Թադաո Յանայհարա

Թադաո Յանայհարա
ճապ.՝ 矢内原忠雄
Ծնվել է1893[1][2][3][…]
Imabari, Էհիմե (պրեֆեկտուրա), Ճապոնիա
Մահացել է1961[1][2][3][…] կամ դեկտեմբերի 25, 1961(1961-12-25)[4]
ԳերեզմանՏամա գերեզմանոց
Քաղաքացիություն Ճապոնիա և  Ճապոնական կայսրություն
Մասնագիտությունտնտեսագետ
Հաստատություն(ներ)Տոկիոյի համալսարան
ԱնդամակցությունՃապոնական ակադեմիա
Ալմա մատերԻրավունքի և քաղաքագիտության ավարտական դպրոց, Տոկիոյի համալսարան
Տիրապետում է լեզուներինճապոներեն[5]
Պարգևներ
Order of the Sacred Treasure, 1st Class
 Tadao Yanaihara Վիքիպահեստում

Թադաո Յանայհարա (矢内原 忠雄, 1893[1][2][3][…], Imabari, Էհիմե (պրեֆեկտուրա), Ճապոնիա - 1961[1][2][3][…] կամ դեկտեմբերի 25, 1961(1961-12-25)[4]), ճապոնացի տնտեսագետ, 1951-1957 թվականներին եղել է Տոկիոյի համալսարանի նախագահը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յանայհարան ծնվել է 1893 թվականի հունվարի 27-ին Ճապոնիայի Էհիմե պրեֆեկտուրայի Իմաբարի քաղաքում՝ բժիշկների ընտանիքում։ 1917 թվականին ավարտել Է Տոկիոյի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, իսկ 1920 թվականին դարձել Է Տոկիոյի համալսարանի տնտեսագիտության ամբիոնի դոցենտ[6]։

1924 թվականին ամուսնացել է Քեյկո Հորիի հետ։ 1925 թվականին Յանայհարան դարձել է Խաղաղօվկիանոսյան հարաբերությունների ինստիտուտի անդամ՝ իր դասախոս Նիտոբե Ինաձոյի հրավերով։ 1930 թվականին նշանակվել Է Տոկիոյի համալսարանի գաղութային քաղաքականության ամբիոնի ղեկավար։ Համալսարանի աշխատակիցների ճնշման հետ կապված՝ 1937 թվականին ստիպված են եղել հրաժարական տալ և մինչև պատերազմի ավարտը դասավանդել համալսարանում։ 1945 թվականին վերսկսել է դասավանդումը Տոկիոյի համալսարանի տնտեսագիտության ամբիոնում, իսկ 1951-1957 թվականներին եղել Է Տոկիոյի համալսարանի նախագահը։ 1961 թվականի դեկտեմբերի 25-ին Յանայհարան մահացել է ստամոքսի քաղցկեղից[7].

Հիմնական գաղափարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յանայհարան հավատացյալ քրիստոնյա էր, ունեցել է պացիֆիստական հայացքներ, դասախոսություններ է կարդացել համալսարանում աստվածաբանության վերաբերյալ[8], իր աշխատանքներում առանձնացրել է գաղութային քաղաքականության տեսակները[9]. մետրոպոլիտի կողմից գաղութների ազգային առանձնահատկությունների ճանաչման գործընթացը և գոյություն ունեցող մետրոպոլիտի համակարգում ասիմլյացիայի գործընթացը։

Յանայխարան պնդել է, որ ասիմլյացիայի գործընթացը հանգեցնում է մետրոպոլիայի քաղաքականության անկայունությանը, միջամտում է գաղութների լեզուներին և կրոնին՝ առաջացնելով սոցիալական կազմակերպության ապակայունացում, որի հետևանքով գաղութներում մշտապես տեղի էին ունենում ապստամբություններ[6], և նշել է, որ գաղութները զգալի եկամուտ չեն բերում մետրոպոլիայի համար, քանի որ կայուն քաղաքականության պահպանման համար մետրոպոլիայի ծախսերը զգալի են[6]։

Իր «Ֆորմոզան ճապոնական իմպերիալիզմի իշխանության ներքո» գրքում նշել է, որ Ճապոնիայի կողմից Թայվանը գաղութացնելու ժամանակ՝ 1895-1929 թվականներին, ագրարարային բարեփոխում է անցկացվել, որի ժամանակ հողը փոխանցվել է ճապոնացի տերերին, բայց այդ հողերն այդպես էլ չեն բնակեցվել Ճապոնիայից գյուղացիական ավելորդ զանգվածով, Թայվանի բնակիչների մշակույթն ու կյանքի կացությունը ձգվել են դեպի Չինաստան, այլ ոչ թե Ճապոնիա։ Այսպիսով, Թայվանի տնտեսական և կրթական ձուլման ծախսերն այդ պահին ապարդյուն են ծախսվել, ուստի հանդես է եկել որպես ճապոնական կայսրությունում հրեական բնակավայրերի կողմնակից՝ խրախուսելով հրեական փախստականների կողմից Մանջուրիայի բնակեցումը, հույս ունենալով, որ այդ տարածքներում կասիմիլյացվեն, աջակցելով ամերիկյան հրեական համայնքին, ինչպես նաև այդ տարածքում կապիտալ ներգրավելով։ Նա հայտարարել է, որ սիոնիստական շարժումը հրեաների իրավունքն է ստեղծել հրեական ազգային մշակույթի կենտրոն, և որ հրեաներն արժանի են, որպես ազգ, իրենց պետությանը[10]։

Մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Янайхара Т. Формоза под властью японского империализма. М. : Соцэкгиз, 1934
  • Яутихара Тадао. Японская экономическая система. М., 1994
  • Tadao Y. Z. Complete Works of Tadao Yanaihara, 29 vols. Tokyo: Iwanami Shoten, 1963
  • Yanaihara T. Pacific Islands Under the Japanese Mandate. New York: Oxford University Press. 1940.
  • Yanaihara T. Problems of Japanese Administration in Korea// Pacific Affairs II (938): 198—207
  • Yanaihara T. Adamu Sumisu no Shokuminchi-ron [Theory of Colony by Adam Smith]. in YTZ 1, 1925. pp. 683–685

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Swartz A. Open Library — 2007.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Faceted Application of Subject Terminology
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Korean Authority File (կոր.)
  4. 4,0 4,1 4,2 Find A Grave — 1996.
  5. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  6. 6,0 6,1 6,2 Lam Yan-wing Reflections on the Life and Thought of Yanaihara Tadao (1893-1961). — 2000. — С. 1,29,38,40. Архивировано из первоисточника 19 Նոյեմբերի 2015.
  7. Kevin M.D. Colonialism and Ethnic Nationalism in the Political Thought of Yanaihara Tadao (1893–1961) // East Asian History. — 1995. — № 10. — С. 79—98.
  8. Kensei Nishikawa Restoring the Poetics of Transcendence: Reading Tadao Yanaihara’s Lectures on Paradise Lost // Kobe City University of Foreign Studies. — С. 99—115.
  9. Townsend S. C. Yanaihara Tadao and Japanese Colonial Policy: Redeeming Empire // Routledge. — 2000. — С. 82. — ISBN 0-7007-1275-5.
  10. John de Boer Before Oil: Japan and the Question of Israel/Palestine, 1917-1956 // The Asia-Pacific Journal: Japan Focus.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թադաո Յանայհարա» հոդվածին։