![]() | |
Ենթատեսակ | սննդամթերք |
Առաջացման երկիր | Կորեա |
![]() |
Թանգսույուկ (կորեերեն՝ 탕수육) կորեական ոճով չինական ուտեստ պատրաստված խոզի մսից, պատված օսլայով,տապակած, որը մատուցվում է քաղցր և թթու սոուսով[1]։ Թանգսու սոուսը պատրաստվում է շաքարավազը, քացախը, բաջնարեղենը և օսլան եռացնելու միջոցով։ Կորեական թանգսույուկի ծագումն այն է, որ 1882 թվականին Իմոյի ռազմական ապստամբության ժամանակ Կորեա եկած Ցին դինաստիայի չինացիները պատրաստեցին Ցին դինաստիայի թանգչու ուտեստը կորեացիերի ճաշակին համապատասխան[2]։
Ծաձանմյոնի, ծամպոնգի և մանդուի հետ միասին թանգսույուկը հանդիսանում է Ցունգուկ ցիբ (կորեերեն՝ 중국집, չինական ռեստորան) կոչվող ռեստորաններում մատուցվող հիմնական հայտնի ճաշատեսակներից մեկը և կորեացիների միջև մշտական բանավեճ կա թանգսուի սոուսի «լցնելու» և «թաթախելու» մասին։
Տառադարձման գործընթացում թանգչուի «կորեերեն՝ 탕추» չինարեն թագչուռոու ( չինարեն :糖醋肉, փինյին։ թանչուռոու, կորեերեն և չինարեն արտասանություն՝ դանգչոյուկ)[2]։ Այն կազմվել է «թանգսու» և չինարեն «յուկ» (肉) բառերի համակցությամբ, սակայն երկրերդ վանկի «սու»-ն վերափոխվել է չինաչեն հիերոգլիֆի և կորեերենի ստանդարտ բառարանում նշված է որպես թանգսույուկ՝ քաղցր և թթու սոուս[3]։
Թանգչուն վերաբերում է բաղադրատմսերին և սոուսներին, որոնք պարունակում են շաքար, քացախ և օսլա[4]։ Թանգ (կորեերեն՝ 탕, 糖) նշանակում է քաղցր և ջու (կորեերեն՝ 추, 醋) շանակում է քացախ։ Չինաստանում ճաշատեսակների բազմթիվ անվանումներ են ստեղծվում մսի և ձկան անուները թանգչու բառին ավելացնելով։ Թանգջույուկը պատրաստվու է խոզի մսով իսկ թանգջուրիվին (կորեերեն՝ 탕추리위) պատրաստվում է Դեղին գետի կարպից[4]։ Սանդունի խոհանոցում թանգջուի բաղադրատոմսը լայնորեն օգտագործում են:միս
Չինացիները խոզի միս են շատ ուտում իսկ կորեացիները տավարի[5]։ Երբ Չինաստանում խոսքը վերաբերվում է մսվ պատրաստված ուտեստներին, դա նշանակում է խոզի մսով պատրաստված ուտեստ[6]։ Ճաշատեսակներ անվանելիս խոզի մսով կերակրատեսակների համար օգտագործվում է միս (յուկ, կորեերեն՝ 육 (肉), տավարի մսի դեպքում ույուկ, (կորեերեն՝ 우육 (牛肉, նիուրոու 니우러우), հավի մսի դեպքում հավի միս (գյեյուկ,կորեերեն՝ 계육 (鷄肉, ջիրոու 지러우) բառերը[2]։ Ասում են, որ նախկինում Չիաստաում մարդիկ այնքան շատ էին խոզի միս սիրում, որ ամեն ընտանիք խոզ էր պահում։ Խոզի մսվ ճաշատեսակներից են դոնգփայուկը (կորեերեն՝ 동파육 (東坡肉) և թանգջույուկը։
