Թամաշ Դեչի | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | սուսերամարտիկ |
Երկիր՝ | Հունգարիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | հոկտեմբերի 15, 1982 (42 տարեկան) |
Ծննդավայր՝ | Kazincbarcika, Բորշոդ-Աբաույ-Զեմպլեն, Հունգարիա |
Հասակ՝ | 180 սանտիմետր |
Քաշ՝ | 84 կիլոգրամ |
Թամաշ Դեչի (հունգ.՝ Tamás Decsi, հոկտեմբերի 15, 1982, Kazincbarcika, Բորշոդ-Աբաույ-Զեմպլեն, Հունգարիա), հունգարացի սուսերամարտիկ[1], Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։ Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի մեդալակիր։
2007 թվականին Թամաշը դարձել է աշխարհի չեմպիոն թիմային մրցումներում։ Մեկ տարի անց հունգարացի սուսերամարտիկը մասնակցե է Օլիմպիական խաղերին, սակայն անհատական առաջնությունում առաջին ռաունդում պարտվել է իր հայրենակից Արոն Սիլադյիին[2]։ Թիմային առաջնությունում հունգարացիները կիսաեզրափակիչի ուղեգրի համար պայքարում զիջել են ԱՄՆ-ի թիմին ընդամենը մեկ միավորով։
2009 թվականին հունգարացին աշխարհի առաջնության բրոնզե մեդալ է նվաճել ինչպես անհատական, այնպես էլ թիմային մրցումներում[3]։
2014 թվականին Թամաշը երրորդ տեղն է զբաղեցրել Կազանում ընթացող աշխարհի առաջնությունում[4], 2015 թվականի Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել թիմի կազմում։
2016 թվականին հունգարացի սուսերամարտիկը դարձել է փոխչեմպիոն աշխարհի թիմային առաջնությունում[5]։
2017 թվականին Թամաշը դարձել է Եվրոպայի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր, իսկ աշխարհի առաջնությունում նույն ծրագրով նվաճել է արծաթե մեդալ։ 2018 թվականին հունգարացի սուսերամարտիկն առաջին անգամ նվաճել է Եվրոպայի առաջնությունում՝ հաղթելով սուսերամարտիկների թիմային մրցաշարում, իսկ աշխարհի առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր։ Նախաօլիմպիական մրցաշրջանում Հունգարիայի հավաքականի վետերանն օգնել է իր թիմին նվաճել աշխարհի և Եվրոպայի առաջնությունների արծաթե մեդալները։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թամաշ Դեչի» հոդվածին։ |
|