմի մի տեսակ է, որը միավորում է ճանապարհորդության այն տեսակները, որոնք կապված են ակտիվ հանգստի հետ և, որոնց նպատակն է ստանալ նոր տպավորություններ և բարելավել ֆիզիկականը։ Արկածային տուրիզմի առանձին տեսակ է էքստրեմալ տուրիզմը, որը գնալով դառնում է ավելի ու ավելի հայտնի ամբողջ աշխարհում։ Ավելի շատ մարդիկ են ձգտում տեսնել ստորջրյա աշխարհի գեղեցկությունը, դահուկերով իջնել լեռան գագաթից և նույնիսկ ցատկել պարաշյուտով։ Օրինակ Եվրոպայում տուրիզմի այս տեսակը շատ արագ զարգանում էր 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին, Ռուսաստանում՝1990-ականների կեսերին, իսկ մեզ մոտ այն դեռ նոր է սկսում զարգանալ։ Չնայած տարեց տարի տուրիզմի այս տեսակը դառնում է ավելի հայտնի, զբոսաշրջիկները հիմնականում նախընտրում են այնպիսի տուրիզմի տեսակներ ինչպիսիք են, էքսկուրսային, ճանաչողական, ծովափնյա և այլն։ Իսկ դրա պատճառն այն է, որ շատերը դեռ չգիտեն, թե ինչ է իր մեջ նեռարում էքստրեմալ տուրիզմը, որտեղ կարելի է մեկնել և ինչքան դա կարժենա։ Այժմ Հայաստանում տուրիզմի այս տեսակը շատ զարգացած չէ, բայց կան բոլոր նախադրյալները այստեղ այն զարգացնելու համար։ Վերջերս ամերիկյան National Geographic կազմակերպությունը կատարել է վիճակագրություն տուրիզմի վերաբերյալ և պարզ է դարձել, որ էքստրեմալ տուրիզմի լավ պայմաններ ունեցող երկրների մեջ Հայաստանը զբաղեցնում է 3-րդ տեղը։ Հայաստանում մասնավորապես կարելի է զարգացնել ալպինիզմը։
Էքստրեմալ տուրիզմն էլ իր հերթին բաժանվում է որոշ տեսակների.
Դայվինգ (սուզում) շատ հայտնի է ամբողջ աշխարհում։ Սա ակվալանգով և հատուկ ջրասուզային կոստյումով սուզումն է օվկիանոսի կամ ծովի հատակը՝ ծանոթանալու ստորջրյա աշխարհին։
Վեյքբորդինգ իրենից ներկայացնում է ջրային դահուկների, սնոուբորդի սքեյթի և սեևֆինգի համադրություն։ Մոտորանավակը իր հետևից տանում է լայն սերֆ, որն էլ ալիք է ստեղծում, իսկ մարզիկն էլ պետք է ցատկ կատարի այդ ալիքի վրայով։
Ջրային դահուկներ – ակտիվ հանգստի ամենահայտնի տեսակներից է։. Սրանք առաջին անգամ հայտնվել են 1922 թվականին։ Ստեղծել է ամերիկայի Միննեսոտա քաղաքի բնակիչ Ռալֆ Սամուէլսոնը։
Վինդսերֆինգ –առագաստային սպորտի տարատեսակ է։ Սա մրցույթ է սերֆերի վրա, որոնց վրա էլ ամրացված են ոչ մեծ առագաստներ։ Ստեղծվել է ԱՄՆ-ում (1968)։
Սերֆինգ – Նույնը ինչ վինդսերֆինգը բայց առանց առագաստի։ Կարելի է արագություն հավաքել մինչև 12մ/վ. Բայց սրա ռեկորդն է 70կմ/ժ.