Հայտնի է որ, Կորեայում երկար ծամանակ է ինչ օգտագործվում է թանգչու սոուսը, որի հիմնական բաղադրիչներն ոն շաքարավազն ու քացախը[7]։ Այս ուտեստի սկզբնական ձևը, որը կովում է թանգջույուկ՝ քաղցր և թթու խոզի միս, բաժանվում է տեսակների, ինչպիսիք են՝ թանգսույուկը, գուլաո ռուն, գուաբաո ռուն կախված Չինաստանի տարբեր շրջաններից։
1882 թվականին Իմոյի ռազմական ապստաբությունը ճնշելու համար Չոսոնից Ցին դինաստիայիզ զորք խնդրեցին, այդ ժամանակ երբ Յուա Սքայի հետ Ցինից վաճառականներ եկան հստատվեցին Ինչոնում և բացեցին չինական ռեստորան[2]։ Քանի որ նրանք հիմնականում Շանդու թերակղզուց էին[8] վաճառում էին Շանդուի քաղցր և թթու խոզի միս ծաձանմյոնի հետ միասին, որը համապատասխան էր կորեացիների ճաշակին։ Սա դարձել է կորեացիների սիրած քաղցր և թթու միսը՝ թանգսույուկը։ Կա նաև տեսություն, որ չինական թանգսույուկը ձևափոխելով արևմտյան երկրների ժողովրդի համարհամար, ովքեր եկել էին Ցին դինաստիա Ափյոնի պատերազմց հետո և կորեականացրել այն[9]։
Թանգսույուկի առանձնահատկությունն այն է, որ այն դրսից փխրուն է իսկ ներսից հյութեղ և փափուկ։ Այուամենայիվ, եկար ժամանակ է կորեացիների միջև բանավեճ կա սոուսի մեջ թաթախելու և սոուսը վրան լցնելու վերաբերյալ[10] «Թանգսույուկի վրա լցնելու կամ թաթախելու վիճաբանությունը» շարունակվում է առցանց և օնլայն և այս փաստը հետաքրքիր բանավեճերից մեկն է նույիսկ օտարերկրացիների շրջանում։ Երբ Չոսոն Իլբոյի լրագրողը հարց ուղղեցը Chat GPT-ին, այն բավակաին չեզոք պատասխան տվեց՝ «Երկու տարբերակն էլ հնարավոր է։ Սոուսը վրան լցնելով ուտելը Չինաստանում մատուան հիմնական ձևն է, իսկ թաթախելով ուտելը կախված է անհատի նախասիրությունց»[11]։
Խոզի միսը կտրատել, համեմել պղպեղով, կոճպղպեղով:Վրան քսել ձվի սպիտակուց և օսլա, ձեթի մեջ տապակելուց հետո ավելավնել՝ կետչուպ, քացախ, սոյայի սոուս, շաքարավազև օսլա։ Եվ ըստ նախասիրության եռացնող ջրի մեջ ավելացնել՝ խնձոր, մանդարին, արքայախնձոր, մրգային կոկտեյլ, կաղամբ և պղպեղ[12]։
Եթե թանգսույուկի բաղադրատոմսի մեջ օգտագործվում է հավի միս այն կոչվում է քաղցր և թթու սոուսով հավի միս (թանգսուգի, կորեերեն՝ 탕수기 (糖醋雞), սունկ օգտագործելու դեպքում քաղցր և թթու սոուսով սունկ (կորեերեն՝ 탕수이 (糖醋茸): Օգտագործվում է նաև քաղցր և թթու սոուսով հավի միս (թակկոգի թանգսույուկ, կորեերեն՝ 닭고기탕수육) և սնկով թանգսույուկ (բոսոթ թանգսույուկ, կորեերեն՝ 버섯탕수육) ձևերը[13]։ Բացի այդ, խոզի մսի փոխարեն պելմենի օգտագործելու դեպքում այն կկոչվի քաղցր և թթու սոուսով տապակած պելմենիներ (թանգսու մանդու, կորեերեն՝ 탕수만두 (糖醋饅頭):