Թակարդ զբոսաշրջիկի համար

Թակարդ զբոսաշրջիկի համար
անգլ.՝ Tourist Trapped
Տեսակtelevision series episode?
Շարքի մասն էԳրավիտի ֆոլս
ՍցենարիստԱլեքս Հիրշ
Լեզուանգլերեն
ՇարքԳրավիտի ֆոլս
ՍիկվելThe Legend of the Gobblewonker?
Թվականհունիսի 15, 2012

«Թակարդ զբոսաշրջիկի համար»[1] (անգլ.՝ Tourist Trapped) , դա ամերիկյան ««Գրավիտի Ֆոլս»»ի մուլտիսերիալի առաջին եթերաշրջանի առաջին սերիան է։

Դրվագը սկսվում է նրանից, որ Դիփերըն ու Մեյբլը ընթանում են գոլֆի համար նախատեսված կառքով և նրանց հետապնդում է մեծ հրեշը։ Ապա Դիփերը պատմում է դրվագի այն հատվածից, որտեղ երկվորյակների ծնողները նրանց բերում են Գրավիտի Ֆոլս, Օրեգոն նահանգ, որտեղ ապրում է նրանց ազգակից պապիկ Սթենը։ Դիփերը շատ էր ուզում անցկացնել ամբողջ ամառը՝ աշխատելով «հորեղբոր» մոտ Հրաշալիքների Տնակում (զբոսաշրջիկների ծուղակ և հուշանվերների խանութ)։ Սակայն, երբ նա ամրացնում էր Հրաշալիքների Տնակի գովազդի պաստառները, տեսնում է մի ժանգոտված մեքենա, որը պահված էր ծառի մեջ և բացում էր գաղտնի նոր շարք, Դիփերը գտնում է ոսկեգույն ձեռքով պատկերված մի գիրք 3 թվանշանով և սկսում է կարդալ դա։ Գրքում հավաքագրված են Գրավիտի Ֆոլս քաղաքի գաղտնիքներն ու հրաշքները։ Ընթերցման ընթացքում նա իմանում է, որ Մեյբլը (ով ցանկանում է «ամառային էպիկական սիրավեպ» սկսել), ժամադրության է գնում իր նոր ընկեր Նորմանի հետ։ Դիփերը մտածում է, որ Նորմանը զոմբի է, և սկսում է նկարահանել նրանց։ Մեյբլը հիասթափված է, երբ Դիփերը նկատում է նրա կասկածամտությունը։

Անտառում ժամադրության ընթացքում Նորմանը ցույց է տալիս, թե ով է ինքն իրականում. թզուկների խումբն էր (որոնց գլխավորը Ջեֆն էր)։ Այն բանից հետո, եր Մեյբլը թզուկներին մերժելում է, նրանք Մեյբլին առևվանգում և տանում են անտառի խորքերը։ Այդ ժամանակ, երբ Դիփերը դիտում է այն հոլովակը, որը նկարահանել էր, նա գտնում է վիդեոյի մի հատված, երբ Մեյբլի ընկերոջ ձեռքը ընկնում է։ Նա գոլֆի համար նախատեսված սայլակով արագ գնում է անտառ, որպեսզի գտնի Մեյբլին։ Զարմանալով այն փաստից, որ Նորմանը մի քանի թզուկների ղեկավարն էր, նրան հաջողվում է փրկել Մեյբլին՝ բահի օգնությամբ Ջեֆֆին տապալելով։ Վրդովված Ջեֆֆը կանչում է թզուկներին, որպեսզի հսկա թզուկ պատրաստեն և բռնեն Մեյբլին։ Նրանք չեն կարողանում փախչել թզուկներից, երբ հասնում են Հրաշքների տնակին։ Թվում է, թե Մեյբկը պետք է հանձնվի՝ համաձայնելով ամուսնանալ Ջեֆֆի հետ։ Սակայն նա վերցնում է փուչիկ փչելու սարքը և փչում է թզուկներին։

Ավելի ուշ նույն գիշերը Սթենը թույլատրում է նրանց վերցնել հուշանվերների խանութից մեկական առարկա։ Մեյբլը ստանում է բռնակ, իսկ Դիփերը ստանում է նոր գլխարկ։ Մինչ Դիփերն ու Մեյբլը պատրաստվում են քնելու, Սթենը մտնում է գաղտնի հանգստի սենյակ փուչիկի տեսքով սարքավորում վերցնելու, որպեսզի նրան ոչ ոք չնկատի։

Գաղտնագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաղտնագրություն ZHOFRPH WR JUDYLWB IDOOV Կեսարի ալգորիթմով վերծանում է, ինչպես. WELCOME TO GRAVITY FALLS (հայ. Բարի գալուստ Գրավիտի Ֆոլս)։

Արտադրություն և հեռարձակում

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Թակարդ զբոսաշրջիկի համար» սերիալը գրվել է Ալեքս Հիրշի կողմից և Ջոն Ահոշամը սերիալը նկարահանել է Մէթթա Բրեյլիի, էրիկա Ֆոնտանայի, Մարկա Գարսիի, Ալոնսո Ջամիրես Ջամոսայի և Նիկի Յանգի գծանմուշների հիման վրա։ Սերիալի պրեմիերան կայացել է 2012 թվականի հունիսի 15-ին՝ անմիջապես «Let It Shine»- ից հետո ԱՄՆ-ի Disney ալիքում: Դրվագի պրեմիերան դիտել է մոտ 3.4 միլիոն հեռուստադիտող։ Երբ այն ցուցադրվել է Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում 2012 թվականի հուլիսի 20-ին, դիտեցին 267 000 հեռաստադիտողներ[2]։

Քննադատների ակնարկներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

The A.V. Club-ից Ալասդեր Ուիլքինսը «Թակարդ զբոսաշրջիկների համար» ֆիլմին տվել է B+ գնահատական՝ բարձր գնահատելով նրա «հմտությունը» այլ մանկական մուլտսերիալների համեմատ (ոգեշնչող «Սիփսոնները», «Գաղտնի նյութեր» և «Թվին Փիքս»), որպես արվեստի ոճ՝ շոու է, հաճախ ներկայանում է որպես կատակերգություն, մասնավորապես բեմում Մեյբլը երևում է հույսով լի, քանի որ նրա ընկեր զոմբի Նորմանը եղել է վամպիր, որին հաջորդում է «զարմանալի անհեթեթության» բացահայտումն այն մասին, որ Նորմանն իրականում թզուկների խումբն է։ Սակայն դրվագի մնացած մասը նա քննադատվել է նրա համար, որ նա շատ հույսը դնում էր «պատահական» հումորի վրա։ Ուիլքինսը նույնպես գովաբանեց Քրիսթեն Շաալին Մեյբլի դերակատարման համար և հայտարարեց, որ հերոսի մոտ եղել է «նմանատիպ ուրախալի զսպման բացակայություն և չարության հակումներ (համենայն դեպս, երբ գործը հասնում էթ թզուկներին հարվածելը), որոնց միջոցով Շաալը հաղթում է Լուիզա Մելչերին այն տարբերությամբ, որ նա լիարժեք հոգեբան չէ»։ Ուիլքինսը զգում էր, որ Մեյբլը «անխելք, անփույթ աղջիկ» էր այնպիսի ոգևորվածության աստիճանով, որը շատ կատակներ էր անում իր դրվագներում, և որ նա գործում էր 12-ամյա դեռահասի համապատասխան մտածելակերպով։ Ջեյսոն Ռիթերը Դիփերի դերում նույնպես ստացել է գնահատական նրա համար, որ նա իր տվել է կերպարին խուճապահար և կասկածելի հայացք շրջապատող աշխարհի վրա, բայց նշվում էր նաև, որ նրա ձայնը 12-ամյա երեխայի համար չափազանց ծեր մարդու ձայն էր[3]։

«Թակարդ զբոսաշրջիկների համար» մուլտսերիալը ստացել է երկու անվանակարգ Annie Awards- ի 40-րդ մրցանակաբաշխության ժամանակ, այդ թվում Յեն Ուորելը Քրիսթեն Շաալի հեռուստատեսային անիմացիոն ձայնագրության լավագույն հեռարձակման համար ստացել է մրցանակ:.[4]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ռուսական սերիայում - "Գրավիտի Ֆոլսի գաղտնիքները"
  2. «Top 10 Programmes». BARB. 2014 թ․ ապրիլի 13. Վերցված է 2014 թ․ ապրիլի 26-ին.
  3. «"Tourist Trapped"/"The Legend Of The Gobblewonker"». The A.V. Club. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 8-ին.
  4. «Disney Leads Annie Award Best Picture Nominations». The Hollywood Reporter. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 8-ին.