![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ֆրանս Հալս[1] |
տարի | 1640 |
բարձրություն | 202 սանտիմետր |
լայնություն | 285 սանտիմետր |
ստեղծման վայր | Հաառլեմ[2] |
ժանր | ընտանեկան դիմանկար |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Տիսեն-Բորնեմեսի թանգարան[3] |
հավաքածու | Տիսեն-Բորնեմեսի թանգարան[1] և Thyssen-Bornemisza family Collection?[1] |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ |
«Ընտանեկան դիմանկար բնանկարի ֆոնին» (հոլ.՝ Familiegroep in landschap), հոլանդացի նկարիչ Ֆրանս Հալսի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1648 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 202 × 285 սմ։
Այսօր «Ընտանեկան դիմանկար բնանկարի ֆոնին» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Տիսեն-Բորնեմեսի թանգարանում[4] (Մադրիդ, Իսպանիա)։
Հոլանդացի նկարիչ Ֆրանս Հալսը համարվում է դիմանկարի վարպետ։ Դիմանկարները 17-րդ դարում լայն ճանաչում ստացան, քանի որ բուռն կերպով զարգացավ տնտեսությունն ու առևտուրը ու շատացան հարուստ ընտանիքները, որոնք սկսեցին պատվիրել դիմանկարներ՝ որտեղ սկսեցին ցուցադրել իրենց հարստությունը[5][5]։
«Ընտանեկան դիմանկար բնանկարի ֆոնին» ստեղծագործությունում պատկերված են իրար ձեռք բռնած ամուսիններ, որոնք խորհրդանշում են ընտանեկան հավատարմություն, իսկ դստերի ոտքերի մոտ նկարված շունը՝ նվիրվածություն։ Հոր կողքին պատկերված է որդին։ Նկարում ամուսինները նայում են միմյանց։ Կնոջ կողքին, մի քիչ հետ կանգնած է սևամորթ տղա[6]։
|