Թամարա Վլադիմիրի Թումանովա (մարտի 2, 1919(1919-03-02)[1][2][3], Տյումեն, Tyumen Governorate - մայիսի 29, 1996(1996-05-29)[1][3], Սանտա Մոնիկա, ԱՄՆ), հայ-լեհական ծագումով ռուսաստանցի բալետի պարուհի, կինոդերասանուհի, երգչուհի։
Թամարա Թումանովան ծնվել է Շանհայում։ Զինվորական Վլադիմիր Թումանովի (Թումանյանց) դուստրը։ Այլ աղբյուրներ նրան վերագրում են վրացական ծագում, քանի որ մայրը Վրաստանի իշխանուհի էր։ Համարվել է ժամանակի բալետի լավագույն մանուկ պարուհիներից։ 1920 թվականից կյանքի զգալի մասն անցկացրել է Փարիզում, սովորել կոնսերվատորիայում, երգել Գրանդ օպերայում։ 1932 թվականից պարել է Մոնտե Կառլոյի ռուսական «Օրիժինալ Բալե Ռյուս», «Ֆեստիվալ Բալե» բալետային խմբերում, Ջ. Բալանչինի ամերիկյան բալետի դպրոցում։ Գլխավոր դերապարերով հանդես է եկել Ադանի «Ժիզել, Չայկովսկու «Քնած գեղեցկուհին» և այլ բալետներում։ 1940 թվականին տեղափոխվել է ԱՄՆ։ Նկարահանվել է «Փառքի օրեր», «Մենք երգում ենք երեկոյան», «Շերլոկ Հոլմսի անձնական կյանքը» և այլ ֆիլմերում։
Ամուսնացած է եղել ֆիլմարտադրիչ Քեյսի Ռոբինսոնի հետ։
Մահացել է 1996 թվականին, թաղված է Սանտա Մոնիկայում (Կալիֆոռնիա)։
- «Ժիզել»։
- «Քնած գեղեցկուհին»։
- «Բյուրեղապակե դղյակը»։
- «Ֆեդրա»։
- «Անծանոթուհին»։
- «Փառքի օրեր»։
- «Խորը իմ սրտում»։
- «Պատռված վարագույրը»։
- «Մենք երգում ենք երեկոյան»։
- «Պարի հրավեր»։
- «Շերլոք Հոլմսի անձնական կյանքը»։
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|