Էքստրիմ աշխատանք կորեերեն՝ 극한직업 | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | կինոկատակերգություն և մարտաֆիլմ |
Թվական | հունվարի 23, 2019[1] և ապրիլի 30, 2020[2] |
Լեզու | կորեերեն |
Ռեժիսոր | Lee Byeong-heon? |
Դերակատարներ | Ռյու Սին Ռյոն, Լի Հա Նի, Չին Սոն Գյու, Լի Դոն Հվի, Գոն Մյոն և Շչիմ Նա Յոն |
Օպերատոր | Noh Seung-bo? |
Երաժշտություն | Կիմ Տհե Սոն |
Մոնտաժ | Նամ Նա Յոն |
Պատմվածքի վայր | Սեուլ |
Կինոընկերություն | CJ Entertainment և About Film |
Տևողություն | 111 րոպե |
Էքստրիմ աշխատանք (կորեերեն՝ 극한직업)-ը կորեական կատակերգություն է, որը թողարկվել է 2019 թվականին[3]։ Կորեայում, 2019 թվականի փետրվարի 6-ին՝ թողարկումից 15 օր անց, հանդիսատեսի թիվը գերազանցեց 10 միլիոնը[4]։ Հանդիսատեսի ընդհանուր կուտակային թիվը կազմել է 16 266 337 ՝ պատմության մեջ զբաղեցնելով 2-րդ տեղը[5], և վաճառքների թվով՝ 1-ինը։ Էքստրիմ աշխատանքը ֆիլմի բյուջեն 6,5 միլիարդ հարավկորեական վոն է, իսկ ընդհանուր ծախսը ՝ մոտ 9,5 միլիարդ վոն։ Ընդհանուր վաճառքը կազմել է 139,6 միլիարդ, ինչը ավելի քան 14 անգամ ավել է ծախսերից։
Ֆիլմը թմրանյութերի հետախույզների խմբի մասին է, որի հետ ամեն օր պատահարներ է լինում։ Ի վերջո, նրանք բախվում են խմբի լուծարման ճգնաժամին։ Խմբի կրտսեր ղեկավար Չվէն միջազգային հանցավոր կազմակերպությունների թմրանյութերի մաքսանենգության մասին պարզելուց հետո սկսում է գաղտնի աշխատել խմբի թաքստոցի մոտ գտնվող հավի ռեստորանում։ Սակայն խմբի անդամները չեն միանում նրան, իսկ խանութի սեփականատերը ասում է, որ պետք է փակի ռեստորանի, քանի որ վաճառք չկա։ Թմրանյութերի հետախույզներն հասկանում են, որ այդպես նրանք չեն կարողանա գաղտնի աշխատել, ուստի նրանք ի վերջո գրավում են ռեստորանը և կեղծ բիզնես են սկսում։ Նպատակը շատ առաքումներ կատարելով թաքստոցը գտնելն է։ Այդպիսով հայտնաբերում են, որ կողքի շենքում, որտեղ թաքստոց կար, դժվար էր գտնել մարդկանց հետքեր։ Բացի այդ, հավը, որը պատրաստել էր հետաքննող Մա Բոնգ Փալը իր հիանալի խոհանոցի հմտություններով, սկսվեց արագորեն վաճառվել[6][7][8], և երբ նրանք ուշքի եկան այդ խառնաշփոթից, հասկացան, որ հետաքննությունը արդեն անցյալում էր, բոլորը քրտնաջան աշխատում էին հավի բիզնեսի վրա։ Երբ արդեն հավ պատրաստելը նրանց համար առաջնային էր դառնում, հանկարծ կողքի շենքից, որտեղից այսքան ժամանակ զանգ չէր եկել, հավ պատվիրեցին, և հետախույզների խումբը շտապեց թաքստոց՝ հավը ձեռքներում։
|