Թամար Սանիկաձե վրաց.՝ თამარ სანიკიძე | |
Թամար Սանիկաձեն | |
Նախորդող | Գիորգի Մարգվելաշվիլի |
---|---|
Հաջորդող | Ալեքսանդր Ջեջելավա |
Կրթություն՝ | Թբիլիսիի պետական համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ազգություն | վրացի |
Դավանանք | Վրաց ուղղափառ եկեղեցի |
Ծննդյան օր | օգոստոսի 30, 1978 (46 տարեկան) |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրաստան |
Թամար Սանիկիձե (վրաց.՝ თამარ სანიკიძე, օգոստոսի 30, 1978, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ, Վրացական ԽՍՀ), Վրաստանի կրթության և գիտության նախարարը 2013 թվականի հուլիսից մինչև 2016 թվականի հունիսը։
Ծնվել է Թբիլիսիում։ 1999 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանը, որտեղ մասնագիտացել է «Անգլերեն լեզվի և գրականության» մեջ։ 2000 թվականին Վրաստանի հանրային գործերի ինստիտուտում ստացել է մագիստրոսի աստիճան։
2005 թվականից 2009 թվականը աշխատել է Վրաստանի Քաղաքային համալսարանի ներկայացուցչությունում, իսկ 2009 թվականից 2012 թվականը՝ Վրաստանի հանրային գործերի ինստիտուտում։ 2012 թվականի հոկտեմբերին դարձել է Գեորգի Մարգվելաշվիլիի տեղակալը, ով այդ պահին ստանձնել էր Վրաստանի կրթության և գիտության նախարարի պաշտոնը։
2013 թվականի հուլիսին հաջորդել է Մարգվելաշվիլիին, ով լքել էր իր պաշտոնը՝ նախագահական ընտրություններին մասնակցելու համար։ Պաշտոնում մնացել է մինչև 2016 թվականի հունիսի 3-ը։ Վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի որոշմամբ, նոր նախարար դարձավ Ալեքսանդր Ջեջելավան[1]։