Թագավորական ինժեներական ակադեմիա | |
---|---|
Տեսակ | մասնագիտական միություն և engineering society? |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հիմնադրված | 1976[1] |
Գլխադասային գրասենյակ | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Պաշտ. լեզու(ներ) | անգլերեն |
Անձնակազմ | ▲130 մարդ (2021) |
Կայք | raeng.org.uk |
Թագավորական ինժեներական ակադեմիա (անգլ.՝ Royal Academy of Engineering), բրիտանական կրթական-լուսավորչական կազմակերպություն բնական գիտությունների բնագավառում։
Ակադեմիան հիմնադրվել է 1976 թվականին և ի սկզբանե կոչվել է «Ինժեներների ընկերակցություն»։ Թագավորական հրովարտակը հրապարակվել է 1983 թվականին, «Թագավորական ինժեներական գիտությունների ակադեմիա» անվանումն ընդունվել է 1992 թվականին։
Այս պահին Ակադեմիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում է լորդ Բրաունի Մեդինգլին (անգլ.՝ Lord Browne of Madingley ): Ակադեմիան գտնվում է արքայազն Ֆիլիպի` Էդինբուրգի դուքսի հովանավորության ներքո։ Ակադեմիան հրատարակում է «Ingenia» ամսագիրը, ինժեներական տարբեր ոլորտներին վերաբերվող ոգևորիչ հոդվածներով։
Ակադեմիայի կողմից շնորհվող մեդալներ և մրցանակներ[2]`
Բացի այդ, ամեն տարի Մեծ Բրիտանիայի ուսանող-ինժեներներից ընտրվում են Առաջնորդական մրցանակի մի քանի դափնեկիրներ։
Ակադեմիան համակարգում և կոորդինացնում է BEST (Bette engineering, sciense, technology) ծրագիրը, որն ուղղված է ինժեներիայի և տեխնոլոգիական գիտությամբ զբաղվող բոլոր տարիքի երիտասարդների հավաքագրմամբ։ Ծրագրի ակտիվ գործընկերներից են նաև Airbus ավիաշինական ընկերությունը և Գատսբի Բարեգործական ֆոնդը (անգլ.՝ Gatsby Charitable Foundation): Ներկայումս ծրագրի շրջանակներում իրականացվում են 9 տարբեր ուղղություններով գիտական աշխատանքներ, որոնցից «Մեկ տարի արդյունաբերությունում» ենթածրագիրը հնարավորություն է տալիս երիտասարդ մարդկանց մեկ տարի պրակտիկա անցկացնել ձեռնարկություններում, մինչև ինստիտուտ ընդունվելը։
Ակադեմիան հրավիրում է Մեծ Բրիտանիայի առավել նշանավոր ինժեներներին։ Ամեն տարի ակադեմիայի իսկական անդամների ներկայացմամբ ընտրվում և ընդունվում են շուրջ 60 նոր անդամներ։ Ակադեմիայի պատվավոր անդամները և արտասահմանյան անդամները ընդունվում են ընտրության հիմունքներով։ 1976 թվականին 137 ինժեներների անդամակցության առաջարկություն է արվել, որոնցից 129-ը ընդունել են հրավերը։ 2011 թվականի փետրվարին ակադեմիայում հաշվառված էին 1390 իսկական անդամներ։ Ակադեմիայի անդամները կոչվում են FREng (Fellow of The Royal Academy of Engineering):
|