Թանգարանի հետնաբեմում անգլ.՝ Behind the Scenes at the Museum | |
---|---|
Հեղինակ | Քեյթ Աթքինսըն |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Նկարագրում է | Յորք |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հրատարակիչ | Doubleday |
Հրատարակման տարեթիվ | մարտի 2, 1995 |
Կայք | kateatkinson.co.uk/books/info/?t=Behind-The-Scenes-At-The-Museum(անգլ.) |
«Թանգարանի հետնաբեմում», բրիտանացի վիպասան Քեյթ Աթքինսընի առաջին վեպը՝ հրատարակված 1995 թվականին։ Գիրքը պատմում է Ռուբի Լենոքսի փորձառության մասին, որը ծնունդով Յորքում բնակվող բանվոր դասակարգի ընտանիքից էր։ Վերնագրի մեջ նշված թանգարանը «Յորք» ամրոցի թանգարանն է, որտեղ ցուցադրվում են հին տների ֆասադները․ այդպիսի տներից մեկում էլ բնակվում էր Ռուբիի ընտանիքը։
Հին հիշողությունները Ռուբիի անձնական կյանքի հետ զուգահեռ ներկայացնելով՝ հեղինակը պատմում է նաև չորս տարբեր սերունդների կանանց՝ Ռուբիի նախատատ Ալիսի, Նելլ տատիկի, Ռուբիի մոր՝ Բանտիի և հենց Ռուբիի մասին։
Ռուբիի անձնական կյանքը ներկայացվում է տասներեք գլուխներում, որտեղ նկարագրվում են 1951-1992 թվականներին («Կոնցեպտ» գլուխը, որը սկսվում է «Ես կամ» արտահայտությամբ) Ռուբիի կյանքում տեղի ունեցած ամենակարևոր իրադարձությունները։ Յուրաքանչյուր գլխից հետո ներկայացվում են ոչ հաջորդական հիշողություններ՝ Ռուբիի ընտանիքի անդամներից մեկի՝ նրա նախատատ Ալիսի, Նելլ տատիկի կամ մոր՝ Բանտիի տեսանկյունից։
Չնայած նրան, որ մեծ մասամբ նկարագրվում են հատվածներ Ռուբիի ընտանիքի իգական սեռի ներկայացուցիչների կյանքից, մի քանի հիշողություններ վառ կերպով նկարագրում են իրենց տղամարդ բարեկամների և սիրելիների՝ երկու համաշխարհային պատերազմներին ունեցած մասնակցության մասին։ Դրանցից մեկը «Հալիֆաքս» ռմբակոծիչի անձնակազմի մասին է, որն իրականացնում է Նացիստական Գերմանիային պարտության մատնելուն ուղղված վերջին քայլը․ այս պատմությունը հետագայում դարձել է Քեյթ Աթքինսընի «Աստված ավերակների մեջ» վեպի սյուժեի հիմնական տարրը։
Գրքի հիմնական թեմաներն են երեխաների անժամանակ մահը, Երկրորդ համաշխարհային պատերազմի՝ ընտանիքի վրա ունեցած ազդեցությունը, ընտանիքից հավերժ հեռացած կերպարների ճակատագիրը և այն, թե ինչ են զգում Ռուբիի ընտանիքի կանայք դժբախտ ամուսնությունների պատճառով։
Ռուբիի ընտանիքի ճակատագիրը բացահայտվում է աստիճանաբար։ Մի շարք բացահայտումներ, օրինակ՝ Ռուբիի քրոջ՝ 11 տարեկան հասակում ճանապարհատրանսպորտային պատահարից մահանալը, ընթերցողի համար բացահայտվում է դրա՝ տեղի ունենալուց շատ առաջ։ Ինչևէ, այլ կերպարների ճակատագրի հետ կապված այլ մանրամասները վեպի ընթացքում բացահայտվում են աստիճանաբար․ դրանք են՝
Գիրքը 1995 թվականին հաղթել է «Տարվա Ուիթբրեդ գիրք» (անգլ.՝ Whitbread Book of the Year) մրցույթում, անցնելով Սալման Ռուշդիի «Մավրի վերջին հառաչը» (անգլ.՝ The Moor's Last Sigh) և Ռոյ Ջենկինսի «Ուիլլիամ Էվարտ Գլադստոն» (անգլ.՝ William Ewart Gladstone) ստեղծագործություններին։ Գիրքը 1996 թվականին արժանացել է նաև «Բոուք» (անգլ.՝ Boeke Prize) մրցանակին
|