Թանգարան Վիթե | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | ԱՄՆ |
Տեղագրություն | Տեխաս և Սան Անտոնիո |
Հիմնադրվել է | հոկտեմբերի 8, 1926[1] |
Հիմնադիր | Ellen Schulz Quillin?[1] |
Կայք | wittemuseum.org(անգլ.) |
Թանգարան Վիթե (անգլ.՝ Witte Museum), թանգարան ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Սան Անտոնիո քաղաքում։ Գտնվում է Midtown Brackenridge քաղաքային շրջանի Սան Անտոնինո գետի ափին գտնվող Brackenridge Park զբոսայգու սերտ հարևանությամբ։
Թանգարանը հիմնադրվել է 1926 թվականին San Antonio Museum Association կազմակերպության կանոնադրության համաձայն և նվիրված է Հարավային Տեխասի բնական պատմությանն ու գիտությանը։ Թանգարանի մշտական հավաքածուի մեջ են մտնում շատ գտածոներ և արվեստի նկարներ, մանագործվածքի արտադրանք, Hertzberg Circus Collection համաշխարհային ճանաչում ունեցող հավաքածուները, դինոզավրերի ոսկորներ, քարանձավային պատկերներ, Տեխասի վայրի բնության տրամանկարներ։ Թանգարանը անվանվել է Սան Անտոնինոյի գործարարներից մեկի՝ Ալֆրեդ Վիթեի անունով, որը թանգարանի ստեղծման համար քաղաքին է կտակել 65000 դոլլար[2]։ Թանգարանի առաջին տնօրենն է եղել Էլեն Շուլցը[3]։
Թանգարանի վերջին փոփոխություններից է Robert J. and Helen C. Kleberg South Texas Heritage Center-ի հաշվին նրա մակերեսի մեծացումը 20000 քառակուսի ֆուտով (նախատեսված է նորացված թանգարանային տեխնոլոգիաներով ցուցահանդեսների և հանրային միջոցառումների անցկացման համար)։
Տեխասի 41-րդ նահանգապետ Դոլֆ Բրիսկոն մասնակցել է նահանգի բարեգործական համագործակցություններին և մի քանի միլիոն դոլլար է նվիրաբերել Տեխասի տարբեր հաստատություններին, որոնք հիմնականում կենտրոնացած են Սան Անտոնիոյում։ Այսպես, 2006 թվականին նա նշանակալից նվեր է արել Վիթե թանգարանին և պատկերասրահին, որտեղ կան հատուկ երեխաների համար նախատեսված ցուցանմուշներ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թանգարան Վիթե» հոդվածին։ |
|