Ռաֆտինգ – սա լեռնային գետով իջնելն է մակույկով կամ էլ հատուկ լաստանավով։ Սա ամենաշատ հաճախվող տուրերից է և համեմատաբար անվտանգ է։ Այժմ այն դարձել է շատ հայտնի և առաջարկվում է գրեթե բոլոր երկրներում, որտեղ կան լեռնային գետեր։
Մաունթինբայքինգ վերջերս դարձել է շատ հայտնի։ Սա հեծանվավազքն է միայն լեռնոտ, քարքարոտ և վտանգավոր ճանապարհներով։ Փորձառու բայքերները կատարում են նաև տարբեր հնարքներ։
Քարանձավագիտություն. Եթե դատենք այն բանով որ քարանձավագետները այն մարդիկ են ովքեր ազատ ժամանակ գնում են քարանձավներ, սա տուրիզմ է։ Բայց միևնույն ժամանակ սա գիտություն է։
Х races – սա այն է որ էքստրեմալ զբոսաշրջիկները այնքան լավ են պատրաստված, որ կարող են ժայռեր մագլցել, ձիեր վարել, հեծանվով լեռներ բարձրանալ կամ էլ ջրվեժների վրայով իջնել…Այս մարդիկ թիմեր են կազմում և մասնակցում մրցույթների որոնց նպատակն է հնարավորինս արագ հաղթահարել արգելքները։ Սա նաև կոչվում է մուլտիսպորտ, կամ էլ արկածային մրցույթներ։
Ալպինիզմ –համարվում է ամենաէքստրեմալ հանգիստը։ Որպես կանոն ալպինիզմով զբաղվողները նախընտրում են ամառը, քանի որ եղանակը թույլ է տալիս մինիմալ ուժերով հասնել նշանակված կետին. Չնայած կան նաև մարդիկ, ովքեր նախընտրում են ձմեռը, եղանակի դժվար պայմանները միայն ավելացնւմ են ադրենալինը։
Լեռնային դահուկներ. Սա ակտիվ հանգստի ամենահին տեսակներից է։ Տարիների ընթացքում այս սպորտով զբաղվողների թիվը ոչ թե նվազեց այլ ավելացավ։ Հայաստանում էլ արդեն կան տեղեր որտեղ ցանկացողները կարող են զբաղվել լեռնադահուկային սպորտով։ Ամենահայտնին Ծաղկաձորն է։
Սնոուբորդինգ – սա ձյան վրայով իջնելն է լեռան գագաթից հատուկ սնոուբորդով։ Սա ավելի ագրեսիվ էքտրեմալ և ակտիվ տեսակ է քան լեռնային դահուկները։ Սնոուբորդինգը որպես առանձին սպորտաձև ստեղծվել է ամերիկայում 20-րդ դարի 60-ականներին։
Պարաշյուտային սպորտ – Կլասիկ պարաշյուտիզմը իր մեջ նեռարում է երկու վարժություն։ Առաջինի նպատակն է վայրէջք կատարել կոնկրետ նշանակակետին՝3մ շառավղով։ Իսկ երկրորդի նպատակն է օդում կատարել տարբեր հնարքներ։ Մրցույթները ժամանակի վրա են։
Թիմային ակրոբատիկա Սա պարաշյուտիստներից կազմված թիմի հնարքնեն են օդում։ Պարաշյուտիստների քանակը լինում է հիմնականում 4 կամ 8. Լինում են նաև 16 հոգուց կազմված թիմեր։ 4 հոգուց կազմված թիմը վայրէջք կատարելու ընթացքում կարող է կատարել մինչև 30 հնարք։
Սքայսերֆինգ – սրանք դահուկներով թռիչքներն են որոնց ընթացքում կատարվում են զանազան հնարքներ։
Բեյս ջամփինգ. Պարաշյուտով թռնելու համար բեյս ջամփերին պետք չէ ինքնաթիռ կամ էլ ուղղաթիռ։ Նրան հերիք է նույնիսկ վերելակը։ Բեյսերը բարձրանում է որևէ շենքի կտուրին և ցած նետվում։
Օդապարիկով թռիչքներ Սա հասանելի է յուրաքանչյուր հասարակ մարդու և կարող է անցկացվել գրեթե յուրաքանչյուր երկրում։ Թռիչքի երկարությունը կախված է քամու ուժից։ Քամու միջին ուժի դեպքում դա 20-30կմ է։
Տիեզերական տուրիզմ –սա էքստրեմալ տուրիզմի ամենաթանկարժեք և ամենաէկզոտիկ տեսակն է։ Ճամփորդություն երկիր մոլորակից դուրս։ Դեռ տիեզերական զբոսաշրջիկներին կարելի է հաշվել ձեռքի մատների վրա։ Այսպիսի զբոսանքը կարժենա ավելի քան 20մլն դոլլար։
Ջայլո տուրիզմ –սա էկզոտիկ և էքստրեմալ զբոսաշրջության տեսակներից է – կյանք նախամարդկանց ցեղերի հետ իրենց բոլոր սովորույթներով։ Այս յուրօրինակ տուրիզմի տեսակը սկսել է զարգանալ Ղրղզստանում։ Սա նախընտրում են մարդիկ ովքեր հոգնել են աղմկոտ քաղաքներից և կուզեին հայտնվել նախնադարյան կյանքում։
Տուրիզմ դեպի հյուսիսային և հարավային բևեռներ. Վերջերս սկսել են իրականացվել ճամփորդություններ դեպի Արկտիկա և Անտարկտիկա։ Եվ ավելի ու ավելի շատերն են ուզում լինել էքստրեմալ կլիմայական պայմաններում և տեսնել էկզոտիկ կենդանիների. Օրինակ պինգվիններին։
Ջունգլիներով արշավներ Այս արշավների ընթացքում զբոսաշրջիկները հնարավորություն են ունենում ձուլվել բնությանը և ամբողջովին կտրվել քաղաքակրթությունից։ Եթե նույնիսկ արշավախումբն ունի ժամանակակից միջոցներ, արբանյակային կապ, օգնությունը կարող է գալ ժամեր կամ էլ օրեր հետո։ Դրա համար էլ յուրաքանչյուր դեպք կարող է վատ վերջանալ։